ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զրպարտելով գեներալներին՝ վարկաբեկում ենք նաև հայկական բանակը. Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով վճիռը կհրապարակվի հունվարին 12/16/2020 21:41 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով վճիռ կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի 2021 թվականի հունվարին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանից։
Նշենք, որ դատարանը դեռևս սեպտեմբերին կայացած դատական նիստին նոյեմբերի 16-ը ժամանակ էր տվել կողմերին՝ ապացույցները ներկայացնելու համար, որն իրականացվել է պատշաճ կարգով։
Փաստաբան Սարգսյանը հայտնեց, որ պատասխանող կողմը ներկայացրել է ապացույցներ, որոնք ստացել էին ԳՇ պետին ուղարկված հարցման արդյունքում։
«Ըստ էության՝ նույն հարցումն էր, որը մենք արել էինք, ունեինք և նույն պատասխանն էլ ստացվել է, որ տվյալ օրը՝ մինչև ժամը 23։15 Յուրի Խաչատուրովը եղել է աշխատավայրում, որից հետո հարձակումը եղել է գիշերը՝ 02։50-02։55-ի սահմաններում և անմիջապես տեղյակ է պահվել Խաչատուրովը, 10-15 րոպե հետո եղել է աշխատավայրում։ Մյուս հարցն էլ վերաբերում էր նրան՝ արդյոք նա բացակայել է այդ ընթացքում հրամանատարական կետից, ինչին ի պատասխան հայտնել են, որ մեկ օր է միայն բացակայել՝ ապրիլի 4-ին մի քանի ժամով՝ երկրի նախագահի թույլտվությամբ։ Գնացել է Մոսկվա, որտեղ հանդիպում է եղել Ադրբեջանի և ՌԴ ԳՇ պետերի հետ։ Իր բացակայությունը եղել է այդ ժամանակահատվածում»,- հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ պատասխանող կողմը նաև հարցում է արել Անդրանիկ Քոչարյանին՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Յուրի Խաչատուրովի մասնակցության մասին, որի պատասխանն այդպես էլ, ըստ էության, չի ստացվել, վերջինս միայն հայտնել էր, որ Ապրիլյան պատերազմին մասնակցած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կանչվելու են, հարցաքննվելու են։
Այլ կերպ ասած՝ պատասխանող կողմի ներկայացրած ապացույցները հերքում են հենց Գրիգորյանի հայտարարությունները՝ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ։
Բացի դա՝ պատասխանող կողմն ամբողջ դատական պրոցեսի ընթացքում այդպես էլ չի պնդել իր հայտարարությունները, ամբողջ 2 տարվա ընթացքում փորձում էին հիմնավորել, որ Գրիգորյանը ենթադրել է, կասկածել է և իր կասկածներն է հայտնել, սակայն Սարգսյանն արձանագրեց, որ և՛ ՀՀ օրենսդրությունը, և ՄԻԵԴ նախադեպերն ասում են, որ նույնիսկ կարծիքի դեպքում պետք է բավարար փաստական հիմք առկա լինի։
«Եթե դու հայտնում ես քո կարծիքը, որը կարող է ինչ-որ մեկի բարի համբավը վնասել, ապա պետք է փաստարկները լինեն բավարար փաստարկված, ներկայացված լինեն բարեխիղճ և հավասարակշռված, որն այս դեպքում առկա չէ»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ զրպարտելով սպաներին՝ վարկաբեկում ենք նաև հայկական բանակը։
Փաստաբան Անահիտ Սարգսյանն այս հանգամանքը կարևորել է նաև դատական նիստի ընթացքում՝ նշելով, որ, թեև ինքը ներկայացնում է Յուրի Խաչատուրովի շահերը և հայց է ներկայացվել՝ ֆիզիկական անձի պատիվն ու արժանապատվության պաշտպանության, բայց հայցը նաև բանակի պաշտպանությանն է վերաբերում, քանի որ խոսքերը, որոնք ասվել են Յուրի Խաչատուրովի հասցեին, վարկաբեկում է բանակը, կազմաքանդում բանակը, նսեմացնում հանրության վստահությունը՝ բանակի նկատմամբ։
Հատկապես ստեղծված իրավիճակը շատ լավ ցույց է տալիս, թե ինչի հանգեցրին նման հայտարարությունները՝ թե մեր գեներալների, հրամանատարների, թե բանակի նկատմամբ արված, դրանք հանգեցրել են ողբալի վիճակի։
«Դեռևս 2018թ-ին՝ ներկայացնելով հայցը, փորձում էինք կանխել այս աղետը, որը տեղի ունեցավ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ այս ամենն ուղղորդվել է դրսի ուժերից, ծառայություններից՝ բանակը թուլացնելու համար։
Ըստ Սարգսյանի՝ դա մեծ ծրագրի մաս էր և չի կարծում, որ Ստեփան Գրիգորյանը պատահաբար է որոշել, որ պետք է հայտարարի, թե հողերը ծախել է Խաչատուրովը, պետք է ստուգել նրա և նրա հարազատների հաշիվները։ Սարգսյանի խոսքով՝ դա միամիտ արվող հայտարարություն չէր, կանխամտածված էր։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և 2 մլն դրամի չափով փոխհատուցում։
Հայցադիմումի պատճառ է դարձել 2018թ մայիսի 30-ին Գրիգորյանի կողմից ասուլիսներից մեկի ընթացքում արված հայտարարությունները, որով, ըստ Խաչատուրովի Գրիգորյանն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Նշենք, որ Գրիգորյանի հայտարարությունը վերաբերում է 2016թ Ապրիլյան պատերազմի ընթացքում Յուրի Խաչատուրովի գործողություններին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից