ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տոտալ ամենաթողությունը մեր երկրի համար ողբերգությամբ է ավարտվելու. Թևան Պողոսյան 12/16/2020 21:48 | ԼՐԱՀՈՍ
«Ասում եք՝ ադրբեջանական կողմը կրկի՞ն շրջափակել է Կապանի օդանավակայանը… Իսկ ի՞նչ նոր բան կա այստեղ, մի քանի շաբաթ առաջ նույնպես շրջափակել էին…Սա վերջին ամիսների մեր ամենօրյա դառը իրականությունն է: Մեկ ամիս է բղավում ենք՝ մենք պետականություն ենք կորցնում, սթափվեք, խելքի եկեք: Հրատապ փոփոխությունների խիստ կարիք կա, այլապես կարող է ուշ լինել, չափազանց ուշ, երբ մենք արդեն չենք ունենա ո´չ երկիր, ո´չ պետություն,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը, անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի հարավային սահմաններին և Արցախում տեղի ունեցող խիստ վտանգավոր զարգացումներին։
«Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, հեղ.) պետք է հրաժարական ներկայացնի, թողնի գնա, որպեսզի գա մի այնպիսի մեկը, ով կարող է ստեղծված իրավիճակում պահել գոնե մեր պարտականությունը: Եթե նա գաղտնի պայմանավորվածություն ունի՝ կյանքի կոչել թշնամու բոլոր քմահաճույքները, որոնք մեր երկիրն արդեն իսկ կործանման են հասցրել, ապա մենք, համատեղ ուժերով պետք է կարողանաք այնպես անել, որ այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն: Իսկ, եթե նա վախենում է հրաժարական ներկայացնել, որովհետև չգիտի, թե ի՞նչ կարող է պատահել իր հետ դրանից հետո, ուրեմն, մեզ վախկոտ ղեկավար պետք չէ: Արցախում մի հին, պապական խոսք կա՝ «Քաք կերած մարդու անա ի՞նչ օզիս», այսինքն՝ ծեծ կերած մարդուց ի՞նչ կարող ես սպասել: Հիմա սա ծեծ կերած մարդ է՝ Ալիևից ծեծվել է, սրանից ի՞նչ կարող ենք այլևս սպասել…Նույնիսկ Ալիևն է հասկացել՝ այս մարդն իր համար ուղղակի անգին գտածո է, ուրեմն, հանուն Հայաստանի լինելիության, կարո՞ղ է այդ նույն մարդը գիտակցել, որ ինքը պետք է գնա, որպեսզի մենք կարողանանք պահել մեր պետականությունը»,- ասում է Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով քիչ առաջ հայտնի դարձած ցավալի իրողությանը, ըստ որի, անգամ նվաստացուցիչ կապիտուլյացիայի ստորագրումից շաբաթներ անց, այսօր մենք ունենք 171 նոր գերի և 11 սպանված զինծառայող, քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ սա պետական ինստիտուտների գործունեության ցավալի անգործության հետևանք է, որի շարունակելիության դեպքում, դրա ողբերգական հետևանքները շուտով տեսանելի կդառնան բոլորին: Ինչքան երկար շարունակվի այս իրավիճակն, այնքան շատ են լինելու հայկական կողմի կորուստները, ամեն օր նոր՝ մարդկային կամ տարածքային կորուստների մասին ենք լսելու, նկատում է զրուցակիցը:
Խոսելով այսօր Պաշտպանության նախարարության բակում՝ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների կողմից իրականացված ակցիայի մասին, որը տեղի է ունեցել խիստ լարված մթնոլորտում, Թևան Պողոսյանը նկատում է՝ տեղի ունեցածը նույնպես՝ պետական ապարատի ամենաթողության արդյունք է. «Ադրբեջանական կողմը տեղեկություններ է տարածում, որ իր կողմից գերեվարվել են հարյուրից ավելի հայ զինծառայողներ: Հերիք չէ, ոչ Պաշտպանության նախարարությունը երկար ժամանակ չի արձագանքում այս տեղեկությանը, պարզապես լուռ է, հետո էլ մի անհասկանալի բովանդակությամբ հայտարարություն է անում, որտեղ ասվում է, թե իրենք գերեվարված՝ հարյուրից ավել զինծառայողների մասին իմանում են ինտերնետից, մի բան էլ վերջում ավելացնում են, որ լուրի իսկությունը ճշտելու համար դիմել են Պաշտպանության բանակին: Հասկանո՞ւմ եք սա ինչ է…Ի պատասխան այս ամենին, այսօր Արցախի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ և, ի թիվս շատ այլ հարցերի, հայտարարեց հետևյալը՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ում է ենթարկվում Արցախի Պաշտպանության բանակը…Այս ամենը տոտալ ամենաթողության արդյունք է, որը մեր երկրի համար ողբերգությամբ է ավարտվելու, ուրիշ տարբերակ չկա, եթե այս վայրէջքը հրատապ կերպով չկանգնեցվի»,- ասում է Թևան Պողսյանը:
Խոսելով այսօր տարածված այն տեղեկության մասին, թե ադրբեջանական կողմին են հանձնվում նաև Կապանի ուղղությամբ Զանգիլանի տարածքները, Թևան Պողոսյանը պատասխանում է. «Իսկ ո՞ւր է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարը, ինչո՞ւ նա արագ կերպով միջոցներ չի իրականացնում, ինչո՞ւ նա արդեն Մոսկվայում չէ՝ թույլ չտալու համար հերթական՝ անհեթեթ պայմաններում տեղի ունեցող տարածքային կորուստը: Այնպես որ, եկեք այստեղ դադարեցնենք մեր զրույցը, որովհետև ցանկացած այլ ցավոտ հարց, որը դուք կբարձրացնենք՝ ակնկալելով իմ պատասխանը, այն նույնն է լինելու՝ պետք է արագ և հրատապ կերպով հասնենք պարտված իշխանության հեռացմանը և նոր առաջնորդի հետ փորձենք ոտքի կանգնեցնել տապալված պետական համակարգը: Հակառակ դեպքում, դուք կարող եք զանգահարել ինձ և հարցնել՝ իսկ ինչպե՞ս մենք կորցրեցինք Սյունիքը, և ես ոչ մի պատասխան չեմ ունենա, ձեզ տալու համար»,- եզրափակում է զրույցը քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից