ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ն չգիտի՝ որտեղ են խոցվել «Երեւանի մոտակայք» հասած թշնամու ԱԹՍ-ները ու ինչպես են դրանք այնտեղ հասել 12/15/2020 23:23 | ԼՐԱՀՈՍ
Պատերազմի թեժ օրերին, երբ թվում էր, թե ռազմական գործողությունները միայն առաջնագծում են՝ պետական մարմինների կողմից երբեմն-երբեմն տեղեկություններ էին տարածվում, որոնք խուճապ էին առաջացնում ՀՀ բնակչության, այդ թվում՝ երեւանցիների շրջանում։ Այդ տեղեկությունների շարքին են դասվում նաեւ անհասկանալի պայմաններում Գեղարքունիքում կործանված ՀՀ զինված ուժերի ռազմական ինքնաթիռը, ընդհուպ Երեւանի մատույցներում խոցված հակառակորդի 4 ԱԹՍ-ները։
Հիշեցնենք՝ դեռևս հոկտեմբերի մեկին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե թշնամական չորս անօդաչու թռչող սարք է հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում։
«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»,- ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը, ապա րոպեներ անց ավելացրել՝ «չորրորդն էլ ոչնչացվեց»։ Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ «ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են»:
Ռազմական գործողությունների թեժ վայրում խոցված անգամ յուրաքանչյուր ԱԹՍ-ի մասին ՀՀ ռազմական գերատեսչությունը տեղեկություն էր հրապարակում՝ նշելով, թե ինչ արտադրության են, որտեղ են խոցվել ու որպես հավաստում լուսանկար կցում։ Մինչդեռ «Երեւանի մոտակայքում» խոցված ԱԹՍ-ների մասին որեւէ փաստացի տվյալ չհրապարակվեց՝ երեւանցիներին թողնելով միայն խուճապը, քանի որ հասկացան, որ թշնամու ԱԹՍ-ները կարող են հասնել ընդհուպ մայրաքաղաքին ու չհասկացան, թե ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց, եթե հակառակորդը ոտնձգություն էր կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։
«Փաստինֆոն» դեռեւս նոյեմբերի 21-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ի թիվ այլ հարցերի տեղեկություն տրամադրել նաեւ, թե «Երեւանի մոտակայքում» կոնկրետ որտեղ են խոցվել հակառակորդի՝ հոկտեմբերի 1-ին ներխուժած 4 ԱԹՍ-ները, որոնց մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանն անձամբ, ու ինչ արտադրության են դրանք եղել։ Պարզվում է՝ ՊՆ-ում անտեղյակ են։ Մի քանի բանավոր հիշեցումից հետո «Փաստինֆո»-ն գրություն ստացավ, թե հարցին պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն։ Այսինքն՝ ՊՆ-ն առ այսօր չգիտի, թե հոկտեմբերի 1-ին մինչեւ ուր են ներթափանցած եղել հակառակորդի ԱԹՍ-ները։
Դե ինչ, մնացել է 6 օր՝ օրենքով սահմանված 1-ամսյա ժամկետը լրանալու համար։ Հուսանք՝ այս օրերին ՊՆ-ն կուսումնասիրի ու մեր հարցմանը կտա լիարժեք պատասխան՝ փարատելով հնարավոր կեղծ տեղեկատվության վերաբերյալ բոլոր կասկածները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ