Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Զրպարտելով գեներալներին՝ վարկաբեկում ենք նաև հայկական բանակը. Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով վճիռը կհրապարակվի հունվարին 12/16/2020   21:41  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով վճիռ կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի 2021 թվականի հունվարին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանից։

Նշենք, որ դատարանը դեռևս սեպտեմբերին կայացած դատական նիստին նոյեմբերի 16-ը ժամանակ էր տվել կողմերին՝ ապացույցները ներկայացնելու համար, որն իրականացվել է պատշաճ կարգով։

Փաստաբան Սարգսյանը հայտնեց, որ պատասխանող կողմը ներկայացրել է ապացույցներ, որոնք ստացել էին ԳՇ պետին ուղարկված հարցման արդյունքում։

«Ըստ էության՝ նույն հարցումն էր, որը մենք արել էինք, ունեինք և նույն պատասխանն էլ ստացվել է, որ տվյալ օրը՝ մինչև ժամը 23։15 Յուրի Խաչատուրովը եղել է աշխատավայրում, որից հետո հարձակումը եղել է գիշերը՝ 02։50-02։55-ի սահմաններում և անմիջապես տեղյակ է պահվել Խաչատուրովը, 10-15 րոպե հետո եղել է աշխատավայրում։ Մյուս հարցն էլ վերաբերում էր նրան՝ արդյոք նա բացակայել է այդ ընթացքում հրամանատարական կետից, ինչին ի պատասխան հայտնել են, որ մեկ օր է միայն բացակայել՝ ապրիլի 4-ին մի քանի ժամով՝ երկրի նախագահի թույլտվությամբ։ Գնացել է Մոսկվա, որտեղ հանդիպում է եղել Ադրբեջանի և ՌԴ ԳՇ պետերի հետ։ Իր բացակայությունը եղել է այդ ժամանակահատվածում»,- հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ պատասխանող կողմը նաև հարցում է արել Անդրանիկ Քոչարյանին՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Յուրի Խաչատուրովի մասնակցության մասին, որի պատասխանն այդպես էլ, ըստ էության, չի ստացվել, վերջինս միայն հայտնել էր, որ Ապրիլյան պատերազմին մասնակցած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կանչվելու են, հարցաքննվելու են։

Այլ կերպ ասած՝ պատասխանող կողմի ներկայացրած ապացույցները հերքում են հենց Գրիգորյանի հայտարարությունները՝ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ։

Բացի դա՝ պատասխանող կողմն ամբողջ դատական պրոցեսի ընթացքում այդպես էլ չի պնդել իր հայտարարությունները, ամբողջ 2 տարվա ընթացքում փորձում էին հիմնավորել, որ Գրիգորյանը ենթադրել է, կասկածել է և իր կասկածներն է հայտնել, սակայն Սարգսյանն արձանագրեց, որ և՛ ՀՀ օրենսդրությունը, և ՄԻԵԴ նախադեպերն ասում են, որ նույնիսկ կարծիքի դեպքում պետք է բավարար փաստական հիմք առկա լինի։

«Եթե դու հայտնում ես քո կարծիքը, որը կարող է ինչ-որ մեկի բարի համբավը վնասել, ապա պետք է փաստարկները լինեն բավարար փաստարկված, ներկայացված լինեն բարեխիղճ և հավասարակշռված, որն այս դեպքում առկա չէ»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ զրպարտելով սպաներին՝ վարկաբեկում ենք նաև հայկական բանակը։

Փաստաբան Անահիտ Սարգսյանն այս հանգամանքը կարևորել է նաև դատական նիստի ընթացքում՝ նշելով, որ, թեև ինքը ներկայացնում է Յուրի Խաչատուրովի շահերը և հայց է ներկայացվել՝ ֆիզիկական անձի պատիվն ու արժանապատվության պաշտպանության, բայց հայցը նաև բանակի պաշտպանությանն է վերաբերում, քանի որ խոսքերը, որոնք ասվել են Յուրի Խաչատուրովի հասցեին, վարկաբեկում է բանակը, կազմաքանդում բանակը, նսեմացնում հանրության վստահությունը՝ բանակի նկատմամբ։

Հատկապես ստեղծված իրավիճակը շատ լավ ցույց է տալիս, թե ինչի հանգեցրին նման հայտարարությունները՝ թե մեր գեներալների, հրամանատարների, թե բանակի նկատմամբ արված, դրանք հանգեցրել են ողբալի վիճակի։

«Դեռևս 2018թ-ին՝ ներկայացնելով հայցը, փորձում էինք կանխել այս աղետը, որը տեղի ունեցավ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ այս ամենն ուղղորդվել է դրսի ուժերից, ծառայություններից՝ բանակը թուլացնելու համար։

Ըստ Սարգսյանի՝ դա մեծ ծրագրի մաս էր և չի կարծում, որ Ստեփան Գրիգորյանը պատահաբար է որոշել, որ պետք է հայտարարի, թե հողերը ծախել է Խաչատուրովը, պետք է ստուգել նրա և նրա հարազատների հաշիվները։ Սարգսյանի խոսքով՝ դա միամիտ արվող հայտարարություն չէր, կանխամտածված էր։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և 2 մլն դրամի չափով փոխհատուցում։

Հայցադիմումի պատճառ է դարձել 2018թ մայիսի 30-ին Գրիգորյանի կողմից ասուլիսներից մեկի ընթացքում արված հայտարարությունները, որով, ըստ Խաչատուրովի Գրիգորյանն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Նշենք, որ Գրիգորյանի հայտարարությունը վերաբերում է 2016թ Ապրիլյան պատերազմի ընթացքում Յուրի Խաչատուրովի գործողություններին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:56 16/12/2020  |  ՄեկնաբանությունՀիմա հասկացա՞ք, թե ինչ կապ ունի Շուշիի ոչ միայն ազատագրումը, այլև հանձնումը ապօրինի մեղադրանքի հետ. Անուշավան Դանիելյան
14:05 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍՇուշին ծախելուց ՀԴՄ կտրոն տվե՞լ ես. Իգոր Խաչատուրովը` Նիկոլ Փաշինյանին
17:52 16/11/2020  |  Դատական ռեպորտաժներՅուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նիստը կրկին չի կայացել
14:49 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար
18:34 16/09/2020  |  Քաղաքացիական իրավունքՍտեփան Գրիգորյանի՝ նախկինում արված հայտարարություններում որևէ խոսք չկա հողատարածքները վաճառելու մասին. Խաչատուրովի փաստաբան
15:54 16/09/2020  |  Դատական ռեպորտաժներՅուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի. դատարանը ով ինչ պետք է ապացուցի
09:15 16/09/2020  |  ՄամուլԱպրիլյան պատերազմի դեպքով քրեական գործ կարող է հարուցվել, որի «հերոսը» Խաչատուրովը կլինի. «Հրապարակ»
16:22 15/09/2020  |  Քաղաքացիական իրավունքԱնպատասխանատու են սեփական խոսքի նկատմամբ. «Բարի Սամարացին» դատի է տվել՝ իր գործարար համբավն արատավորելու համար
14:37 30/07/2020  |  ՄեկնաբանությունՀաղթանակած 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է. Տավուշի թեմ
14:31 28/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովին՝ երկու օրով լքել ՀՀ սահմանը

Արխիվ

[]