ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները դատախազությունից պարզաբանումներ են պահանջում՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ գործով արդյոք հարցաքննվել է Փաշինյանը, թե ոչ 12/16/2020 18:14 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթ իրականացնող քաղաքացիները ՀՀ գլխավոր դատախազից պահանջում են հանձնարարել՝ մինչև վաղը ժամը 17։00-ն տրամադրել տեղեկատվություն, թե արդյո՞ք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, թե ոչ և, եթե այո, ապա ինչ դատավարական կարգավիճակով է հարցաքննվել և ինչ է հաջողվել պարզել։ Եթե չի հարցաքննվել, ապա պահանջում են ներկայացնել, թե ինչ պատճառով։ Այս մասին հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
Բացի դա՝ Ղազինյանը դատախազությունից տեղեկություն է պահանջում այն մասին, թե արդյոք Մովսես Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը քննության առարկա դարձել է, թե ոչ և, եթե այո, ապա ինչ է հաջողվել պարզել դրա արդյունքում, եթե ոչ՝ ինչու չի դարձել քննության առարկա։
«Առգրավվել է արդյոք Մովսես Հակոբյանի հիշատակած թիվ 00038 գաղտնի հրամանը, որով վերացվել է 5 մարտական գունդ, դադարեցվել է ԶՈՒ լրահամալրումը։ Պարզվել է արդյոք, թե ովքեր են ներկա գտնվել զորքերի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը, ով ինչ կարծիք է հայտնել դրա վերաբերյալ։ Հիշյալ հարցի շուրջ հարցաքննվել է արդյոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, թե ոչ»,- նշեց Ղազինյանը՝ հետաքրքրվելով, թե պարզվել է արդյոք, թե ԳՇ պետի տագնապային կանխատեսումների պայմաններում ինչպես է հաջողվել լրահամալրումը կասեցնելուն, ինչ նպատակով և ում շահերից է բխում նշված հրամանը։
Գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքված երթի մասնակիցները՝ ոստիկանների միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխանցեցին նամակը, ինչից հետո լրագրողների հետ զրույցում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց. «Հարցերին տրվելիք պատասխանները էապես լույս կսփռեն Հայաստանի պատմության մեջ ամենածանր հանցագործության՝ առանձին դետալների վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողմից Զինված Ուժերի լրահամալրումը հանգեցրել է ծայրահեղ աղետալի վիճակին՝ կանոնավոր բանակից անցում կատարելով դեպի ջոկատային պայքարի՝ աշխարհազորի։ Փաստացի այդ հրամանով տեղի է ունեցել Հայաստանի ազգային բանակի կազմաքանդում՝ հետևաբար դատախազությունից կսպասենք պատասխանների»։
Ղազինյանը հավելեց, որ նամակում նշված է նաև Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ից հայտնել են, որ գործով որևէ ձայնագրություն չեն ստացել։
«Դիմել ենք գլխավոր դատախազին, իրավունք ունի պահանջ ներկայացնելու։ Կարծում եմ, քննիչը նրան կզեկուցի գործի մանրամասները և մենք վաղը կիմանանք պատասախանները»,- հավելեց Ղազինյանը և նշեց, որ հույս ունի՝ դատախազությունը կգտնվի և կպատասխանի ՀՀ հազարավոր քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։ Ղազինյանը նշեց, որ ինքը նշված քրեական գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի, սա հանրային պահանջ է ՝ ուղղված գլխավոր դատախազին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ