ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք կորցնում ենք վստահությունը երկրի ապագայի նկատմամբ․ Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդներին 12/15/2020 15:27 | ԼՐԱՀՈՍ
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այս պահին հանդիպում է երիտասարդների հետ։
Հանդիպման մեկնարկին Վազգեն Մանուկյանը նշեց, որ ներկա իրավիճակը շատ ավելի սարսափելի է, քան թվում է․ «Մենք ոչ միայն ունենք տարածքային և մարդկային կորուստներ, այլև կորցնում ենք վստահությունը երկրի ապագայի նկատմամբ, հարգանքը մյուս ժողովուրդների կողմից և հարց է առաջանում՝ մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել և այդ ամեն ինչը մաքրել, սկսել կառուցել այն պետությունը, որի մասին երազել էինք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Վերջինս ընդգծեց՝ պատերազմը չի ավարտվել, շարունակվում են փոքր, տեղային պայքարներ, որտեղ մեզ զգում ենք անպաշտպան․ «Բանակը և կառավարությունը պարալիզացված են։ Տեղի բնակչությունը մեծ օգնություն նրանցից չի ստանում։
1988-ի շարժումը սկսվեց Արցախի ժողովրդի դիմումից, որ ուզում է դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին։ Այդ ժամանակվա ամբողջ ընկալումն այն էր, որ մեր փոքր զավակը մեզնից օգնություն է խնդրում։ Մենք ունեինք գաղափարական սկզբունքներ, որոնց մեջ երեք սյուն կար՝ ազգայինը, ազատության գաղափարը, ներգրավվել համաշխարհային կառույցներում՝ առանց ինքնությունը կորցնելու»,-նշեց Վազգեն Մանուկյանը։
Անդրադառնալով ազատ ընտրություններին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունները մոտ էին ազատ ընտրություններին, որովհետև հասկանալի էր՝ ժողովուրդն ընտրելու է նրան․ «Հիմա պատկերացրեք, երբ մարդը երկիր կորցնելուց հետո, խայտառակ պարտությունից, հազարավոր զոհերից հետո կառչած է աթոռին, եթե հիմա ընտրություն լինի, ի՞նչ կկատարվի։ Մարդիկ մի թուղթ կգցեն տուփի մեջ, ինքը կհաշվի, կասի, որ գնու՞մ է։ Չի լինելու տենց բան։ Եթե հիմա կազմակերպվեն ընտրություններ, դրանք կլինեն երևի ամենասարսափելի ընտրությունները, որ տեսել ենք»,-նշեց Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ