ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կյանքը արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհով. Միքայել Մինասյան 12/17/2020 10:53 | Մեկնաբանություն
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայրենիք կործանած ու տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կյանքը արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, ինչը կերաշխավորի գոնե նախընտրական շրջանում աթոռի վրա իր մնալը և նշել, թե թե ինչ պետք է արվի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «դիակը» հեռացվի հիմա և ինչ պետք է արվի մինչև ընտրությունները։
«Իսկ դա քիչ ժամանակ չէ ամենը տապալած իշխանության համար։ ՔՊ-ն էլ դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրությունների գաղափարը քննարկում է մարդ-կուսակցությունների հետ՝ թե տեսեք մենք մեր ստորության մեջ միայնակ չենք։ Այն, որ ընտրություն պետք է, անհերքելի է։
Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, թե ինչ պետք է արվի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «դիակը» հեռացվի հիմա և ինչ պետք է արվի մինչև ընտրությունները։
Մինչև այդ, պետք է լինի այս խայտառակ պարտության քաղաքական հետևանքների գնատական և արձագանք։
Մասնավորապես՝
-Պետք է տալ այս պարտության քաղաքական ու ազգային գնահատականը,
-քրեական գործընթաց սկսել պետական դավաճանների և ռազմական հանցագործների նկատմամբ,
-հետաքննել իշխանազավթման ամբողջ գործընթացը,
-վերջին 2.5 տարիների կատարվածը դիտարկել հայրենազրկում՝ ծրագրված, նպատակադրված ու իրականացված տրամաբանության ներքո,
-բացահայտել ֆեյքային ինդուստրիան, որը սպասարկել է այս գործընթացները և այն ֆինանսավորողներին,
-պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որոնք օրենքների խախտմամբ կատարել են ապօրինի հրամաններ,
-բացահայտել օտարերկրյա բոլոր գործակալական ցանցերը,
-հրապարակել բոլոր այն «պոպուլյար» և կարծիք ձևավորող հանրային դեմքերի անունները, որոնք խեղել են հանրային կարծիքը միտումնավոր, ուղիղ հրահանգներով,
-պատժել ռազմական այն բոլոր գործիչներին, որոնք հասկանալով հանդերձ, կատարել են ճակատագրական հանձնարություններ,
-հայտնաբերել ու պատժել նրանց, որոնք մասնակից են դիերը թաքցնելու գործընթացին,
-հայտնաբերել ու պատժել նրանց, ում մեղքով պատերազմից հետո շարունակել ենք ունենալ գերիներ ու նոր սպանվածներ»,- գրել է
Մինասյանը և հավելել, որ այդքանից հետո, երբ ճշմարտությունը, մեղավորներն ու պատճառները կբացահայտվեն, պետք է հայտարարվեն նոր ընտրություններ։
«Ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն ամեն ինչ իմացած ու տեղեկացված, կհասկանան ում ընտրեն կամ ում չընտրեն։
Որովհետև բոլոր մնացած դեպքերում, եթե այսքանը չարվի, ընտրությունը կլինի ստի վրա կառուցած՝ մի ամբողջ ժողովուրդ խաբելու հերթական բեմականացում։ Պարտված երկիրը չի կարող ավտոմատ գնալ ընտրությունների։ Պետք է վերլուծել, հասկանալ, գտնել մեղավորներին, պատժել, բարձրաձայնել ճշմարտությունը և հետո արդեն ձևավորել ինքնամաքրված հասարակության՝ նոր էջից սկսող իշխանություն»,- գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը և նշել,որ հիմա միակ պահանջն է՝ Նիկոլը պիտի հրաժարական տա առանց որևէ պայմանի։
«Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն 3 գլխավոր նպատակով ու գործառույթով.
1. Վերագործարկի կոլապսի ենթարկված պետական իշխանությունը, ապահովի Հայաստանի, Արցախի և վերջապես մարդկանց անվտանգությունը,
2. կանխի տնտեսական կոլապսը, որին մնացել են հաշված շաբաթներ,
3. պատժի պատերազմի և կապիտուլյացիայի մեղավորներին։
Այսքանը։ Պարզ, հասկանալի բոլորի համար։ Հատկապես նիկոլականների, որոնք անկեղծորեն մտածում են, որ հայրենազրկումից հետո կարող են սակարկել կամ պայմանավորվել։ Չի լինելու։ Դուք քաղաքական դիակներ եք և կապիտուլյանտներ։ Դուք այլևս իրավունք չունեք անգամ հանդգնելու որևէ համապետական պրոցես իրականացնել։ Ո՞վ եք դուք, այ դավաճաններ։ Ձեր կարծիքով դուք որևէ բան ներկայացնելու իրավունք ունե՞ք. դե գնացեք Եռաբլուրից ասեք, որ դեռ պաշտոնավարելու կամ որևէ գործընթաց կազմակերպելու բարոյական իրավունք ունեք:
Ձեր հետ պայմանավորվածությունը կարող է ընդամենը մեկը լինել. ձեզ դատող դատավորը կարող է չլինել Ֆարխոյանի ցուցակից Կարենը, Մնացը կամ Արտուշը։ Նրանք ձեր գրպանային, կամազուրկ դահիճներներն էին։ Ժամանակավոր կառավարությունը կերաշխավորի արդար դատաքննություն։
Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա։ ՔՊ-ն և ՔՊ-ամերձները ժամանակավոր կառավարություն լինելու քաղաքական և բարոյական մանդատ չունեն: Հետևաբար չեն կարող ունենալ նաև ո՛չ հավակնություն, ո՛չ թեկնածու։ Սակարկությունն անպատեհ է։
Ու չի լինելու։ Իզուր Մոսկվաներում կաբինետից կաբինետ մի վազեք։
Չի ստացվելու, չենք թողնելու»,- եզրափակել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից