ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս ողբերգական կորուստները կշարունակվեն այնքան, քանի դեռ իշխանության ղեկին դավաճանած իշխանություններն են. Տիգրան Աբրահամյան 12/16/2020 22:15 | ԼՐԱՀՈՍ
«Առաջին հերթին՝ մեր երկիրն այս իրավիճակում հայտնվեց դավաճանության հետևանքով՝ այլ կերպ ասած, տեղի է ունեցել պետական դավաճանություն: Դրանից հետո, կազմալուծված պետական համակարգի պայմաններում, բնական է, որ հասարակության մեջ առկա մեծաթիվ և, հիմնականում, ցավոտ հարցեր պատասխաններ չեն ստանում, ինչն էլ պետք է հանգեցներ այս իրավիճակին, ինչի ականատեսն ենք մենք հիմա,- ասում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիային, որ անցնում է խիստ լարված մթնոլորտում, - օրեր շարունակ որեւէ պատկան մարմին չկարողացավ հստակ և սպառիչ պատասխաններ տալ անհետ կորածների ծնողներին, թե որտե՞ղ են իրենց զավակները և ի՞նչ պայմաններում: Հիմա, երբ նրանք արդեն Պաշտպանության նախարարության դիմաց են և փորձում են լարված մթնոլորտի պայմաններում ստանալ այդ պատասխանները, ինձ համար սա անսպասելի չէր»:
Անդրադառնալով Կապանի ուղղությամբ այս պահին Զանգիլանի տարածքների հանձնման մասին լուրերին, ռազմական փորձագետը պատասխանում է՝ տեղի են ունենում նոյեմբերի 9-ին ստորագրված ողբերգական և նվաստացուցիչ համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման աշխատանքները. «Այսօրինակ գործողություններ մենք տեսնում ենք ոչ միայն Սյունիքի հարակից սահմանների տարածքներում, այլ տեսանք նաև Հադրութի շրջանի երկու գյուղերի պարագայում, ինչպես նաև՝ Շուշիի ձորակի գյուղերում: Այս ողբերգական կորուստները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին երկիրն ու պետությունը դավաճանած իշխանություններն են: Հակված եմ հավատալու, որ բացի մեզ արդեն հայտնի համաձայնագրից, Ալիևի և Փաշինյանի միջև գոյություն ունի նաև համաձայնագրի գաղտնի հավելված, որի շրջանակներում թշնամին իրեն թույլ է տալիս այս կամայականությունները»:
Անդրադառնալով համացանցում երեկվանից շրջանառվող լուրերին, թե Արցախի՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում գտնվող զինծառայողներին նախօրեից զինաթափել են, իսկ արդեն երեկվանից նրանք հայտնվել են ադրբեջանական կողմի շրջափակման, այնուհետև նաև գերության մեջ, Տիգրան Աբրահամյանն ասում է՝ նկատենք, որ հայկական կողմը մինչ այս պահը չի հրապարակել պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե քանի՞ զոհված, վիրավոր և անհետ կորած զինծառայող և հայրենիքից ունենք մենք պատերազմական գործողություններից հետո.«Այդ թվերին, որոշակիորեն տիրապետում է «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեն: Իսկ թե ինչո՞ւ դրանք հասանելի չեն դառնում նաև հայ հասարակությանը, չեմ կարող հստակ պատասխանել: Ակնհայտ է մի բան՝ իրավիճակի առումով առաջիկայում փոփոխություն սպասելն անիմաստ է, որովհետև օրվա իշխանությունն, ինչպես տեսնում ենք, հակված չէ որևէ ձվով հարցի շուրջ պարզաբանում մտցնել: Սա ակնհայտ կերպով չի բխում իր շահից, իսկ իր շահն, այս պահի դրությամբ, ամեն կերպ և ամեն գնով իշխանությունը ևս մի որոշ ժամանակ իր ձեռքում պահելու գերխնդիրն է: Ուրիշ ոչնչով, ըստ էության, այս իշխանությունն արդեն երկար ժամանակ ուղղակի չի զբաղվում»:
Պարտված երկրի ղեկավարն այլևս որևէ ասելիք կամ անելիք չունի, նա պետք է հեռանա: Այս մասին՝ արդեն ավելի քանի մեկ ամիս բարձրաձայնում է հանրությունն ու այդ հանրության ամենատարբեր շերտերը, ասում է Տիգրան Աբրահամյանն ու հավելում . «Նիկոլ Փաշինյանը համառորեն չի ցանկանում հասկանալ, որ ժողովուրդն իրենց այլևս չի վստահում և չի ցանկանում տեսնել իշխանության ղեկին: Արդյունքում, այս մարդն իր մեջ է կուտակում ներսի ողջ բացասական էներգիան, և արտաքին ուժերի դեմ օգտագործելու փոխարեն, ուղղում այն սեփական հանրության վրա, այն հանրության, ով անմիջականորեն իր վրա է կրում ապաշնորհ ղեկավարի վարած քաղաքականության բոլոր պտուղներն, այդ թվում նաև՝ պատերազմի խայտառակ պարտության բեռն ու ամոթը»:
Ի վերջո, ինչո՞ւ չի հեռանում պարտված Փաշինյանը: Տիգրան Աբրահամյանը դժվարանում է պատասխանել հարցին. «Բոլոր տեսակի տրամաբանությամբ, գրված և չգրված օրենքներով, նա նոյեմբերի 9-ին պետք է վայր դներ իր լիազորությունները: Ակնհայտ է, որ նրա իշխանության ամեն ժամը մեզ նոր ու անդառնալի կորուստների առաջ է կանգնեցնում բոլոր առումներով՝ և´ տարածքային, և´ ներքաղաքական, և´ բարոյական առումներով»:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից