ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
5 միլիարդի տրամաբանական շարունակությունը. Էլինար Վարդանյան 12/18/2020 20:05 | ԼՐԱՀՈՍ
Երկուսուկես տարի շարունակ Փաշինյանի քաղաքականության առանցքը եղել է ապօրինի գույքի բռնագանձման գաղափարը։ Երկու տարի ողջ իրավական համակարգը հարմարեցվեց այս գաղափարին։ Ընդունվեցին օրենքներ, ստեղծվեցին հատուկ մարմիններ։ Ժողովրդին ներշնչեցին, թե ձեր բոլոր խնդիրների լուծումը գույքի բռնագանձումն է։ Անտեսվեցին բոլոր հակափաստարկները, և Փաշինյանն ու իր նեղ թիմը մոլագարի համառությամբ առաջ էին տանում այդ գիծը։ Որևէ հակափաստարկ չէր լսվում՝ սեփականության իրավունքը ռիսկերի ենթարկելու, ներդրումային միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության, հասարակության մեջ չհիմնավորված սպասումների ձևավորման, ուրիշներից խլած գույքը ձեռք բերելու համար երկրում ֆինանսական միջոցների բացակայության վերաբերյալ։ Երկուսուկես տարի շատերն այս ամենը դիտարկում էին որպես պոպուլիստական քայլ է՝ ուղղված հասարակության առանձին շերտերի մոտ սին սպասումներ ձևավորելուն՝ մյուսներից խլելու են, հանձնեն իրենց,- գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Էլինար Վարդանյանը։
Բայց երբ նոյեմբերի 10-ին, կապիտույլացիայի խայտառակ համաձայնությունից անմիջապես հետո, երբ վարչապետի միակ քայլը պետք է լիներ հրաժարականը, Փաշինյանը անսպասելիորեն հայտարարեց «ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնելու» մասին, այնուհետև նոյեմբերի 14-ին ՝ դեռևս բունկերային իրավիճակներում, անցկացրեց խորհրդակցություն այդ թեմայով, իսկ նոյեմբերի 18-ին ներկայացրած ճանապարհային քարտեզում կրկին անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկի մասին, պոպուլիզմի մասին կասկածները իրենց տեղը զիջեցին խորը մտահոգության:
Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք այդ հայտարարություններին, որքան էլ դրանք այդ պահին մեզ համար տարօրինակ էին, այսօր խճանկարի բոլոր պակաս կտորները լրացվում են։
Հայաստանում չկա այնքան ֆինանսական կապիտալ, որպեսզի ձեռք բերեն բռնգանձված գույքը։ Գոլդեն Փելեսը դրա վառ օրինակն է։ Եվ չկա մթնոլորտ, որ ձեռք բերվի հարևանի խլված գույքը։ Համաձայն ՀՀ Գլխավոր Դատախազության դեկտեմբերի 2-ի հայտարարության հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ։ Բայց սա հասկանալի է միայն սկզիբն է և ըստ իրենց պլանների, խոսքը գնալու է հազարավոր գույքի մասին։ Կարծում եք Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր կկարողանան ձեռք բերել կամ ձեռք կբերեն այդ թանկարժեք գույքը։ Մոռացեք նաև սփյուռքի մասին։ Այս պայմաններում սփյուռքը ևս պոտենցիալ գնորդ չէ։
Եվ այստեղ վերջին օրերին զարգանում է 5 միլիարդի թեման։ Միամտություն է կարծել, թե տեխնիկայի ու ֆինանսատնտեսական համակարգերի մեր դարում 5 միլիարդը փոխանցվելու էր պարկով կամ բանկային փոխանցման միջոցով։ 21-րդ դարում դա անհնար է։ Եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։ Դրանք կարող են լինել Եվրոպական, ասիական տարբեր ֆոնդերի և այլ ֆինանսական կառույցների կապիտալի տեսքով։ Այսպես կոչված՝ մաքուր ֆոնդեր։ Ահա այդ ֆոնդերի ներդրումների միջոցներն էլ պետք է գային Հայաստան ինչ-որ բան ձեռք բերելու։ Իսկ ի՞նչ. պատասխանը պարզ է՝ բռնագանձված գույք։
Այստեղ էլ հատվում է կապը ապօրինի գույքի բռնագանձման հարցում էնտուզիազմի և/կամ թուրքական կապիտալի միջև. Հայաստանում անհրաժեշտ է լինելու մեծ ծավալի արժեքավոր գույք։ Մի կողմից դա կբավարարի հասարակության առանձին շերտերի ցանկությունը, սպասելիքները, մյուս կողմից կլինի սեփականության վերաբաշխում, կձևավորվի տնտեսական նոր վերնախավ՝ իրենք իրենցով, բայց այս ամենի հիմքում կլինի թուրքական կապիտալը։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի այն ամենը, ինչ կբռնագանձվի ապօրինի ձեռք բերված գույքի անվան տակ։
Նույնկերպ սահուն է եղել թուրքական կապիտալի մուտքը Վրաստան՝ Աջարիա։ Ապօրինի գույքի բռնագանձման հետևանքով շատ կարճ ժամանակ անց այնտեղ իշխողն արդեն թուրք սեփականատերերն էին։ Դժվար է այսօր Բաթումին և Աջարիան համարել վրացական։
Սա է մեր վարկածը, սա փորձ է գտնելու կապերը, իսկ մնացածը հետագա մասնագիտական քննության խնդիր է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ