ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր սուգը հավերժ է, ոչ թե երեք օր. Էդգար Ղազարյան 12/18/2020 15:56 | Մեկնաբանություն
Մեր սուգը հավերժ է, ոչ թե երեք օր։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին վարչապետի կողմից եռօրյա սուգ հայտարարելը սրբապղծության հերթական դրսևորում է։ Դա անբացատրելի ցինիզմ է, երբ մարդասպանը, դահիճը փորձում է ցավակցել իր գործողությունների հետևանքով սպանված մարդկանց հարազատներին, երբ մարդասպանը գնում է իր իսկ զոհի գերեզման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Մեր սուգը հավերժ է, ոչ թե երեք օր
2020 թվականի դեկտեմբերի 19-ին վարչապետի կողմից եռօրյա սուգ հայտարարելը սրբապղծության հերթական դրսևորում է։ Դա անբացատրելի ցինիզմ է, երբ մարդասպանը, դահիճը փորձում է ցավակցել իր գործողությունների հետևանքով սպանված մարդկանց հարազատներին, երբ մարդասպանը գնում է իր իսկ զոհի գերեզման։ Հասկանալի է զոհվածների ծնողների և հարազատների արդեն իսկ հայտարարված ցասումն ու արգելքը։ Եռաբլուրը մեր ընդհանուր սրբավայրն է, մեր արժանապատվությունը, մեր ինքնության մի մեծ մասը, որտեղ ոչ մի սրբապիղծ, առավել ևս այդ աննկարագրելի ցավը բոլորիս պատճառածը, ոչ միայն այդ օրը, այլև երբեք ոտք դնելու բարոյական իրավունք չունի։ Հայաստանում ոչ թե եռօրյա, այլև սուգ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ստահակի ձեռքով երերված մեր արժանապատվությունը չի վերականգնվել, քանի դեռ այն ինչի համար մեր հայորդիները զոհվեցին իրականություն չի դարձել, քանի դեռ մեղավորները չեն պատժվել մեզ մոտ սուգ է լինելու։ Ինչպես Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակն է անմար, այնպես էլ մենք մինչև կյանքի վերջ սգալու ենք մեր Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած և պատերազմի հանցագործների մեղքով սպանված բոլոր նահատակներին։
Պարզվում է սակայն, որ ստահակը, տգետ է, ամեն ինչում է այդպիսին՝ Հայրենիքի վաճառելուց մինչև մեր զոհերի հիշատակը հարգելը։ Խնդիրը բարոյականից բացի ունի իրավական կարևոր ասպեկտ։ Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին որոշումը կայացվել է վարչապետի կողմից (վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1367-Ա որոշում)՝ հղում անելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ: «Հարգելի» հայրենիքավաճառ անգրագետներ, այդ որ օրվանից է համազգային սգո օրը դարձել կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարց։ Դուք իրոք չեք հասկանում։ Ակնհայտ է, որ համապետական հիշատակի օր և դրանից բխող միջոցառումները, որտեղ հիշատակվում են նաև պետական իշխանության համակարգի մաս չկազմող տեղական ինքնակառավարման մարմինները, որևէ առնչություն չի կարող ունենալ կառավարության գործունեության կազմակերպման հետ։ Երկու տարի յոթ ամիս վարչապետ աշխատաց այս մարդը չի հասկանում ինչ է կառավարության գործունեություն, իսկ մենք դեռ միամտաբար կարծում ենք որ նա կարող է հասկանալ իր ապիկար ու հանցավոր գործունեության արդյունքում մեր Հայրենիքին հասցված անդառնալի հետևանքները:
Ավելին, «Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշմամբ կարող են նշվել նաև օրենքի կարգավորումից դուրս գտնվող այլ հիշատակի օրեր։ Այսինքն մեր նահատակների մահվան մեղքը կրողը վարչապետը, անգամ նրանց հիշատակի միջոցառումները փորձում է նշել ապօրինաբար՝ կատարելով իշխանության յուրացում, պաշտոնական լիազորությունները անցնել իրեն վերագրելով կառավարության լիազորությանը վերապահված հարցեր»- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից