ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմից մոտ 40 օր հետո Արցախի տարածքում նորից մարդիկ են գերեվարվում, շուրջ 49 գերավարված անձ ունենք. Վանեցյան 12/18/2020 16:29 | ԼՐԱՀՈՍ
«Եռաբլուրում ամփոփված են մեր զոհված զինծառայողների մարմինները։ Ո՞վ է նրանց զոհվելու մեղավորը։ Ես կարծում եմ՝ Եռաբլուր գնալը բարոյականության հարց է։ Կարծում եմ՝ բարոյականությունից ելնելով, ու քանի դեռ տրված չեն պատերազմը սկսելու, ընթացքի ու արդյունքների մասին պատասխանները, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն ուղղակի իրավունք չունեն Եռաբլուր այցելելը դարձնել քաղաքական գործընթացի մաս»,-Armlur-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հարցին, հնարավո՞ր է Փաշինյանի՝ Եռաբլուր այցելությունը քաղաքացիական բախումների պատճառ դառնա, Վանեցյանն արձագանքել է՝ երկրի կայունության թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, նա պետք է հասկանա, թե իր որ արարքը կամ չարածը կարող է բերել հասարակության բախման։
«Հասարակությունն իրականում շատ լարված է այսօր, բոլորը շատ հուզված են, ցանկացած փոքր միջադեպ կարող է բերել վատ հետևանքներ ունեցող բախման»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ իշխանության գալու, իշխանություն ունենալու նպատակ չունեն։
«Երկիրն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ես սա ասում եմ, ոչ թե որպես ընդդիմադիր կուսակցության ղեկավար, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, այլ որպես երկար տարիներ ԱԱԾ-ում աշխատած մարդ, գեներալ։ Երկիրն այսօր կանգնած է լուրջ վտանգի առջև։ Մեք այսօր ունենք լրջագույն խնդիրներ Հայաստանի սահմանները պահպանելու, սահմանները գծելու հետ, սահմանմերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու, մեր սուվեներությունը պահելու հետ։ Մեր բանակն այս պատերազմից հետո գտնվում է ոչ բարվող վիճակում, զոհվել է բանակի սպայակազմի մեծ մասը, հարցը վերաբերում է մեր ֆիզիկական գոյությանը»,-խնդիրները, վտանգներն ու սպառնալիքները թվարկեց «Հայրենիք»-ի ղեկավարը։
Նա ընդգծեց, անցած 2.5 տարում Փաշինյանն ու իր թիմը ցույց են տվել, որ նրանք չեն կարողանում աշխատել, ձևը չգիտեն, այդ մարդիկ չգիտեն, ինչ է պետությունը, չգիտեն, ինչ պետք է անել, ինչ խոսել։
Վանեցյանն ընդգծեց՝ պատերազմի ավարտից 40 օր անց ունենք չհայտնաբերված զինվորներ, մինչդեռ պետությունը պարտավոր էր առաջնահերթ իրականացնել բոլոր միջոցառումները նրանց գտնելու համար։
«Պատերազմից մոտ 40 օր հետո Արցախի տարածքում նորից մարդիկ են գերեվարվում, շուրջ 49 գերավարված անձ ունենք։ Այդ մարդը չի կարողանում ոչինչ անել, իր բոլոր քայլերը ուղղված են իր իշխանությունը պահելուն»,-մանրամասնեց Վանեցյանը։
Անդրադառնալով ընդդիմության շարքերում տարաձայնությունների առկայության մասին լուրերին, Վանեցյանն ասա, այս պահին տարաձայնություններ չկան, համախմբված են մի հարցի շուրջ, սակայն դրանք գաղափարախոսությամբ բոլորովին տարբեր ուժեր են։
«Բայց հասկացեք, սա զուտ քաղաքական պայքար չէ։ Սա պայքար է հանուն հայրենիքի փրկության։ Մենք երկիր ենք կորցնում, իրոք, հավատացեք, մենք երկիր ենք կորցնում։ Հանուն հայրենիքի փրկության ես պատրաստ եմ կանգնել բոլորի կողքին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հետագայում ընտրությունների ժամանակ այդ ուժերը չի բացառվում որ մրցակցեն միմյանց հետ։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինի հրաժարականի հարցը քննարկելու համար։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ