ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանն այսօր կյանքի կոչեց Ալիևի հետ ունեցած հերթական գաղտնի և հանցավոր գործարքը». Լարիսա Ալավերդյան 12/14/2020 22:58 | ԼՐԱՀՈՍ
«Հայտնի չեն այն իրավական հիմքերը, որոնց հղում տալով, կարող ենք ասել, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս այսօր Բաքվին հանձնվեցին երկու մարդասպանները: Ընդ որում, սա մի այնպիսի արտառոց գաղտնիության պայմաններում արվեց, որը մեզ լիարժեք կերպով թույլ է տալիս պնդելու, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կյանքի կոչեց Ալիևի հետ ունեցած հերթական գաղտնի և հանցավոր գործարքը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով 2014 թվականի հունիսին Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի Բաքվին հանձնելու Երեւանի որոշմանը։
«Ակնհայտ կերպով սա նվաստացուցիչ կապիտուլյացիայի շրջանակներում իրականացված հերթական գործարքն է, իսկ գաղտնիության հանգամանքը մեզ հիմքեր է տալիս ենթադրելու, որ բացի արդեն հայտնի փաստաթղթից, Նիկոլ Փաշինյանը հանձն է առել կատարելու նաև այլ պարտավորություններ կամ ադրբեջանական կողմի քմահաճույքներ, որոնք, առանց կասկածի, կործանման են տանում արդեն նաև Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա:
Ի՞նչ գործ ունի Հայաստանը Արցախում, որի սահմաններն ինքն այլևս պատրաստ չէ պաշտպանելու, հարց է ուղղում Լարիսա Ալավերդյանն ու հավելում, չէ՞ որ արդեն հայտնի է՝ Հայաստանի բանակը պետք է պաշտպանի միայն Հայաստանի Հանրապետության պետական սահմանները. «Այս պահի դրությամբ Հայաստանը պատերազմող երկիր չէ, այս իշխանությունը որևէ կերպ մասնակցություն չի ունեցել նաև վերոհիշյալ դիվերսանտների դատավարման պրոցեսին, մինչև անգամ մեզ համար անհայտ է, թե ի՞նչ գրավոր փաստաթղթով է Արցախի նախագահը լիազորել դրանց արտահանձնումը: Մյուս կողմից փաստենք, որ Արցախի նախագահը հանցագործ դիվերսանտներին պաշտոնապես համաներում չի շնորհել: Այստեղ այնքան անպատասխան հարցեր կան, որոնք հիմք են տալիս պնդելու՝ մարդասպան դիվերսանտներին արտահանձնելու պրոցեսը տեղի է ունեցել բացառապես անօրինական հիմքերի վրա: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական քմահաճույքը, հակառակ դեպքում, մենք պետք է հարցն այսպես ձևակերպենք՝ արդյո՞ք Հայաստանն առևանգել է Արցախում պահվող մարդասպան դիվերսանտներին և նրանց արտահանձնել Բաքվին»,- նկատում է Լարիսա Ալավերդյանը:
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը հարկ է համարում հատուկ կերպով ընդգծել՝ չմոռանանք, որ հայի սպանության մեջ մեղադրվող դիվերսանտները Բաքվում հերոսներ են համարվում, նրանց հերոսացման պրոցեսն Ադրբեջանում սկսվել է հանցանք գործելու պահից անմիջապես հետո, երբ արդեն հայտնի է դարձել այդ մասին. «Հետևաբար, ես գտնում եմ, որ սա ևս մեկ քաղաքական հանցագործություն է և, հատկապես այս ենթատեքստում, նրանց արտահանձնելու թաքուն գործընթացն ամբողջովին դատապարտելի է»:
Անդրադառնալով շրջանառության մեջ մտած այն լուրերին, թե մարդասպան դիվերսանտներին Բաքու են արտահանձնել Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, Լարիս Ալավերդյանը նկատում է. «Ես դեռ մի կերպ կարող եմ հասկանալ այդ մարդու հրահանգը՝ տված իր կնոջը՝ գնալ և մտնել Արցախի գեներալիտետի բունկեր, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում, թե նա ի՞նչ իրավասությամբ է հրահանգում Արցախին՝ բաց թողնել առանձնապես դաժան սպանությունների համար դատապարտված դիվերսանտներին:
Թող ինձ ցույց տան այդ օրենքը, նորմը, որով նա առաջնորդվել է այդ քայլն անելիս, իսկ եթե նման նորմ կամ օրենք չկա, ապա ակնհայտ է, որ սա նրա հերթական անօրինական գործարքն է Ալիևի հետ, որում նա ներքաշել է նաև Արցախի պատկան մարմիններին»,- եզրափակում է զրույցը Լարիս Ալավերդյանը:
Տեղեկացնենք, որ այսօր ադրբեջանական թելեգրամ-ալիքները Բաքվի օդանավակայանից լուսանկարներ են հրապարակել, համաձայն որի՝ Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին։ Կեսօրին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգային պատկանելության հիմքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած դիվերսանտների արտահանձնումը ադրբեջանական կողմին տեղի է ունեցել Փաշինյան Նիկոլի անմիջական հրահանգով:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական կերպով հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և առանձնակի դաժանությամբ սպանել անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ