ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքում սահմանագծումը կատարվում է 74թ-ի ԽՍՀՄ քարտեզով. Մելիքսեթ Պողոսյան 12/18/2020 20:37 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը տեղ-տեղ անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու։ Այդուհանդերձ, նա հավաստիացնում է, թե անվտանգությունը կապահովվի։
«ՊՆ նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են անվտանգության, դիրքային փոփոխությունների, սահմանների հետ կապված խնդիրները», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ավելացնելով, թե Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված են հայ և ռուս սահմանապահներ։
«Ամեն ոք իր պարտականությունները կատարում է, Պաշտպանության նախարարությունից են գեներալներ եկել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարարը, ԳՇ պետը,ԱԱԾ-ից էլ աշխատակիցներ են գալու, անընդհատ գալիս-գնում են, 20 հոգով, որ գան, կանգնեն, ի՞նչ է փոխվելու»,-ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հանձնարարել է Սյունիքի դիրքապահներին՝ հեռանալ դիրքերից, այդ թվում գլխավոր բարձունքներից, որոնք մինչ այդ ապահովում էին Սյունիքի անվտանգությունը։ Ավելին՝ վերջնաժամկետ էր տրվել մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17։00, ինչն առաջացրել էր բնակչության ու համայնքապետերի դժգոհությունը։ Արդեն երկու օր է, ինչ սյունեցիները փակում են Գորիս-Կապան ավտոճանապարհը ու բացատրություն պահանջում իշխանություններից, քանի որ վերջիններիս որոշման արդյունքում վտանգվել է Սյունիքի անվտանգությունը, այլեւս ապահով չի լինելու Գորիս-Կապան երթեւեկությունը։ Ավելին՝ պարզ չէ, թե ինչ փաստաթղթի հիման վրա է Փաշինյանը որոշել ադրբեջանցիներին հանձնել ռազմավարական նշանակության տարածքները, երբ նոյեմբերի 10-ի փաստաթղթում այդ մասին չկա որեւէ հիշատակում։
«Գորիս-Կապան ճանապարհին տեղ-տեղ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու, բայց երթևեկությունը նորմալ գնալու է, անվտանգությունը ապահովվելու է, սահմանապահ զորքերը արդեն 3 օր առաջ տեղակայված են։ Այս պահին և՛ մեր սահմանապահ զորքերն են անցել իրենց պարտականություններին, և՛ ռուս խաղաղապահները:Ամեն ինչ արվում է, որ ժողովրդի անվտանգությունը լինի բարձր հիմքերի վրա»,- «Փաստինֆո»-ին ասաց Սյունիքի մարզպետը:
Մելիքսեթ Պողոսյանից տեղեկացանք, որ սահմանագծումը կատարվում է 74թ-ի ԽՍՀՄ քարտեզով՝ առանց մանրամասնելու, թե ինչու է հենց այդ թվականի քարտեզը որպես հիմք ընդունվել, որ իրավական ակտի հիման վրա։
«Այն ժամանակ քարտեզագրվել են ՀՀ ողջ սահմանները, ըստ դրա շարժվում ենք:Մեր վարչական տարածքները վերջնական որոշված են, գիտենք մեր սահմանները, այս պահին վտանգ չենք տեսնում, հետագայի համար երաշխիք կարո՞ղ եմ տալ, եթե մեկը փորձի անել, մենք էլ կանենք »,-ասաց մարզպետը:
Նշենք, որ չնայած հրադադարի հաստատմանն ու խաղաղապահ զորքերի տեղակայմանը Արցախում արձանագրվել են հայ զինվորների գերեվարման, հայկական գյուղը շրջափակման մեջ վերցնելու, նոր գյուղեր գրավելու դեպքեր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից