ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի համար թիվ մեկ մեդիատեռորիստը Նիկոլ Փաշինյանն է. Կարեն Վրթանեսյան 12/15/2020 21:01 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի իշխանությունները մեդիաբլոկադայի են ենթարկել Արցախն ու Սյունիքը: Չկա հստակ ինֆորմացիա այն մասին, թե ի՞նչ է կատարվում Արցախում, անհասկանալի պրոցեսներ են տեղի ունենում նաև Սյունիքում, որոնք, առավել հաճախ հերքվում են, ընդ որում, այնքան մանիպուլյատիվ կերպով, որ կարելի է ասել՝ հերքվելով էլ հաստատվում են: Այս ամենի արդյունքում, հանկարծ պարզվում է, որ իրականությունն ավելի վատ է եղել, քան սկզբում էր թվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Արցախում և Սյունիքի սահմաններին ստեղծված իրավիճակին:
Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության որդեգրած այս քաղաքականությունը, Կարեն Վրթանեսյանը պատասխանում է՝ իշխանությունը հասկանում է, թե ինչ կարգի ցասում է բորբոքել հասարակության մեջ իր նկատմամբ և այս կերպ փորձում է մի քանի օր էլ ձգել իր տխրահռչակ գոյությունը. «Այս իշխանության առաջին և լուրջ մեծամասշտաբ տապալումը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարն էր, որը նրանք տանուլ տվեցին համավարակի հենց առաջին ամիսներին: Արդյունքում, մենք ունեցանք ոչ միայն համավարակի անվերահսկելի տեմպեր ու ծավալներ, այլ նաև՝ քայքայված տնտեսական համակարգ: Դեռ համավարակը չհաղթահարած, իշխանության վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում, երկիրը նոր և դաժան պատերազմի մեջ մտավ: Թե ինչպե՞ս մեզ համար անցավ այդ պատերազմի ողջ ընթացքն ու թե ի՞նչ ավարտ ունեցավ այն հայկական կողմի համար, գիտենք: Այսքանով հանդերձ, իշխանությունը հետպատերազմյան Հայաստանում զբաղված է բացառապես ոչինչ չանելով: Պետական համակարգը կանգնած է, ոչ ոք ոչինչ չի անում: Արդյունքում, այն ցասումը, որ կա և հավաքվել է ժողովրդի մեջ, այլևս պայթունավտանգ է և իշխանությունն այս ամենը ոչ միայն տեսնում, այլ նաև շատ լավ հասկանում է: Միաժամանակ հասկանում է նաև, որ իրավիճակն այսպես շարունակվել այլևս չի կարող և այն կարող է իրենց համար անվերահսկելի շրջադարձ ունենալ»,- նկատում է Կարեն Վրթանեսյանը:
Վերլուծելով ադրբեջանական կողմի որդեգրած վարքը, Կարեն Վրթանեսյանը նկատում է՝ տեսնելով, թե ինչ իրավիճակ է տիրում այստեղ՝ Հայաստանում, Ադրբեջանը փորձում է մաքսիմալ օգուտ քաղել դրանից և հնարավորինս իր օգտին բարելավել դիրքերը՝ ոչ միայն Արցախում, այլ նաև, արդեն Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններին. «Այնինչ, նույնիսկ արդեն հայտնի խայտառակ կապիտուլացիոն պայմանագրով, Հայաստանի սահմանների վերաբերյալ որևէ խոսք չի գնացել, բացի այն ճանապարհահատվածից, որ կապելու է Մեղրին ու Նախիջևանը: Տեսնելով այս իշխանությունների անկարողությունը, Ադրբեջանն անում է այն, ինչ բխում է իր և մասամբ նաև Թուրքիայի շահերից, ընդ որում՝ ոչ միայն տարածքային առումով, այլ նաև քաղաքական և դիվանագիտական ձեռքբերումների հաշվին նույնպես»:
Ինչի՞ արդյունք կարող է լինել իշխանության նման վարքը: Ռազմական փորձագետը նկատում է՝ նրանք բացառապես կենտրոնացած են միայն մի խնդրի լուծման ուղղությամբ և դա՝ ամեն կերպ և ամեն գնով վերարտադրվելու օրակարգն է: Ռազմական փորձագետն ընդգծում է՝ մենք տեսանք, թե ինչպես իրականությունը քողարկելու նպատակով, նրանք, ողջ թիմով մի նորահայտ տերմին գցեցին շրջանառության մեջ՝ մեդիատեռոր ասվածը, որով, ի դեպ, տարիներ շարունակ, ինչպես նաև հիմա, ինքը Նիկոլ Փաշինյանն է զբաղվել և զբաղվում: Դա նրա աշխատելու ոճն է, իր ձեռագիը, բայց ոչ հակառակ բևեռինը: «Հայաստանի համար թիվ մեկ մեդիատեռորիստը Նիկոլ Փաշինյանն է», ասում է Կարեն Վրթանեսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ պատերազմի ավարտից ավելի քան մեկ ամիս անց, հայկական կողմը չունի պաշտոնական վիճակագրություն այն մասին, թե քանի՞ զոհ, վիրավոր, անհետ կորած և գերեվարված զինծառայող և աշխարհազորային ունենք: Ռազմական փորձագետը պատասխանում է՝ սա նույնպես իշխանությունների որդեգրած անթույլատրելի մեդիաքաղաքականության մի դրսևորում է՝ տոտալ անորոշության մթնոլորտ ստեղծել՝ փորձելով իրավիճակը մանիպուլացնել իր օգտին, տվյալ դեպքում՝ ծառայեցնել այն վերարտադրվելու կամ, գոնե մի որոշ ժամանակ ևս իշխանության ղեկին մնալու համար. «Չմոռանանք, թե մինչև ո՞ւր գնաց Նիկոլ Փաշինյանը, գերեվարվածների և անհետ կորածների ծնողների և հարազատների հետ հանդիպման ընթացքում: Ակնհայտ կերպով, նա պարզապես գործարք էր առաջարկում իրենց զավակներին կորցրած ծնողներին՝ չշարունակել պայքարել իշխանության դեմ և այդ պայմանով՝ ինքը կփորձի ինչ – որ կերպ լուծել անհետ կորածների կամ գերեվարվածների խնդիրը: Ահա սա է այդ մարդը, և սա է այն իրականությունը, որում հայտնվել է պետությունը՝ այդ մարդու վարած, այսպես ասած, քաղաքականության արդյունքում»,- եզրափակում է զրույցը Կարեն Վրթանեսյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ