Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

Փաշինյանը բաժանում է վերջին անգամ, բայց չի տիրելու. Արմեն Գևորգյան 12/17/2020   19:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրում է.

«Փաշինյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը և նրա իշխանության վերջին քայլերն ինձ հուշում են, որ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություն պահելու համար գնում են հանրային նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։ Առանձնացրել եմ ուրվագծվող երեք այդպիսի գիծ.

1.     Փաշինյանի համար ժողովուրդը կազմված է բուն ժողովրդից և «էլիտայից»

2.     2018-ինը եղել է թավշյա հեղափոխություն, իսկ ահա 2020-ին՝ բունտ

3.     Արևելք-արևմուտք

Առաջին. Ժողովուրդ և «էլիտա»

Փաշինյանի իշխանության երկուսուկես տարում մենք ականատես ենք եղել մի շարք բաժանումների՝ նախկիններ-ներկաներ, ազնիվներ-կոռումպացվածներ, սպիտակներ-սևեր։  Ընդ որում այս հատկանիշները նկատվում էին հասարակության բոլոր շերտերում. «սևեր» կային թե´ «պողոսների» շարքերում, թե´ մտավորականության, թե´ աշխատավորների, նույնը կարելի է ասել «սպիտակների» մասին։ Բայց բուն ժողովրդի բաժանումը «էլիտայի» և հասարակ ժողովրդի, արդեն անպատասխանատվության գագաթնակետն է։ Փաստացի՝ Փաշինյանը ելնում է նրանից, որ իր համար ժողովուրդն այն զանգվածն է, որը չի մասնակցում բողոքի այսօրվա ակցիաներին, և որը իրեն չի համարում «էլիտա»։ Չգիտեմ՝ հասկանու՞մ է Փաշինյանը, թե՝ ոչ, բայց նա հասարակության հետագա զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացի տակ հիմնարար կոնֆլիկտ է դնում՝ կոնֆլիկտ իշխանության և «էլիտայի» միջև։ Ո՞ւմ վրա պետք է հիմնվի իշխանությունը՝ պետության զարգացման ծրագրերում, եթե ոչ՝ վերնախավի, որը գեներացնում է գաղափարներ, ծրագրեր, նախագծեր, կոչված է զարգացնել գիտությունը և կրթությունը, և որը ձևավորում է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունը ցեմենտող միջին խավը։

Ինչի է հանգեցնում նման բաժանումը

- Իշխանությունը չի հիմնվում էլիտայի վրա և խոսում է նրա հետ կոնֆլիկտի մասին։ Սա կբերի կա´մ Հայաստանից «էլիտայի» արտագաղթի, քանի որ նրանք չեն տեսնի իրենց համար հեռանկար, և կամ՝ հենց իշխանության հեռացման։ Արտագաղթի նոր ալիքը կհանգեցնի թե´ իշխանության լիակատար դեգրադացիայի, թե´ բուն հասարակության, և մենք վերջնականապես կվերածվենք ֆեոդալական հասարակության և տարածաշրջանի ամենահետամնաց պետության

- Իշխանությունը փորձելու է մտցնել հասարակ մարդկանց ուղեղներն այն գաղափարը, որ երկրում իշխանություն ձևավորում է «հասարակ ժողովուրդը», իսկ ինքն էլ միակ լեգիտիմ իշխանություն է, քանի որ իրեն ընտրել է «հասարակ ժողովուրդը»։ Էլիտան ժողովուրդ չէ, և նրան կարելի է հաշվի չառնել: Պետք է հիշեցնել Փաշինյանին, որ 2018-ին ինքը խոսում էր ողջ ժողովրդի անունից, ընտրություններին քվեարկել են հասարակության բոլոր շերտերը, իսկ այսօր նա «էլիտան» չի համարում ժողովուրդ։ Հիշեցնել է նաև պետք Փաշինյանին, որ ինքն առանց խղճի խայթի, իր քաղաքական շահերի համար օգտագործում էր դպրոցականներին։

- Ի տարբերություն «էլիտայի»՝ Փաշինյանն ու նրա նեղ թիմը Հայաստանը հայրենիքից վերածել են պարզապես տարածքի, որի սահմանները կարելի է որոշել  արբանյակային նավիգացիայով, փոխանակել հողերը՝ թուրքերին անհասկանալի պայմաններում հանձնված հայ գերիների հետ։

«Թավշյա հեղափոխություն» և «բունտ»

 Իր բնորոշմամբ՝ «էլիտար բունտ» թե «էլիտաների բունտ», Նիկոլն արձանագրում կամ ակնարկում է, որ բողոքի գործընթացները կրում են հակասահմանադրական բնույթ։ «Բունտ» բառն ինքնին չի տեղավորվում օրենքի և իրավունքի սահմաններում։ Սրանով նա փորձում է ցույց տալ, որ 2018-ի իրադարձությունները կրել են խաղաղ բնույթ, իսկ հիմա ընդամենը «բունտ» է։ Իրականում մինչ այս պահը միայն իշխանություններն են անցել թույլատրելիի և իրավունքի սահմանները՝ կիրառելով ուժ, կատարելով ձերբակալություններ, հարուցելով անհիմն քրեական գործեր, սադրիչներ ուղարկելով երթերին և ցույցերին։ Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է, որպեսզի երկրում բողոքներն ընթանան ոչ սահմանադրական ճանապարհով, ինչն առիթ կհանդիսանա զանգվածային ճնշումների և տեռորի նոր ալիքի՝ երկրի էլիտայի հանդեպ։ Ուզում եմ ընդգծել 2020 թվականի իրադարձությունների մեկ եզակի հանգամանք. այսօրվա իրադարձությունները կրում են վառ ընդգծված անհատականացված բնույթ, ինչը չի եղել 2018-ին։ Այն ժամանակ բոլորը լուծվում էին ցույցերի ընդհանուր զանգվածի մեջ։ Այսօր շատ-շատերը, հազարավոր հեղինակավոր անհատներ են ստորագրում իրենց բողոքի տակ՝ կոչերի, հայտարարությունների և այլնի տեսքով։ Ըստ այդմ՝ բողոքը կրում է  անհատականացված բնույթ և իմաստ։ Սա, մեծ հաշվով, կրթված շերտի հեղափոխությունն է։  

Եվ ևս մեկ կարևոր արձանագրում. «թավշյա հեղափոխության» շահառուներն իրենց առաջնորդին չէին տվել պատերազմ հրահրելու մանդատ, որը խլեց այն հազարավոր երիտասարդների կյանքը, որոնք 2018-ին ընդամենը 16-18 տարեկան դպրոցականներ էին: Նիկոլական թավիշը արյունոտ է:

Արևմուտք-արևելք

Իշխանությունը պահելու և պատասխանատվությունից խուսափելու նպատակով Փաշինյանը և նրա նեղ թիմը կրկին սկսել են զարգացնել ի սկզբանե կոնֆլիկտային և մեր պետության համար կործանարար թեզը՝ արևմուտք թե արևելք ընտրությունը։ Ուշադրություն դարձրեք, որ հենց Ազատություն ռադիոկայանի եթերում է նա խոսում «էլիտայի» բունտի մասին, ուշադրություն դարձրեք, որ նա անուղղակի ակնարկում է ռուս խաղաղապահների՝ իրենց առաքելությունն իրականացնելու ոչ ունակությանը, ուշադրություն դարձրեք, որ Արարատ Միրզոյանն անցկացնում է կոնսուլտացիաներ՝ բացառապես արևմտյան կողմնորոշման անհատների և ուժերի հետ, որոնցից շատերը պարզապես ունեն ընդգծված հակառուսական ուղղվածություն։ Փաշինյանի սորոսական շրջապատից անգամ հարցադրում է արվում՝ պե՞տք է արդյոք պարտված ղեկավարը հեռանա։ Այո, իհարկե պետք է հեռանա, հարցն այն է, թե ինչպե´ս։ Ոմանք հեռանում էին՝ ինքնասպան լինելով, ուրիշներին կախում էին ոտքերից՝ առանց քննության և դատարանի, որոշ ընտանեկան զույգերի գնդակահարում էին արագացված դատարանների միջոցով, այլոք հասնում էին ոչ միայն ազգային դատարաններ, այլև՝ միջազգային տրիբունալ։ Որպես կանոն՝ միանգամից չէին հեռանում բռնակալները, թեև դա նույնպես ժամանակավոր էր, օրինակ՝ Սադամ Հուսեյնը՝ իրանաիրաքյան պատերազմից հետո։

Բայց սորոսականների համար այս օրինակները ոչ մի նշանակություն չունեն, և նրանք առաջնորդվում են իրենց ժամանակակից կուռքերի օրինակով, օրինակ՝ պարտված առաջնորդներ Սահակաշվիլին և Պորոշենկոն։ Երկու պրոամերիկյան լիդերները տարածքային կորուստներից հետո մինչև հիմա փորձում են մնալ ջրի երեսին։ Այդ իսկ պատճառով նկատվում է իշխանության մեջ լուռ որոշում՝ փորձել դիմանալ մինչև Բայդենի պաշտոնավարման մեկնարկը։

Հետպատերազմյան Հայաստանում արևմուտք-արևելք նոր հակամարտությունը մեզ կբերի հետևյալ երեք սցենարներին.

Տարբերակ առաջին. Հայաստանը կվերածվի Ռուսաստանի գավառի, բայց կկարողանա պահպանել իր այսօրվա տարածքային ամբողջականությունը։ Միակ բանը, որ պետք է փորձել հասկանալ, թե Ռուսաստանի ինչին է պետք այդպիսի Հայաստանը կամ նրա այսօրվա  ղեկավարը։ Եվ ընդհանրապես պետք է հասկանալ. ու՞մ է պետք նման ղեկավարը, որը կորցրել է գերագույն գլխավոր հրամանատար լինելու և հրամաններ տալու բարոյական իրավունքը։ Ու՞մ է պետք այնպիսի ղեկավարը, որն արհամարհանքի, չարախնդության և մեծացող թշնամանքի առարկա է։ Ո՞ւմ է պետք այնպիսի ղեկավարը, որը տարանջատում է իր ժողովրդից նրա վերնախավին և չի կարողանում շփվել վերնախավի հետ՝ նրա մեջ տեսնելով միայն ապստամբների։ Ո՞ւմ է նա պետք՝ արևմուտքի՞ն, արևելքի՞ն, թե՞ թուրքական կոալիցիային։

Տարբերակ երկրորդ. Հայաստանը վերածվում է թուրքական գավառի, ընդ որում՝ կորցնելով Զանգեզուրը, ընդ որում՝ այնպիսի սահմաններով, որպեսզի թուրքական կոալիցիային մնա Ամուլսարը՝ հետագա շահագործման նպատակով, իսկ նրանք հաստատ չեն մտածելու բնապահպանական ռիսկերի մասին։ Առաջարկում եմ ամենայն լրջությամբ մտածել այս հեռանկարի մասին՝ հենց 1921 թվականի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի 100-ամյակի նախօրյակին։ Թուրքիան այդ ժամանակ կբացի իր սահմանները և կսկսի տնտեսական էքսպանսիա՝ Սևանի հարակից տարածքների շուրջ, որը այսօրվա իշխանությունները, կարծում եմ, նորից կկոչեն Նոր Հայաստան։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի այն ամենը, ինչ իշխանությունները կփորձեն խլել «նախկիններից»։

Տարբերակ երրորդ.  Դժվար է կանխատեսել։

Հետգրություն

Ինչո՞ւ այս բաժանարար գծերը կարող են լինել վերջինը։ Քանի որ հետևյալ սցենարներից որևէ մեկի դեպքում այլևս նոր բաժանարար գծերի անհրաժեշտություն չի լինի.

ա/ Նիկոլը հեռանում է, և նրա հետ հեռանում է հասարակության բաժանման քաղաքական ավանդույթը

բ/ Փլուզվում է մեր պետականությունը, և ներքին ազգային քաղաքականության որևէ անհրաժեշտություն այլևս չի լինում

գ/ Նիկոլը մնում է, բայց սկսվում է քաղաքացիական պատերազմ, և գալիս է ֆեոդալական բռնապետության փուլը, որտեղ չկա որևէ մեկին մյուսից բաժանելու անհրաժեշտություն և իմաստ։

Միակ բաժանումը, որ մինչ այժմ չի արել Նիկոլը, մեր զոհված հերոսների բաժանումն է՝ «ճիշտ» և «սխալ» հերոսների։ Բայց դա նույնպես կարող է տեղի ունենալ։ Առողջ տրամաբանության տեսակետից՝  Փաշինյանը և նրա նեղ թիմն այս պահին պետք է օրուգիշեր աղոթեն, որ նրանց քաղաքական կարիերան ավարտվի «էլիտաների բունտի» արդյունքում»։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:59 17/12/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը հարգելի պատճառով չի մասնակցի երթին «Հրապարակ»
09:52 17/12/2020  |  ՄամուլՄեղավորների փնտրտուք՝ «պինգ-պոնգ» «Փաստ»
09:47 17/12/2020  |  ՄամուլՎլադիմիր Գասպարյանի մեսիջը՝ Նիկոլ Փաշինյանին «Փաստ»
09:42 17/12/2020  |  ՄամուլՈւզում եք՝ կռվեք, եթե ոչ՝ նահանջեք․ Փաշինյանը պատասխանատվությունը թողել է զինուժի ղեկավարների վրա «Հրապարակ»
09:39 17/12/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն իր տարեվերջյան ուղերձում հրաժարական կտա՞ «Հրապարակ»
00:08 17/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄե՞նք ենք մեղավոր, որ մարդիկ գոյություն չունեցող պետական մարմինների դռներ են ջարդում, որ մի լուր իմանան իրենց երեխեքի մասին. Արփինե Հովհաննիսյան
23:59 16/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյո՛, Հայ ազգն է Էլիտա, իսկ դու հայ չես. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին
23:37 16/12/2020  |  ԼՐԱՀՈՍԸնկած մարզերում մարդ են ցուցակագրում, որ շաբաթ օրն ավտոբուսներով բերեն Երևան՝ նիկոլի կազմակերպած երեսպաշտության երթին մասնակցելու. Մելիք-Շահնազարյան
22:43 16/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄենակ քեզ ու քո նման աթոռապաշտների համար է իշխանությունն ու դրա վայելքները կյանքի նպատակ. Տիգրան Աբրահամյան
22:23 16/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Տեսնելով Հայաստանում տիրող անարժանապատիվ վիճակը, Ադրբեջանը դեռ շատ բարբարոսություններ կիրականացնի». Ռուբեն Մելիքյան

Արխիվ

[]