ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել 12/18/2020 13:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։
Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, մինչդեռ՝ պաշտպանը գտնում է, որ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել՝ նկատի ունենալով, որ Վարչական դատարանի որոշման հիմքով՝ ռազմական դրության պայմաններում հավաքների արգելքների մասին դրույթն այլևս չի գործում։
Շխիմյանի խոսքով՝ նշված սահմանափակումներն այսօրվա դրությամբ այլևս չեն գործում, իսկ անձի վիճակը բարելավող օրենքները և իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, ուստի՝ այդ համատեքստում խնդրել է դադարեցնել Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Նշենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» քարտուղար Վահե Գրիգորյանը նոյեմբերի 23-ին Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Կառավարության՝ պահանջելով ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հավելվածի որոշ դրույթներ ճանաչել անվավեր և ընդունելու պահից ուժը կորցրած համար։ Խոսքը վերաբերում է ռազմական դրության պայմաններում հավաքների կազմակերպմանը, անցկացմանը և ռազմական դրության պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հրապարակումները։
Դիմող կողմը նաև միջնորդել էր՝ կասեցնել վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի քննության ավարտը, ինչը բավարարվել է՝ արձանագրելով, որ անկախ սույն գործի քննության արդյունքներից՝ սահմանված արգելքի կիրառումը ներկայումս այլևս համարժեք չէ արգելվող իրավունքների և ազատությունների նշանակությանը, պիտանի և անհրաժեշտ չէ 27.09.2020 թ թիվ 1586-Ն՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված նպատակներին հասնելու համար։
Կառավարության որոշմամբ՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, որով հավաքների արգելքը վերացվել է։ Այլ կերպ ասած՝ նշված սահմանափակումներն այս պահի դրությամբ չի գործում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարությունն ստորագրելու մասին հայտնի դառնալուց հետո Հանրապետության տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում ակցիաներ են իրականացվել եւ իրականացվում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հասարակական ընդվզումը ճնշելու համար քրեական գործեր են հարուցվել Քննչական կոմիտեում, ՀՔԾ-ում։ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 20-ին Միհրան Հակոբյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար։
Նոյեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած այն արարքում, որի շուրջ կասկածվում է Հակոբյանը։ Նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի՝ մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ