ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուշան Պետրոսյանը ոստիկանությունում հրաժարվել է բացատրություն տալ, բերման ենթարկելը եղել է ապօրինի. փաստաբան 12/17/2020 14:38 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը ոստիկանությունում հրաժարվել է բացատրություն տալ՝ հաշվի առնելով, որ բերման ենթարկելը եղել է ապօրինի։ Հետագա փուլերում բացատրություն կտանք, թաքցնելու ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանի փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, թե երգչուհի Շուշան Պետրոսյանը Երևանում գտնվող խանութներից մեկում իրեն ծեծի է ենթարկել, մասնավորապես, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Միջադեպի հանգամանքներին անդրադառնալով՝ Մելիքյանն արձանագրեց, որ այն կենցաղային բնույթ էր կրում, բայց պայմանավորված էր անձամբ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական ուժի կողմից թշնամանք, միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու հետ։
«Մի քաղաքացի, որը, հավանաբար, այդ ատելության քարոզի զոհն է դարձել, Շուշան Պետրոսյանին շատ կոպիտ ձևով վիրավորել է մթերային խանութում և դրանից հետո եղել է շատ փոքրիկ միջադեպ, որը որևէ հետևանք չի առաջացրել։ Մենք, իհարկե, սպասում էինք, որ Շուշան Պետրոսյանին կհրավիրեն ոստիկանություն և մենք մեր պարզաբանումները կներկայացնենք, այստեղ որևէ կրիմինալ արարք չկա։ Այդ քաղաքացին այս միջադեպից հետո իր առևտուրն արել է և գնացել, որևէ բան տեղի չի ունեցել, որը հանցավոր բնույթ է կրում։ Մենք սպասում էինք, որ կհրավիրեն ոստիկանություն, բայց այսօր առավոտյան գալիս են քնած մարդու տուն և հայտարարում են, որ բերման են ենթարկում, ինչն, իհարկե, անօրինականություն է»,- նշեց Մելիքյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզաբանել են, որ փորձել են գտնել Շուշան Պետրոսյանին, բայց դա նրանց չի հաջողվել, սակայն պաշտպանական կողմը մեծ վստահությամբ չի վերաբերում այս պատճառաբանությանը, քանի որ Շուշան Պետրոսյանին գտնելը դժվար չէ։ Բացի դա՝ երեկ ամբողջ օրը Շուշան Պետրոսյանի որդին տանն է եղել, որևէ մեկը դուռ չի թակել, ծանուցագիր չի փոխանցել, այսինքն՝ տանը մարդ եղել է, թեև ոստիկանությունից պնդում են, որ տանը մարդ չի եղել։
«Այո, Շուշան Պետրոսյանն, իրոք, երեկ մի որոշակի հատված տանը չի եղել, «Արժանապատվության երթին» է մասնակցել, բայց եթե մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղվում, չի նշանակում, որ դրա հետևանքը պետք է լինի առավոտ շուտ գալը, մի քանի ոստիկաններով բերման ենթարկելը՞»,- նշեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ ոստիկանության բաժնում վերաբերմունքից որևէ բողոք չունեն, վերաբերմունքը պատշաճ է եղել։
Մելիքյանը վստահ է, որ Պետրոսյանին բերման ենթարկելը եղել է ուղիղ հրահանգ՝ մարդուն վատություն անելու, անհարմարություն պատճառելու, գուցե նաև վախեցնելու, թեև Շուշան Պետրոսյանը վախեցող տեսակից չէ։
«Այս քաղաքական ուժն իրեն քննադատողներին, այն մարդկանց, որոնք իրենց ազգակործան էությունը բարձրաձայնում են, իրենց բոլոր հնարավորությունների սահմաններում փորձում են վատություն անել։ Սա էլ դրա փոքրիկ դրսևորումը կարող ենք համարել»,- նշեց Մելիքյանը։
Անդրադառնալով հասարակության շրջանում ատելությանը՝ Մելիքյանը նշեց, որ պատմության պատճառը դա է։
Նրա խոսքով՝ հասարակության մեջ 2.5 տարի նպատակաուղղված թշնամանք է հարուցվում և այս միջադեպը դրա փոքրիկ դրսևորումն էր, պետք է շատ արագ ավարտին հասցվի ազգադավ մարդկանց հեռացնելու գործընթացը, որ սկսենք հասարակությունն այս ողջ թույնից, թշնամանքից և ինքնակործան ատելությունից մաքրելու գործընթացը։
«Վստահ եմ, որ նաև այլ դեպքեր են լինում, որոնք այսպիսի մեծ հանրային հնչեղություն չեն ստանում։ Սա ուղիղ դրսևորումն է մեր հասարակությունն ինքնապաշտպանական բնազդից և ինքնապաշտպանական ռեսուրսից զրկելու տևական քաղաքականության, որի շոշափելի հետևանքը մեր հայրենիքի կորուստն էր, արժանապատվության կորուստն էր և թշնամու առջև ՀՀ ղեկավարության ծնկելն էր»,- նշեց Մելիքյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը