ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանի Դաշնությանը, նպատակը՝ արևմտյան ուժերի օգնությամբ իշխանության մնալն է». Երվանդ Բոզոյան 12/17/2020 23:40 | ԼՐԱՀՈՍ
Պատերազմում պարտադրված պարտությունից հետո ներքաղաքական կյանքը Հայաստանում օր օրի առավել լարված ու պայթունավտանգ է դառնում: Արդեն Հայաստանի հարավային սահմանում՝ Կապանում ապրող մարդիկ սեփական կաշվի վրա են զգում՝ ի՞նչ ասել է դառնալ սահմանամերձ Ադրբեջանին, երբ միջպետական ճանապարհը հայտնվելու է ադրբեջանցիների կրակակետի տեսադաշտում։ Այս ամենի ֆոնին, իշխանությունները հակառուսական կրքեր բորբոքելու առաքելությամբ են զբաղված:
Ինչո՞ւ կամ ինչի՞ կարող է հանգեցնել սա՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Պոլիտէկոնոմիա» ֆոնդի հիմնադիր Երվանդ Բոզոյանը.
- Ինչ վերաբերում է երկրի ներսում վերջին օրերին հակառուսական տրամադրություններ հրահրելուն, ապա սա նույնիսկ անզեն աչքով տեսանելի և ցավալի երևույթ է: Այսպիսի իրավիճակում, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը, զբաղվել հակառուսական կրքեր բորբոքելով, խոսում է բացառապես մի բանի մասին՝ մենք կրկին անգամ գործ ունենք ներքին դավաճանների հետ, որոնք, ի դեմս օրվա իշխանությունների, հերթական և ծանր փորձության են տանում երկիրն ու քաղաքացիներին, որն այս անգամ, արդեն, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ բոլորիս համար:
- Եթե ճիշտ եմ նկատել, հակառուսական տրամադրությունների մասին ակնարկներ կային նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում:
- Այո, ճիշտ եք նկատել: «Ազատություն» ռադիոկայանի հետ իր վերջին հարցազրույցի ընթացքում, նա բացահայտ կերպով միանգամից երկու հակառուսական թեզ առաջ քաշեց, որից առաջինով՝ հիշատակեց Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքում գերության մեջ հայտնված զինծառայողների դրվագը, ակնարկելով, թե ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն եղել պատշաճ կերպով պաշտպանելու այնտեղ գտնվող հայ զինծառայողների անվտանգությունը, ինչն, իհարկե, բացարձակ կերպով չի համապատասխանում իրականությանը: Խնդիրը հետևյալումն է՝ նախնական քարտեզով, որ ռուսական կողմին էր տրամադրվել հայկական կողմից, այդ գյուղերը, փաստորեն, հայկական կողմի վերահսկողության տակ ներառված չեն եղել: Փաստացի սա հայկական կողմի անթույլատրելի բացթողումն է եղել, որից օգտվելով, ադրբեջանական կողմը կարողացավ ի վերջո իր վերահսկողության տակ առնել այդ գյուղերը: Միտումնավո՞ր է արվել դա, թե՞ անթույլատրելի բացթողման արդյունք է եղել, այս պահին չեմ կարող ասել: Երկրորդ դրվագով նույն հարցազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, թե, որոշ հայկական շրջանակների հետ միասին, շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահները, ինչը շատ արագ հերքվեց պաշտոնական Մոսկվայի կողմից: Եթե սրան էլ գումարենք նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցչի վերջին հայտարարությունը, որով, իբր, ռուսական կողմն Արցախում ոչ կոնստրուկտիվ դեր է կատարում, ապա այս համապատկերն ամբողջությամբ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի՝ հակառուսական բնույթ կրող վերջին հայտարարությունները խիստ ուղղորդված են համապատասխան կենտրոնից:
- Ինչի՞ համար է սա արվում կամ հանուն ինչի՞ է այսպիսի իրավիճակում իշխանության առաջին դեմքը հակառուսական տրամադրություններ բորբոքում, հստակ իմանալով, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բացի այդ՝ Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, իսկ դատելով տեղի ունեցող սահմանային զարգացումներից՝ Հայաստանը, գոնե հարավային մասով, հաստատ նոր պատերազմի շեմին է:
- Բացառապես մի նպատակով՝ Նիկոլ Փաշինյանն այսպես փորձում է ևս մի որոշ ժամանակով երկարաձգել իր իշխանությունը: Նա շատ լավ է հասկացել, որ Ռուսաստանից ինքը իշխանության ղեկին մնալու բավարար աջակցություն և երաշխիքներ չունի, մի պարզ պատճառով՝ Ռուսաստանի Դաշնությանն այս տարածաշրջանում վստահելի և կանխատեսելի գործընկեր է պետք, ինչին Նիկոլ Փաշինյանը, հաստատ, չի համապատասխանում: Եվ ահա, ներսում հակառուսական կրքեր բորբոքելով նա փորձում է ստանալ արևմուտքի աջակցությունը, որով էլ նոր՝ արտահերթ ընտրությունների գնալու պլաններ է կազմում:
- Կհաջողվի՞ նրան իրականություն դարձնել այդ պլանները, հաշվի առնելով նաև այն, որ Ազգային ժողովի նախագահը վերջին օրերին ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում մարդ – կուսակցությունների հետ, որի օրակարգում, ըստ շրջանառվող լուրերի, կրկին հակառուսական տրամադրությունների բորբոքումն է :
- Ինչ վերաբերում է հարցին՝ կհաջողի՞ արդյոք Փաշինյանին կյանքի կոչել իր այս պլանը, պետք է ասեմ՝ ոչ: Նրան, կարծում եմ, հաշված օրեր են մնացել՝ իշխանության ղեկին: Այս ֆոնին, այո, Ազգային Ժողովի նախագահն ինչ – որ հանդիպումներ է ունենում, դիպուկ բնորոշմամբ՝ մարդ կուսակցությունների հետ, որոնք ակնհայտ արևմտամետ ուղղվածություն ունեն: Հավաքելով այս փազլը, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով յուրօրինակ շանտաժի է ենթարկում Ռուսաստանի Դաշնությանը, որը, նորից եմ կրկնում, աղետալի հետևանքների կարող է ունենալ Հայաստանի գոյության համար՝ առհասարակ:
- Մասնավորապես, ի՞նչ աղետալի հետևանքների մասին կարող է խոսք լինել:
- Ամենաաղետալի, որ կարելի է պատկերացնել: Եթե Հայաստանի ներսում շարունակվի հակառուսական տրամադրությունների բորբոքումը, ապա մենք կկորցնենք Արցախից մնացած մասը, դրան անխուսափելիորեն և շատ արագ կերպով կհաջորդի նաև Սյունիքի կորուստն՝ ամբողջությամբ, որից հետո պետականության կորուստն արդեն զուտ ժամանակի հարց կդառնա: Այլ կերպ ասած, սա կլինի Հայաստանի և հայության վերջնակետը, եթե դրան է ձգտում Նիկոլ Փաշինյանը…
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ