ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ունենք Նիկոլ Փաշինյան, կարող ենք ունենալ նաև Սասուն Խաչատրյան, զարմանալի ոչինչ չկա. Վարոսյան 12/14/2020 18:46 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես ողջ պետական համակարգում, իրավապահ համակարգում ևս ողբերգալի իրավիճակ է։ Ապաշնորհ և իրեն սպառած իշխանությունը փորձում է ցանկացած գնով պահել աթոռը և չի վարանում այդ ճանապարհին դիմել ցանկացած միջոցների՝ սկսած բռնի ուժի կիրառումից, մինչև քաղաքական հետապնդումները, որոնք ունեն քրեական հետապնդման փաթեթավորում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգում ստեղծված իրավիճակին։
«Բնականաբար՝ իրավապահ համակարգում աշխատում են իրենց երդմանը և օրենքին հավատարիմ բազմաթիվ ազնիվ սպաներ, շարքայիններ, ենթասպաներ, սերժանտներ, որոնք ստեղծված իրավիճակում հրաժարվում են կատարել այդ պահանջները և ապօրինի պատվերները։ Քանի որ սա, երևի թե, առաջին անգամ է, որ այս ամենը զուգորդված չէ քաղաքական պայքարով, այլ՝ զուգորդված է առհասարակ մեր պետության՝ որպես այդպիսին ապագայում գոյության կամ չգոյության հարցի հետ, ապա դա է պատճառը, որ շատերը հրաժարվում են մասնակցել պատվերով գործերին, շատերն առհասարակ համակարգից դուրս են գալիս՝ այդ մասին հրապարակային հայտարարություններ տարածելով, ինչն աննախադեպ երևույթ ՀՀ պատմության ընթացքում »,- նշեց Վարոսյանը։
Դիտարկմանը, թե անկախ կամ սպայի պատիվը գնահատող մարդիկ լքում են համակարգերը, իսկ, այսպես կոչված, իշխանության կամակատարները՝ մնում, ինչը ևս կարող է իր մեջ վտանգներ պարունակել. Վարոսյանն արձագանքեց՝ նշելով, որ, թեև վտանգներ պարունակում է, բայց, եթե այդ անձինք հնարավորություն տեսնեին, որ իրենց մնալով կարող են ինչ-որ իրավիճակ փոխել՝ կմնային։ Ըստ Վարոսյանի՝ լուծումը միակն է՝ պետք է քաղաքական լուծում լինի, որովհետև այս ամենի հիմքում քաղաքական իշխանության պատվերն է, այս ամենը կարող է շտկվել միայն այն դեպքում, երբ այս ապաշնորհները հեռանան իշխանությունից։
Թեև իրավապահ համակարգը շարունակում են լքել պրոֆեսիոնալները կամ պարզապես հրաժարվում են իշխանությունների կամակատար լինելուց, Փաշինյանն իրավապահ համակարգերում դեռևս ունի հավատարիմ մարդիկ, որոնց էլ հիմնականում հանձնարարվում են քաղաքականապես զգայուն գործերով հետապնդումները։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ «Մխիթար Գոշի» մեդալով պարգևատրելը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի գործողությունները մասնագիտական հանրությունը որպես անգործություն է դիտարկում՝ գտնելով, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններին իրավական գնահատական պետք է տրվեր ՀՀ գլխավոր դատախազի կողմից, ինչը չի արվել։
Իրավապահ համակարգում «հավատարիմների» խնդրին անդրադառնալով՝ Վարոսյանը նշեց, որ չենք կարող բացառել, որ Հայաստանում չեն կարող լինել Սասուն Խաչատրյանի նման անձինք։
«Եթե ունենք Նիկոլ Փաշինյան, կարող ենք ունենալ նաև Սասուն Խաչատրյան։ Զարմանալի ոչինչ չկա, իհարկե կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են այդ ամենը կատարել»,- նշեց Վարոսյանը։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում դատարանների աշխատանքին՝ Վարոսյանն ընդգծեց, որ այսօր դատարանները մնացել են պետական համակարգում միակ օղակը, որ օրինականության խրամատը չի հանձնում հակառակորդին։
«Փաստ է, որ այդ օղակը միայն դատարաններն են»,- նշեց Վարոսյանը՝ ընդգծելով, որ ամեն բան չափ ու սահման ունի և անգամ քաղաքական ենթատեքստ ունեցող հետապնդումները պետք է իրավական գոնե ինչ-որ բանով համեմված լինեն և, եթե ներկայացվում է դատավորներին այն, ինչ ներկայացվում է, առնվազն անձն ինքն իրեն որպես մարդ չպետք է հարգի, որ դառնա կամակատար՝ հաշվի առնելով նաև այն, թե ինչ կատարվեց մեր հայրենիքի հետ և այն վտանգը, որը ծառացած է բոլորիս գլխին։
Ինչ վերաբերում է այսպես կոչված «դատախազության յուրաքանչյուր քմահաճույք դակող» համբավը ձեռք բերած դատավորների շրջանում կատարված փոփոխություններին և նրանց կողմից կայացվող ոչ այդքան իշխանահաճո դատական ակտերին, Վարոսյանն արձանագրեց, որ նույնիսկ նշված դատավորներն առնվազն բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձինք են և ՀՀ քաղաքացիներ։
«Այն ճաշը, որ հրամցնում են այդ դատավորներին ուտելու՝ իրենք ի վիճակի չեն դա ոչ՛ ուտել, ո՛չ մարսել։ Դա ուղղակի անհնար է և փառք Աստծո, որ այսօր դատական համակարգը, համալրված լինելով և բարձր պրոֆեսիոնալ, և ոչ այնքան, բոլորը հայ են և ունեն առնվազն բարձրագույն իրավաբանական կրթություն։ Դատական համակարգն այսօր կանգնած է հայրենիքի պաշտպանության խրամատի մեջ և չի նահանջում»,- նշեց Վարոսյանը։
Թեև Նիկոլ Փաշինյանը, իր մոտ հրավիրելով դատարանների նախագահներին, ընդ որում՝ քրեական և վարչական մասնագիտացում ունեցող դատարանների, փորձ կատարեց բացահայտ ճնշում կատարել դատարանների վրա՝ հրավիրելով նրանց և հանցակազմ պարունակող գործողություններ կատարել, սակայն փաստաբանն ընդգծեց, որ առկա տեղեկությունների համաձայն՝ ակնհայտ է, որ իր նպատակին Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ չի հասել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ