ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն ու Ադրբեջանը մեկնաբանությունների պատերազմ են սանձազերծել 12/16/2020 20:54 | Ղարաբաղյան հակամարտություն
Հադրութի շրջանում սրման պատճառներից մեկը՝ նոյեմբերի 10-ի համաձայնագրի տարբեր ըմբռնումն էր:
Ռուս խաղաղապահները կարգավորել են ղարաբաղյան Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերում միջադեպը՝ հօգուտ Բաքվի: Թարմացված քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում: Պարզվել է, որ հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը: Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի այդ տարածքը, իսկ Երեւանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ գտնվող շրջաններին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կրկին թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության՝ վերադարձնելով այն նախկին տեսքի: Եթե դեկտեմբերի 13-ին հրապարակված քարտեզում խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում հսկողության գոտում ներառված են եղել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաեւ դեպի այդ գյուղեր տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ին շտկված տարբերակում այդ տարածքները նշված են որպես Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներ: Ավելին, «Պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է մի գիծ, որով ընդգծված է խաղաղապահ առաքելության գոտին: Այն նկարագրված է որպես «Ռուս խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի»: Այդ նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն այդ գոտու սահմաններից դուրս իրենց ազդեցությունը տարածելու իրավունք չունեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ին Հադրութի մոտակայքի երկու գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողությունները ադրբեջանական զորքերի եւ հայկական ջոկատների միջեւ, որոնք հրաժարվում էին հեռանալ այդ դիրքերից: Իրենց գործողությունները Բաքվում անվանել էին «հարկադրված հակաահաբեկչական գործողություն»: Մարտերը դադարեցնելու հարցում օգնել էր միայն ռուս խաղաղապահների միջամտությունը: Իսկ ավելի ուշ ադրբեջանական Telegram-ալիքներում հայտնվել էր տեսանյութ, որում երեւում էր՝ ինչպես են հայ զինվորները վայր դնում զենքերը ադրբեջանցի զինվորականների հսկողության ներքո: Հաշվի առնելով, որ այդ կադրերում հողը ծածկված էր ձնով՝ նկարահանումն արվել էր արդեն նոյեմբերի 10-ի համաձայնությունը ստորագրելուց հետո եւ, շատ հավանական էր, որ հենց Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերում: Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները չեն պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցին, թե ինչ է այժմ տեղի ունենում այդ գյուղերում:
Իրավիճակի սրումը հանգեցրել է ռուս խաղաղապահների հասցեին առաջին լուրջ քննադատությանը։ Ընդ որում՝ այն հնչել է երկու կողմից։
Սկզբում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց դժգոհությամբ ակնարկել էր առ այն, որ խաղաղապահների դիրքն արդեն վաղուց պետք է հայտնվեր էսկալացիայի գոտում: «Ինչո՞ւ հարձակման պահին խաղաղապահներն այդտեղ տեղակայված չէին. դա առանձին քննարկման եւ վերլուծության նյութ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Իսկ երբ երկու գյուղերի շրջանում խաղաղապահ կոնտինգենտն արդեն հայտնվել էր, քննադատություններ էին հնչել Բաքվից: Ճիշտ է՝ ավելի ցածր՝ խորհրդարանական մակարդակում: «Ռուս խաղաղապահների ներկայացրած նոր քարտեզը ամբողջովին անհասկանալի է,-ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիեւը՝ նկատի ունենալով տարբերակը, ըստ որի՝ Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը գտնվել են ռուս զորքերի հսկողության ներքո:-Այն դուրս է գալիս համաձայնության սահմաններից, իսկ մեր հին հողերը դրանում ներկայացված են ուրիշ անուններով: Խաղաղապաների գործունեությունը սահմանված է միջազգային իրավունքով, եւ նրանք ոչ մի դեպքում չպետք է խախտեն իրենց պարտավորությունների եւ պատասխանատվության սահմանները: Նրանց պատրաստած քարտեզը չունի իրավական կամ քաղաքական հիմք»:
Այո, ռուսական խաղաղապահների վերջնական որոշումը՝ լքել Խծաբերդ եւ Հին Տեղեր գյուղերը եւ վերադառնալ պատասխանատվության նախկին սահմաններ, կարող է բացասաբար ընկալվել Երեւանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ