ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական կողմը ոչ թե պարտականություններն է կատարում, այլ կարծես թե ենթարկվում է Ադրբեջանի հանցագործ պահանջներին ․ Ալավերդյան 12/17/2020 16:53 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը ոչ թե կատարում է եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իր պարտականությունները, այլ զբաղեցրել է վերին աստիճանի պասիվ, չեզոք դիրք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Վերջինս գտնում է՝ նոյեմբերի 10-ից անմիջապես հետո պետք է հայտարարությունում առկա յուրաքանչյուր կետի վերաբերյալ մի քանի էջանոց ներդիրներ սահմանեին, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենալու, այդ կետերը խախտելու դեպքում ինչ պատասխանատվություն է սահմանվելու և ինչ ձևով է պատասխանատվություն կրելու խախտող կողմը․ «Դա չի արվել, իսկ ի սկզբանե հայտնի էր, որ հենց Հայաստանն էր շահագրգռված, մասնավորապես գերիների վերադարձի հարցով։ Հայաստանը պարտականություններ ունի ոչ միայն Ադրբեջանի ու Ռուսաստանի հանդեպ, այլև իր ժողովրդի հանդեպ։ Այդ մասով որևէ պարտականությունների հստակ հնչեցումը և հետագայում էլ կատարումը չենք տեսնում»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը միշտ խախտել է ցանկացած պայմանավորվածություն, սակայն անպատիժ է մնում, մինչդեռ հայկական կողմը կատարում է իր պարտավորությունները, Լարիսա Ալավերդյանը հետարքրքվեց՝ իսկ ի՞նչ է Հայաստանը պահանջել․ «Պետք է հստակեցվեր՝ ինչ ձևով և ինչպես պետք է վրա հասնի պատասխանատվությունը։ Այդպիսի փաստաթուղթ ոչ միայն չկա, այլ չի էլ ենթադրվում, որ այն մշակվում է։ Պետք չէ բանավոր ասել՝ Հայաստանը պահանջում է, քանի որ այդ դիրքորոշումը, որ Հայաստանն ունի, ավելի նման է համաձայնության, քան ազգային շահերի պաշտպանության»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա մանրամասնեց՝ ինչով է Ադրբեջանը «բացատրում», որ գերի է վերցրել։ Լարիսա Ալավերդյանի խոսքով ադրբեջանական կողմը նշում է, որ Հայաստանը համաձայնվել է՝ բոլոր հայկական ուժերը դուրս գան այն տարածքներից, որտեղ հասել է Ադրբեջանը․ «Տարածքներ ասելով չի ասվել, որ այն գյուղը կամ տարածքը, որտեղ դեռ կանգնած են հայկական ուժերը, դրանք անձեռնմխելի են Ադրբեջանի համար։ Ճիշտ հակառակը, ինչպես տեսանք Ռուսաստանը փոխեց իր խաղաղապահ ուժերի տեղակայման քարտեզը։ Այն 73 անձիք, որոնք զինված եղել են այն տարածքում, որն Ադրբեջանը համարում է իրենը և Հայաստանն էլ ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ գրված չէ կարգավիճակը, Ադրբեջանն այդ անձանց դիտարկում է որպես զինված ահաբեկիչներ և այդ «բացատրությունը» տարածում աշխարհով մեկ։ Քանի որ լրջություն չկա, Ադրբեջանը հանդես է գալու ուղղակի կամայականություններով, մարդկության դեմ հանցագործություններով»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։
Անդրադառնալով հարցին արդյոք հնարավո՞ր է՝ հայկական կողմը դադարեցնի տարածքներ հանձնելն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու կողմում գտնվող բոլոր գերիները չեն վերադարձվել՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը և բազմաթիվ այլ մասնագետներ նոյեմբերի 10-ից հետո այդ մասին բարձաձայնել են, սակայն դրանից հետո որևէ բան չի փոխվել․ «Հայաստանը չի պնդել, չի առաջարկել, որ ներդիր ավելացնեն հայտարարության մեջ նշված ամեն կետի վերաբերյալ և քանի որ դա տեղի չի ունեցել, հիմնավոր կասկած ունեմ, որ դա նախնական պայմանավորվածություն է, և Հայաստանն այս իշխանությունների օրոք չի էլ հավակնում որևէ քայլ անել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ չի էլ ակնկալում՝ առաջիկայում հնարավոր է նման տարբերակ լինի․ «Նոյեմբերի 11-ին վերցված պատանդներից հետո բարձրաձայնել ենք, որ մեր կողմից պարտականություններ կատարելը պետք է սառեցվեն, հակառակ դեպքում դա արդեն նմանվում է ոչ թե պարտականություն կատարելուն, այլ պարզապես ենթարկվելուն Ադրբեջանի հանցագործ, անօրինական և հակաիրավական պահանջներին։
Այնինչ անգամ հայկական կողմը, իշխանական շատ պատգամավորներ համարում են, որ իրապես Ադրբեջանն իրավունք ունի այդ հողերի հանդեպ։ Դրանք նորից բռնակցվում են Ադրբեջանին, կա՛մ լուռ համաձայնությամբ, կա՛մ ուղղակի այդ հանցավոր գործողությունների հանդեպ հանցավոր անտարբերության պայմաններում։ Հիմա աշխարհի ուժեղները երկրորդ անգամ հակաիրավական համաձայնություն են տվել, որ նորից բռնակցվեն այդ տարածքներն Ադրբեջանին»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել