ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջպետական հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի. Ստեփան Մարգարյան 12/14/2020 19:07 | ԼՐԱՀՈՍ
Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ստեփան Մարգարյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Միջպետական հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի
Որևէ կերպ հիմնավորել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակումը Հայաստանի և Արցախի անվտանգության տեսակետից հնարավոր չի։ Դա հակաքաղաքագիտական է, հակատրամաբանական է և հակաբնական։ Փաշինյանը պետք է հարժարական տա և արագ ձևավորվի ժամանակավոր կառավարություն։
Հակառակ դեպքում դա պետությունը և հասարակությոունը աղետի առջև կկանգնեցնի՝ պատճառ դառնալով նորանոր կորուստների։ Դրա վառ ապացույցը սահմաններին և շփման գծում շարունակաբար տեղի ունեցող դեպքերն ու իրադարձություններն են, որոնք դուրս են մնացել մեր վերահսկողությունից, ինչպես նաև կառավարման սուր ճգնաժամը երկրի ներսում։
Ժամանակավոր կառավարության ձևվավորման հարցում կարող են լինել տաչբեր տեսակետներ։ Սակայն երբեմն հնչում են տեսակետներ, որոնք արհեստականորեն տանում են դեպի փակուղի առանց որևէ լուծում առաջարկելու։ Դրանցում հիմնականում գիտակցված դիտավորություն կա՝ ուղղված գործող իշխանության գործունեության շարունակմանը։
Բնականաբար, իշխանությունը ձևավորվում է ընտրություններով։ Սակայն հազիվ թե առողջ տրամաբանությամբ որևէ մեկը կպնդի հենց այս պահին ընտրություններ անցկացնել (չնայած այդպիսի կարծիքներ եղել են)։ Իսկ գործող իշխանությունն ապացուցել է և շարունակում է ապացուցել, որ իր գործունեությամբ ունակ չի ապահովելու Հայաստանի և Արցախի գոնե մնացած հատվածի անվտանգությունը։ Հետևաբար, տարբեր քաղաքական ուժերի, իշխանության տեղական մարմինների, գիտական և ուսունմական հաստատությունների, անհատների կողմից առաջարկված և հասարակության լայն շերտերի կողմից պահանջված իշխանափոխության մոդելը միակն է։ Այն է, ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կլծվի անվտանգության խնդիրների լուծմանը, ներքին կյանքի կազմակերպմանը, ինչպես նաև խելամիտ ժամանակահատվածում կկազմակերպի ընտրություններ։
Տարածաշրջանը, ուր մենք ենք գտնվում գլխիվայր փոխվել է։ Փոխվել է ի վնաս և ի դժբախտություն մեզ։ Փոխվել են խաղի կանոնները տարածաշրջանում, իսկ մեր դերակատարությունը ձգտում է դեպի զրո։ Միջպետական հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի։ Ուրիշները կարող են մեր վերաբերյալ որոշումներ կայացնել առանց մեզ հետ քննարկելու։ Այսպիսի իրավիճակ երբեք չի եղել մեր նորագույն պատմության ընթացքում։ Հասկանու՞մ է սա արդյոք գործող իշխանական վերնախավը, դժվար է ասել։ Սակայն իշխանության վարքագծից երևում է, որ շատերին դա այնքան էլ չի հետաքրքրում։
Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Երկրի անվտանգության այլ հնարավորություն պարզապես չկա։ Դա այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրն է։ Ակնհայտ է, որքան այն ուշանա, այնքան ավելի բարդ վիճակում ենք հայտնվելու։ Միաժամանակ շատ կարևոր հարց է, թե այդ հրաժարականը կլինի ցնցումների արդյունքում, թե առանց ցնցումների։
Երկրի ապագայով մտահոգ ողջ հատվածը ամեն ինչ պետք է անի, որպեսզի հրաժարականը տեղի ունենա առանց լուրջ ցնցումների։ Դա հնարավոր է միայն ուժեղացնելով խաղաղ անհնազանդության գործողությունները։ Մտքում դա ցանկանալը բավարար չի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ