ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապահ մարմինները պարտավոր են գիտակցել, որ պարտավոր են առաջնորդվել միայն օրենքով եւ Սահմանադրությամբ և առաջին հերթին՝ ձերբակալել Գերագույն գլխավոր դավաճանին. Սահմանագրագետ 12/17/2020 22:40
Այսօր իրավական համայնքի ներկայացուցիչներս հավաքվել էինք ՀՀ զինվորական, այնուհետեւ՝ ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ պարզելու, թե արդյո՞ք մի շարք հիմքերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, եւ, եթե այո՝ ի՞նչ ընթացքում են գտնվում, եթե ոչ՝ ինչու՞: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:
«44 օր տեւած Արցախյան 2-րդ պատերազմի դադարից հետո անցել է շուրջ մեկուկես ամիս։ Թե’ պատերազմի ընթացքում, թե’ դրան հաջորդող ժամանակահատվածում ի հայտ են եկել բազմաթիվ քրեական գործեր հարուցելու համար բավարար հիմքեր։
Ինքս առանձնացրել էի մի քանի հարցադրումներ, եւ, քանի որ բովանդակային քննարկում տեղի չունեցավ՝ ակնկալում են դրանց վերաբերյալ պատասխան արձագանք։ Այսպես.
1. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ՝ նոյեմբերի 9-ին Ն. Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարությունը ստորագրելու հետևանքով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու փաստի առթիվ։
Վերոնշյալ հայտարարությունն իր բնույթով միջազգային պայմանագիր է, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ միջազգային պայմանագիրը վավերացնելու եւ ի կատար ածելու համար անհրաժեշտ է ՍԴ-ի դրական եզրակացությունը՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, այնուհետեւ՝ Ազգային ժողովի կողմից դրա վավերացումը։ Այս կարգավորումները՝ որպես զսպող և հակակշռող մեխանիզմներ հատուկ սահմանված են Սահմանադրությամբ, որպեսզի կանխվի մեկ պաշտոնատար անձի կողմից միանձնյա նմանաբնույթ հակաիրավական արարքի իրականացումը։ Դրան ի հակառակ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է կապիտուլյացիոն ակտ՝ հանձնելով ոչ միայն Արցախի Հանրապետության տարածքները, այլև՝ պարտավորություններ ստանձնելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ հարվածի տակ դնելով ՀՀ տարածքային ամբողջականությունը։
2. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ պարզելու համար, թե ո՞ր պաշտոնատար անձի որոշման կամ ի՞նչ իրավական ակտի հիման վրա են ՀՀ սահմանները որոշվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվող GPS համակարգերի հիման վրա, և ինչու՞ ՀՀ կառավարությունը չի պահանջել ստեղծել հայ-ադրբեջանական դեմարկացիոն հանձնաժողով։
3. արդյո՞ք պարզվել է, թե ո՞ր պաշտոնատար անձի որոշման կամ ի՞նչ իրավական ակտի հիման վրա են ՀՀ զինված ուժերին և Սյունիքի կամավորներին հանձնարարվել դուրս գալ Զանգելանի տարածքից, եթե եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ նախատեսում է ՀՀ զինված ուժերի այնտեղ գտնվելու իրավունքը:
4. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ 100-ավոր անհայտ կորած զինծայողների հայտնաբերման ուղղությամբ ցուցաբերված անգործության վերաբերյալ։
Պարբերաբար, տեղեկություններ էին շրջանառվում, ինչի մասին հայտնեցին նաեւ անհայտ կորած զինծառայողների հարազատները, որ զանգեր են ստացվել անտառներում թաքնված զինծառայողներից։ Ինչու՞ նրանց հայտնաբերման եւ փրկության ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ չեն իրականացվել։ Ինչու՞ համապատասպան զանգերը տեղորոշող տեխնիկա չի կիրառվել։
5. Ինչպես հայտնեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ պատերազմի երրորդ օրը վարչապետը հրամայել է դադարեցնել ՀՀ զինված ուժերի զորամիավորումների լրահամալրումը։ Արդյո՞ք այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
6. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետը Ն. Փաշինյանին դեռ սեպտեմբերի 30-ին զեկուցել է, Արցախն ունի պատերազմելու ընդամենը 2-3 օրվա ռեսուրս։ Այդ պահից սկսած ի՞նչ գործողություններ է իրականացրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
7. Առկա են մի շարք փաստարկներ, որ մինչ նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետին առաջարկվել է դադարեցնել պատերազմը՝ ՀՀ համար ավելի նպաստավոր պայմաններով, անգամ՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինը նշել է, որ, դիցուք, հոկտեմբերի 20-ին Ն. Փաշինյանին առաջարկվել են առանց Շուշին հանձնելու պատերազմը դադարեցնելու նախապայմաններ։ Ինչու՞ են մերժվել առաջարկված կարգավորման տարբերակները և պատերազմը չի դադարեցվել։ Փաշինյանի կողմնակիցները որևէ կերպ չեն կարող վկայակոչել ադրբեջանցի փախստականների Շուշի վերադառնալը փաստարկը, քանի որ եռակողմ հայտարարությունն ուղղակիորեն նախատեսում է ադրբեջանցիների իրավունքը վերադառնելու Արցախի Հանրապետության վերահսկողության տակ մնացած տարածքները։
8. 4 առանց հրթիռներ Սու-30-ի, որոնցից որևէ մեկը պատերազմի ընթացքում չի կատարել մարտական թռիչք, ձեռքբերման փաստով արդյո՞ք հարուցվել է քրեական գործ խարդախության կամ վատման հանցակազմի հատկանիշներով։
9. Հորդանանից հնամաշ հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման փաստի առթիվ արդյո՞ք հարուցվել է քրեական գործ։
10. արդյո՞ք հարուցվել է քրեական գործ/գործեր անսարք տեխնիկայի պատճառով ՀՀ կամ Արցախի Հանրապետության զինված ուժերում գրանցված մահերի և առողջությանը պատճառված վնասների փաստի առթիվ։
11. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ Լելե-Թեփեն ազատագրելու անհաջող օպերացիան նախագծելու և/կամ տապալելու փաստի առթիվ։
12. Արդյո՞ք հարուցվել են քրեական գործեր՝ սփյուռքից ուղարկված օգնությունը վատնելու կամ Արցախ չհասցնելու լուրերի արժանահավատությունը ստուգելու նպատակով։
13. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ պարզելու, թե ինչու նոյեմբերի 7-ին Իսկանդերով ռմբակոծվեց Շուշին։
14. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ պարզելու, թե 44 օրվա ընթացքում ինչու՞ չհրթիռակոծվեցին Ադրբեջանի նավթուղիները կամ ռազմական օդանավակայանները։
Վերոգրյալն ընդամենը հարցերի մի մասն է։ Պետական դավաճանությունը հավաստող փաստերը շատ են, իրավիճակը՝ օրհասական։
Իրավապահ մարմինները պարտավոր են գիտակցել, որ պարտավոր են առաջնորդվել միայն օրենքով եւ Սահմանադրությամբ եւ պատշաճ իրականացնեն իրենց լիազորությունները՝ առաջին հերթին ձերբակալելով Գերագույն գլխավոր դավաճանին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ