ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տեսնելով Հայաստանում տիրող անարժանապատիվ վիճակը, Ադրբեջանը դեռ շատ բարբարոսություններ կիրականացնի». Ռուբեն Մելիքյան 12/16/2020 22:23 | ԼՐԱՀՈՍ
Ինչո՞ւ իրավիճակը հասավ նրան, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, շաբաթներ շարունակ այս կամ այն պետական կառույցի ու դեսպանատների դիմաց իրենց զավակներին գտնելու հույսը կորցրած, այսօր հավաքվեցին Պաշտպանության նախարարության դիմաց և փորձեցին ուժի կիրառմամբ ճեղքել գերատեսչության դարպասը՝ իրենց զավակների մասին որևէ տեղեկություն ստանալու համար: Ի պատասխան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատում է՝ ունենք մի իշխանություն, որի սնանկության աստիճանը կարող է այսօրինակ ծայրահեղ քայլերի մղել շաբաթներ շարունակ իրենց որդիներին փնտրող հուսահատ ծնողներին. «Օրվա իշխանությունների համար իր քաղաքացու կյանքը բացարձակ զրոյական արժեք ունի:
Նա որևէ անգամ շիտակ պատասխան չտվեց իր զավակների որպիսությամբ հետաքրքվող և շաբաթներ շարունակ այս գերատեսչությունից այն գերատեսչություն վազող ծնողին: Այսքանից հետո, բնական էր, որ մարդկանց նյարդերը կարող էին տեղի տալ և, փաստորեն, տվեցին: Ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ գնահատական տալ այդ մարդկանց գործողություններին, որովհետև մենք բոլորս, առնվազն, բարոյական պարտք ունենք այդ մարդկանց նկատմամբ: Նրանք հայրենիքի փրկության համար տվել են իրենց ունեցած ամենաթանկ բանը՝ զավակին և արդյունքում, այս պահի դրությամբ, չկա որևէ մեկը, ով ինչ – որ կերպ կփարատի այդ մարդկանց տառապանքը՝ անվերջ թվացող սպասումի օրերը: Երևի այս մարդիկ հիմա ամենավատ վիճակում գտնվողներն են, որովհետև չգիտեն՝ կենդանի՞ են արդյո՞ք իրենց զավակները, թե՞ ոչ: Միայն կարող եմ ասել, որ այս ամենի թիվ մեկ և գլխավոր պատասխանատուն ոչ թե Պաշտպանության նախարարությունն է, այլ, այսպես կոչված՝ գերագույն գլխավոր հրամանատարը, ով նաև այս խայտառակ ձախողման հեղինակն է ու, ով, առանց ամաչելու, նույնիսկ իր ստորագրած կապիտուլյացիայից 40 օր անց, գրկել ու նստել է աթոռը»,- ասում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Անդրադառնալով նախօրեին Բաքվից 44 գերեվարված զինվորականների վերադարձին անմիջապես հաջորդած՝ 171 նոր գերեվարության և նրանցից 11-ի սպանության դրվագին, իրավապաշտպանը նկատում է՝ սա նույնպես օրվա քաղաքական իշխանության սնանկության խայտառակ արդյունք է և այն, դժբախտաբար, կանգ չի առնելու, քանի դեռ սրանք վայր չեն դրել իրենց լիազորությունները՝ հնարավորություն տալով նոր կազմված իշխանությանը կանգնեցնելու աղետը. «Ցավոք, մենք թշնամուն ցույց տվեցինք, որ մինչ այսօր չունեինք բավարար չափով արժանապատվություն, որպեսզի հեռացնեինք դավաճանության ճանապարհով մեզ հայրենազրկման հասցրած այս իշխանությանը, սրանով իսկ, սաստելով ադրբեջանական կողմի վայրագ ամենաթողության դրսևորումները:
Հետևաբար, ամենևին տարօրինակ չէ, որ տեսնելով Հայաստանում այս պահին տիրող անարժանապատիվ վիճակը, Ադրբեջանը դեռ շատ բարբարոսություններ կիրականացնի: Թեպետ, այսքանից հետո անգամ, նույն այդ թշնամուն ուզում եմ տեղյակ պահել, որ իրենց համար անգին այս գտածոն շուտով զիջելու է իր դիրքերը, իսկ մենք հետ ենք վերադարձնելու մեր կորցրած ազգային արժանապատվությունն ու երբեմնի փառահեղ հաղթանակները: Սրանում Ադրբեջանում որևէ մեկը որևէ կասկած չպետք է ունենա»- եզրափակում է զրույցը Ռուբեն Մելիքյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից