ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստորագրված համաձայնագիրը գաղտնի հավելված չունի, կա Նիկոլ Փաշինյան-Ալիև ձեռք բերված գաղտնի համաձայնություն. Արթուր Ղազինյան 12/17/2020 22:49 | Քաղաքական
Իմ խորին համոզմամբ՝այս ամենն ունի խիստ ժամանակավոր բնույթ, որովհետև Հայաստանի արտաքին սահմանների անխախտելիությունը միայն այսօրվա իշխանության որոշելու հարցը չէ,եթե լինում է սահմանային փոփոխություն, դա պետք է դրվի հանրաքվե, լինի իրավական գործընթաց, քանի որ վերաբերում է ՀՀ արտաքին սահմաններին:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանում տիրող անիշխանության հետևանք է.
«Պետության ղեկավարի աթոռը զավթած անձնավորությունը ընդհանրապես չի հետաքրքրվում Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության մարտահրավերներով, բացառապես զբաղված է իր իշխանությունը պահելու նպատակով իրականացվող գործողություններով, նա թքած ունի երկրի արտաքին և ներքին անվտանգության վրա, միայն հետաքրքրում է իր իշխանությունը, ուրիշ ոչինչ»,-ասաց Ղազինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանում լեգիտիմ կառավարության ձևավորման արդյունքում կունենանք դրական տեղաշարժեր ՀՀ արտաքին անվտանգության ապահովման, ինչպես նաև մեր սահմանների անխախտելիության հարցում:
Գործչի խոսքով՝ երկրների արտաքին սահմանների դեմարկացիայի պրոցեսը բավական երկարատև և շատ դժվար աշխատանք է, այն չի ենթադրում, որ այս պահին ում զինվորը, որտեղ կանգնեց, համարվելու է տվյալ երկրի տարածքը.
«Երբ կսկսվի իրական քաղաքական պրոցես և կձևավորվի լեգիտիմ, ուժեղ, գործունակ կառավարություն այս հարցերը առաջ կգան, և կգործադրվի նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի առաջին կետը, որ յուրաքանչյուրը գտնվում է այն դիրքում, որտեղ այդ պահին կանգնած են, այսինքն՝ պետք է վերականգնենք նոյեմբերի 9-ի դրությամբ առկա ստատուս-քվոն, ինչը վերաբերվում է Հայաստանի և Արցախի արտաքին սահմաններին»,-ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ պետք է կիրառել բոլոր գործիքները՝ ՀՀ արտաքին անվտանգությունը և սահմանային անխախտելիությունը երաշխավորելու համար։
«Արցախի դեպքում մենք պետք է գործադրենք Արցախի կարգավիճակի հստակեցման այն դրույթը, որն առկա է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին 25 տարիների ընթացքում հայտարարությունների մեջ սահմանված ձևաչափով, այսինքն՝ Ադրբեջանին պետք է հայտարարել ագրեսոր պետություն, որը, միակողմանիորեն դուրս գալով խաղաղ բանակցային գործընթացից, որոշել է հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարությունների, որ խնդիրը ռազմական լուծում չունի և ձեռնամուխ լինել Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցմանը, դա ենթադրում է ապառազմականացում՝ զորքերի դուրս բերում, որպեսզի ընթանա խաղաղ գործընթաց արդեն վերջնական կարգավիճակի հստակեցման, բայց սա ապագայի ազգային իշխանության ձևավորումից հետո, մինչ սա մենք որևէ բան ակնկալել չենք կարող և ամեն օր շարունակելու ենք կորցնել Հայաստանի սուվերեն տարածքը»,- «Փաստինֆո»-ին ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը:
Ղազինյանի համոզմամբ՝ ստորագրված համաձայնագիրը գաղտնի հավելված չունի, կա Նիկոլ Փաշինյան-Ալիև ձեռք բերված գաղտնի համաձայնություն, որի ուժով Փաշինյանը մնում է իշխանություն, որպեսզի կատարի մնացած պարտավորությունները:
Չնայած երկրում ստեղծված իրավիճակին՝ երեկ «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը, այս առիթով Արթուր Ղազինյանն ասաց.
«Եթե դու համարում ես քեզ ինչ-որ հարցում պատասխանատու, ապա նույնիսկ քրեական օրենսգրքով պատասխանատվության հանգամանքը որոշում են մեղքի չափաբաժնով, չես կարող լինել պատասխանատու, բայց ոչ մեղավոր, սա էժանագին մանիպուլյացիա է, որևէ բովանդակություն, միտք և գաղափար չկա, ընդամենը փորձում է փախչել քրեական պատասխանատվությունից, եթե իրեն համարում է պատասխանատու, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության՝ իր կողմից գործած հանցագործությունների մեղքի բաժնով:Փաշինյանի ասածներին բժիշկները կտան գնահատական»,-ասաց Արթուր Ղազինյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է իր ուզած իրականությունը և հարմարավետ տեղավորվում այդ իրականության մեջ, իրեն պետք է անընդհատ հուշել, որ այլևս չի տիրապետում իրավիճակին, իրեն սխալ են զեկուցում և Հայաստանում այլևս չունի իշխանություն.
«Ես, երկրի ապագայի շահից ելնելով, գտնում եմ, որ նա պետք է ձերբակալվի կառավարական աշխատասենյակում՝ որպես պետական դավաճան, դա հնարավոր է այն դեպքում, երբ դատախազությունը կատարի սահմանադրությամբ իրեն վերապահված օրենքները:Եթե Փաշինյանը չի հեռանում, ապա մենք կորցնում են Հայաստանի Հանրապետությունը»,-ասում է Արթուր Ղազինյանը:
Վերջինիս խոսքով՝ պատմական մասշտաբի պետական դավաճանություն կատարած անձն իրավունք չունի մտածել հետագա քաղաքական գործունեության մասին.
«Փաշինյանը պետք է ձերբակալվի և կանգնի դատարանի առջև, այլ տարբերակ չկա, եթե կլինի որևէ իշխանություն, որը կփորձի անվտանգության երաշխիքներ տալ, ապա ես կլինեմ առաջին ընդդիմադիր ուժը այդ իշխանության»,-ասաց քաղաքական գործիչը:
«Պատերազմի քննության իրավական գործընթացի մասին խոսելը դեռ վաղ է, եթե մենք խոսում ենք իրավական գործընթացի մասին, ապա մենք պետք է տանենք միջազգային քրեական դատարան՝ որպես պատերազմի հանցագործ իրեն ներկայացնելու, դրա համար ՄԻՊ-ն ունի հավաքագրած շատ լուրջ փաստական տվյալներ և ավելի քան հավանական եմ համարում, որ ապագա իշխանությունը պետք է սկսի միջազգային քրեաիրավական գործընթաց պատերազմի հանցագործներին՝ միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-մեզ հետ զրույցում նշեց Արթուր Ղազինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից