ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիվերսանտ մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն Ադրբեջանի համար խիստ ցանկալի անձինք են, կհաջորդի նրանց հերոսացման գործընթացը. Սահակյան 12/14/2020 22:34 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանին փոխանցված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը ռազմագերիներ չեն։ Նրանք դիվերսանտներ են, որոնք խաղաղ պայմաններում առանց կոնֆլիկտի առկայության կատարել են հանցագործություն և պատիժն են կրում։ Իրենց փոխանակումը դասական առումով չի տեղավորվում գերիների-ռազմագերիների փոխանակման գործընթացում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Նրա փոխանցմամբ՝ այլ հարց է, որ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակը լայն է եղել, դուրս է եկել բանակցությունների շրջանակներից, որտեղ քննարկման առարկա դարձել ոչ միայն ԼՂ կարգավիճակի խնդիրը, այլև՝ ՀՀ տարածքների նկատմամբ իրավունքների զիջում և այդ վերազանցումը ներառել է նաև հարցեր, որոնք տիպիկ չեն հումանիտար խնդիրներին։
Սահակյանն ուշադրություն հրավիրեց փաստաթղթում առկա ձևակերպումների վրա, մասնավորապես, քաղաքական փաստաթղթում ձևակերպումների մեջ նշված է կալանավորված այլ անձինք։
«Իհարկե, կան կալանավորված անձինք, որոնք պաշտպանության տակ են գտնվում, օրինակ, հայկական կողմից Սարդարյանը, պաշտպանության տակ գտնվող անձ էր, որովհետև ոչ թե հանցագործություն էր կատարել, այլ՝ առևանգվել էր, կամ մոլորվելու պատճառով են հայտնվել այլ տարածքում։ Հաշվի առնելով նաև այլ գործընթացներ՝ գիտեք, որ այս երկու դիվերսանտները խիստ ցանկալի անձինք են Ադրբեջանի համար և վստահ եմ, որ հաջորդելու է նրանց հերոսացման գործընթացը, միակ ճանապարհը, որ կարող էին իրենք հետաքրքրված լինել այս գործընթացում, դա իրենց «հայրենանվեր» ազգակիցների վերադարձն էր։ Դա թերևս այն գինն է եղել, որի դիմաց մենք կարողացել ենք ավելի բազմաքանակ հայ ռազմագերիներ կամ քաղաքացիական անձանց վերադարձնել»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ բարձրացվել է նաև Ադրբեջանում մինչև կոնֆլիկտը հայտնված հայ կալանավորված անձանց վերադարձման հարցը։
Ինչ վերաբերում է դատապարտված անձանց հանձնման գործընթացի մեխանիզմներին, Սահակյանը նշեց, որ դատապարտյալների դեպքում գործում են միջազգային համաձայնագրեր։
«Մի երկրի քաղաքացի, որը հանցանք է կատարել այլ երկրի տարածքում և պատիժ է կրում, կարող է այդ պայմանագրի հիման վրա արտահանձնվել և շարունակել պատիժը կրել՝ փոխհամագործակցության շրջանակներում սեփական երկրում, բայց այստեղ կանոններն են տարբեր, որովհետև գերիների և ռազմագերիների դեպքում ազատ են արձակվում, ազատության սահմանափակումներ չեն կարող կիրառվել, իսկ հանցանք կատարած անձինք տեղափոխվում են իրենց երկիր և շարունակում են իրենց պատիժը կրել»,- նշեց Սահակյանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե նույնիսկ այս անձանց վերադարձի խնդիրը դրվել է որպես նախապայման՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, ապա դրա փաստաթղթավորումը պետք է այլ կերպ ընթանա և պետք չէ մոռանալ, որ այս անձինք կատարել են հանցագործություն, որոնց հետևում կան զոհեր՝ կյանքի իրավունքի խախտումներով և, եթե անպատժելիություն երաշխավորվի, մենք գործ ենք ունենալու հայ զոհերի իրավունքների խախտումների հետ։ Այսինքն՝ նժարին ոչ միայն այս անձանց ուղղակի հանձնելն է հանուն հայ ռազմագերիների, այլև՝ դիվերսանտների գործողությունների հետևանքով զոհ դարձած ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցը, ուստի, ճիշտ կլիներ, որ դրանք իրականանային պատշաճ իրավական ընթացակարգերով, օրինակ՝ օգտագործվեր պատժի հանձնման գործիքակազմ, այլ ոչ թե՝ ռազմագերիների փոխանակմամբ։
Նշենք, որ մասնագիտական հանրությունը բարձրաձայնում է մեկ այլ խնդիր ևս, որի համաձայն՝ Գուլիևի և Ասկերովի հանձնման համար անհրաժեշտ է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից համաներման ակտի կիրառումը կամ նրանց նկատմամբ արդարացնող դատական ակտի կայացումը, որով կբեկանվեր նրանց վերաբերող մեղադրական դատավճիռը։
Սիրանուշ Սահակյանը գտնում է, որ խնդիրը նուրբ իրավական է։
« Թե ո՞ր երկրի դատարանն է, եթե դատարանն Արցախն է, ապա ով կարող էր հանձնել, եթե պայմանագրի կողմն Արցախը չէր, այլ՝ Հայաստանն էր։ Ինչ իրավական հարցեր կան, կամ Արցախում կայացված վճիռները ենթակա են ճանաչման ՀՀ-ի կողմից։ Դրանք, վստահեցնում եմ, նեղ իրավական հարցադրումներ են։ Եթե անգամ նախապայմանը նշված անձանց վերադարձն էր, որովհետև թվային անհամաչափություն կար հայ և ադրբեջանցի գերեվարված անձանց միջև, միևնույնն է, իրավական տեսանկյունից պետք է պահպանվեին պատշաճ ընթացակարգեր և պետք է կիրառելի լիներ հանցագործների՝ պատժի կրման նպատակով քաղաքացիության երկիր փոխանցելու համագործակցությունը, այլ ոչ թե պարզապես ռազմագերիների անվան տակ իրենց փոխանցումը և ազատ արձակումը»,- նշեց Սահակյանը։
Ըստ նրա՝ նախադեպը լավը չէ, բայց ևս մեկ անգամ ցույց է տալիս ադրբեջանական ուժեղ բանակցային դիրքը և մեր քաղաքական բանակցողների բացակայությունը՝ բանակցային սեղանին, որովհետև հայկական տեսակետները և հայկական շահերը չեն իրացվում, ինչն արտահայտվում է ինչպես գլոբալ հարցերում, այնպես էլ՝ հումանիտար մարդու իրավունքների խնդիրներում։ Սահակյանը գտնում է, որ մի կողմից կա բարոյական հարց և, եթե բանակցողներն այնքան վատն են, որ չեն կարողացել իրավունքի դիրքերից հանդես գալ բանակցային ուժը եղել է զրո և հայ ռազմագերիներին ստանալու միակ գինը դարձել է դիվերսանտների վերադարձը, ապա պետք էր այդ քայլին գնալ, որովհետև յուրաքանչյուր հայի կյանքն անհամեմատ ավելի թանկ է։
«Սա բանակցությունների ձախողում է, բայց բոլոր դեպքերում, եթե դրա գինը դա է, ուրեմն պետք է տրվեր և վերադարձվեին հայ գերեվարված անձինք, բայց անգամ այս պայմաններում պետք էր ունենալ գրագետ իրավական փաստաթղթավորում, որ նախ՝ չվտանգեինք հայ տուժողների իրավունքները և առանձին դեպքերում որոշ ընթացակարգեր նախաձեռնեինք։ Կարծում եմ՝ այս դետալների մեջ պարզապես չեն խորացել»,- նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։ Այսօր հայտնի դարձավ, որ հայկական կողմը գերիների փոխանակման շրջանակներում Ադրբեջանին են փոխանցել նաև Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ