Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Դիվերսանտ մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն Ադրբեջանի համար խիստ ցանկալի անձինք են, կհաջորդի նրանց հերոսացման գործընթացը. Սահակյան 12/14/2020   22:34  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանին փոխանցված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը ռազմագերիներ չեն։ Նրանք դիվերսանտներ են, որոնք խաղաղ պայմաններում առանց կոնֆլիկտի առկայության կատարել են հանցագործություն և պատիժն են կրում։ Իրենց փոխանակումը դասական առումով չի տեղավորվում գերիների-ռազմագերիների փոխանակման գործընթացում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ այլ հարց է, որ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակը լայն է եղել, դուրս է եկել բանակցությունների շրջանակներից, որտեղ քննարկման առարկա դարձել ոչ միայն ԼՂ կարգավիճակի խնդիրը, այլև՝ ՀՀ տարածքների նկատմամբ իրավունքների զիջում և այդ վերազանցումը ներառել է նաև հարցեր, որոնք տիպիկ չեն հումանիտար խնդիրներին։

Սահակյանն ուշադրություն հրավիրեց փաստաթղթում առկա ձևակերպումների վրա, մասնավորապես, քաղաքական փաստաթղթում ձևակերպումների մեջ նշված է կալանավորված այլ անձինք։

«Իհարկե, կան կալանավորված անձինք, որոնք պաշտպանության տակ են գտնվում, օրինակ, հայկական կողմից Սարդարյանը, պաշտպանության տակ գտնվող անձ էր, որովհետև ոչ թե հանցագործություն էր կատարել, այլ՝ առևանգվել էր, կամ մոլորվելու պատճառով են հայտնվել այլ տարածքում։ Հաշվի առնելով նաև այլ գործընթացներ՝ գիտեք, որ այս երկու դիվերսանտները խիստ ցանկալի անձինք են Ադրբեջանի համար և վստահ եմ, որ հաջորդելու է նրանց հերոսացման գործընթացը, միակ ճանապարհը, որ կարող էին իրենք հետաքրքրված լինել այս գործընթացում, դա իրենց «հայրենանվեր» ազգակիցների վերադարձն էր։ Դա թերևս այն գինն է եղել, որի դիմաց մենք կարողացել ենք ավելի բազմաքանակ հայ ռազմագերիներ կամ քաղաքացիական անձանց վերադարձնել»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ բարձրացվել է նաև Ադրբեջանում մինչև կոնֆլիկտը հայտնված հայ կալանավորված անձանց վերադարձման հարցը։

Ինչ վերաբերում է դատապարտված անձանց հանձնման գործընթացի մեխանիզմներին, Սահակյանը նշեց, որ դատապարտյալների դեպքում գործում են միջազգային համաձայնագրեր։

«Մի երկրի քաղաքացի, որը հանցանք է կատարել այլ երկրի տարածքում և պատիժ է կրում, կարող է այդ պայմանագրի հիման վրա արտահանձնվել և շարունակել պատիժը կրել՝ փոխհամագործակցության շրջանակներում սեփական երկրում, բայց այստեղ կանոններն են տարբեր, որովհետև գերիների և ռազմագերիների դեպքում ազատ են արձակվում, ազատության սահմանափակումներ չեն կարող կիրառվել, իսկ հանցանք կատարած անձինք տեղափոխվում են իրենց երկիր և շարունակում են իրենց պատիժը կրել»,- նշեց Սահակյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե նույնիսկ այս անձանց վերադարձի խնդիրը դրվել է որպես նախապայման՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, ապա դրա փաստաթղթավորումը պետք է այլ կերպ ընթանա և պետք չէ մոռանալ, որ այս անձինք կատարել են հանցագործություն, որոնց հետևում կան զոհեր՝ կյանքի իրավունքի խախտումներով և, եթե անպատժելիություն երաշխավորվի, մենք գործ ենք ունենալու հայ զոհերի իրավունքների խախտումների հետ։ Այսինքն՝ նժարին ոչ միայն այս անձանց ուղղակի հանձնելն է հանուն հայ ռազմագերիների, այլև՝ դիվերսանտների գործողությունների հետևանքով զոհ դարձած ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցը, ուստի, ճիշտ կլիներ, որ դրանք իրականանային պատշաճ իրավական ընթացակարգերով, օրինակ՝ օգտագործվեր պատժի հանձնման գործիքակազմ, այլ ոչ թե՝ ռազմագերիների փոխանակմամբ։

Նշենք, որ մասնագիտական հանրությունը բարձրաձայնում է մեկ այլ խնդիր ևս, որի համաձայն՝ Գուլիևի և Ասկերովի հանձնման համար անհրաժեշտ է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից համաներման ակտի կիրառումը կամ նրանց նկատմամբ արդարացնող դատական ակտի կայացումը, որով կբեկանվեր նրանց վերաբերող մեղադրական դատավճիռը։

Սիրանուշ Սահակյանը գտնում է, որ խնդիրը նուրբ իրավական է։

« Թե ո՞ր երկրի դատարանն է, եթե դատարանն Արցախն է, ապա ով կարող էր հանձնել, եթե պայմանագրի կողմն Արցախը չէր, այլ՝ Հայաստանն էր։ Ինչ իրավական հարցեր կան, կամ Արցախում կայացված վճիռները ենթակա են ճանաչման ՀՀ-ի կողմից։ Դրանք, վստահեցնում եմ, նեղ իրավական հարցադրումներ են։ Եթե անգամ նախապայմանը նշված անձանց վերադարձն էր, որովհետև թվային անհամաչափություն կար հայ և ադրբեջանցի գերեվարված անձանց միջև, միևնույնն է, իրավական տեսանկյունից պետք է պահպանվեին պատշաճ ընթացակարգեր և պետք է կիրառելի լիներ հանցագործների՝ պատժի կրման նպատակով քաղաքացիության երկիր փոխանցելու համագործակցությունը, այլ ոչ թե պարզապես ռազմագերիների անվան տակ իրենց փոխանցումը և ազատ արձակումը»,- նշեց Սահակյանը։
Ըստ նրա՝ նախադեպը լավը չէ, բայց ևս մեկ անգամ ցույց է տալիս ադրբեջանական ուժեղ բանակցային դիրքը և մեր քաղաքական բանակցողների բացակայությունը՝ բանակցային սեղանին, որովհետև հայկական տեսակետները և հայկական շահերը չեն իրացվում, ինչն արտահայտվում է ինչպես գլոբալ հարցերում, այնպես էլ՝ հումանիտար մարդու իրավունքների խնդիրներում։ Սահակյանը գտնում է, որ մի կողմից կա բարոյական հարց և, եթե բանակցողներն այնքան վատն են, որ չեն կարողացել իրավունքի դիրքերից հանդես գալ բանակցային ուժը եղել է զրո և հայ ռազմագերիներին ստանալու միակ գինը դարձել է դիվերսանտների վերադարձը, ապա պետք էր այդ քայլին գնալ, որովհետև յուրաքանչյուր հայի կյանքն անհամեմատ ավելի թանկ է։

«Սա բանակցությունների ձախողում է, բայց բոլոր դեպքերում, եթե դրա գինը դա է, ուրեմն պետք է տրվեր և վերադարձվեին հայ գերեվարված անձինք, բայց անգամ այս պայմաններում պետք էր ունենալ գրագետ իրավական փաստաթղթավորում, որ նախ՝ չվտանգեինք հայ տուժողների իրավունքները և առանձին դեպքերում որոշ ընթացակարգեր նախաձեռնեինք։ Կարծում եմ՝ այս դետալների մեջ պարզապես չեն խորացել»,- նշեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։ Այսօր հայտնի դարձավ, որ հայկական կողմը գերիների փոխանակման շրջանակներում Ադրբեջանին են փոխանցել նաև Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:05 14/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն սպառնալիք են Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ երեխաների ու կանանց անվտանգության համար. Արտակ Բեգլարյան
21:36 14/12/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիները կստանան անվճար բուժօգնություն
21:18 14/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյդ երկու մարդասպանները պիտի մնային մինչեւ վերջին հայ գերիի վերադարձը. Ալիեւը միայն այդ դեպքում կվերադարձներ մեր տղերքին. Արփինե Հովհաննիսյան
20:58 14/12/2020  |  ԼՐԱՀՈՍ2400 քմ տարածք Նիկոլը պատրաստվում է թուրքին տալ Հայաստանից. Իսագուլյան
20:35 14/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար
19:34 14/12/2020  |  ԼՐԱՀՈՍ2014 թվականի հունիսին անչափահաս հայ երեխային առևանգած և հոշոտած ադրբեջանցիները հանձնվեցին Բաքվին. Նրանք ռազմագերի չէին
19:10 14/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի դիվերսանտներ, Արցախում սպանության համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը արդեն Բաքվում են. Հայկական կողմը լռում է
23:34 13/12/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության պահեստազորի սպա ոստիկանության մայոր Մանվել Հակոբյանը կոչով դիմել է ծառայակի՛ց ընկերներին
23:18 13/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱսում եք մի գրեք, լարվածություն է առաջանում, բայց եթե տղաների հետ մի բան պատահի, ես ի՞նչ եմ անելու. Էդիկ Բաղդասարյան
22:44 13/12/2020  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղ մեկ օրում վերադարձել է 825 փախստական

Արխիվ

[]