ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Այվազյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան.նրան մեղադրում են ԱԺ լիազորություններին տիրանալու մեջ 12/13/2020 19:40 | Քրեական խրոնիկոն
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները երեկ Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, ապա՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում` ձերբակալել։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը պետք է քննարկվեր այսօր՝ ժամը 16։00֊ին՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, սակայն դատական նիստը հետաձգվել է, քանի որ դատական նիստից րոպեներ առաջ ԱԱԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Այվազյանին կալանավորելու մասին։
Պաշտպանը գտնում է, որ վարույթ իրականացնող մարմինը շտապել է Այվազյանին որպես մեղադրյալ ներգրավել և կալանավորելու մասին միջնորդություն ներկայացնել՝ դատավոր Թադևոսյանի նախագահությամբ ձերբալալման որոշման դեմ բողոքը համատեղ քննելու նպատակով։ Պաշտպանի գնահատմամբ՝ վարույթ իրականացնող մարմինն ապօրինություն է կատարել. պաշտպանը միայն դատարանում է տեղեկացել, որ իր պաշտպանյալին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել և բանավոր բացատրությունից գիտի, թե ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը, նյութերին դեռևս չի ծանոթացել։
Քննիչի բանավոր պարզաբանումից պարզ է դարձել, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300֊րդ հոդվածի 1֊ին մասով՝ ԱԺ և կառավարության լիազորություններին տիրանալը կազմակերպելու համար։ Պաշտպանը նշեց, որ մեղադրանքի էության պարզաբանման հետ կապված մի շարք հարցեր կան, քանի որ ԱԺ֊ն կոլեգիալ մարմին է և կոլեգիալ մարմին լինռլով հանդերձ հնարավո՞ր է տիրանալ լիազորություններին։
«Նախ պետք է հասկանանք՝ լիազորությունները որոնք են՝ օրենք ընդունել և այլն, հասկանանք՝ օրենքը քանի հոգով են ընդունում։ Այսինքն՝ ԱԺ լիազորությունների յուրացում տեղի չի ունենում, քանի դեռ 68 պատգամավորի լիազորությունների միաժամանակյա յուրացում առկա չէ։ Նույնն էլ կառավարությանն է վերաբերում։ Այսինքն՝ ինչ որ անձով կառավարության գործունեություն չի սահմանվում, «Կառավարության գործունեության կարգը և կառուցվածքը սահմանելու մասին» օրենքով նշված է, որ կառավարությունը ձևավորված է համարվում՝ նրա անդամների 2/3֊ի նշանակմամբ։ Այսինքն՝ մեկ անձ չի կարող կառավարության լիազորություն յուրացնել և որ լիազորության մասին է խոսքը»,֊նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ վերջին երկու տարվա պատմության մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 300֊րդ հոդվածն ամենադասական հոդվածն է, որով ցույց է տրվում, թե գործող իշխանություններն ինչ գործիքակազմով են պայքարում քաղաքական հակառակորդների դեմ։ Պողոսյանն ընդգծեց, որ այդ հոդվածն այնքան անհստակություններ ունի, որ ցանկացածի նկատմամբ կարողանում են ցանկացած գործողություն իրականացնել։
Ըստ Պողոսյանի՝ մեղադրանքը որոշակիությունից զուրկ է և դա արձանագրելու համար բոլորովին կարիք չկա ծանոթանալ մեղադրանքին, քանի որ նշված հոդվածն ինքնին իրավական որոշակիության հետ կապված խնդիր ունի։ Այսինքն՝ որևէ մեկը չի կարող պարզաբանել, թե 300֊րդ հոդվածով նախատեսված գործողությունները` կապված օրինակ՝ ՍԴ֊ի, ԱԺ֊ի և Կառավարության լիազորությունները յուրացնելու հետ, ինչպես կարող է դրսևորվել։

Պաշտպանը վստահ է՝ սույն քրեական գործը որևէ հեռանկար չունի։ Բացի դա՝ սա քրեական գործերի փունջ է եղել, որը միացվել է մեկ վարույթում, ամբողջը մեկ քրեական գործ է՝ վարչապետի առանձնատնից օծանելիքների հափշտակության վերաբերյալ, Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելը, ԱԺ, Կառավարության շենքեր մտնելը և նման անհստակությունը, ըստ պաշտպանի, դիտավորյալ է, որ կարողանան՝ ցանկացած անձի, որն այդ օրը փողոցում է եղել կամ անհամաձայնություն ունի, սույն քրեական գործով հետապնդում իրականացնել։
Ինչ վերաբերում է երել Այվազյանի բնակարանում իրականացված խուզարկությանը, պաշտպանը հայտնեց, որ քրեական գործի հետ կապված որևէ իր չի առգրավվել, առգրավել են Այվազյանի որսորդական հրացանները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մասին հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ բազմամարդ ակցիաներ են իրականացրել թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության և թե կառավարական առանձնատան մոտ։ Ակցիաների մասնակիցների մի մասը մուտք են գործել ԱԺ և կառավարության շենքեր, ինչպես նաև՝ կառավարական առանձնատուն։ Ըստ տարածված տեղեկատվության՝ քաղաքացիներից մի քանիսը կոտրել են կառավարության շենքի պատուհանները և դռները, ԱԺ-ում՝ բռնակներ, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ կառավարական առանձնատնից անհետացել է օծանելիք, համակարգիչ և այլ իրեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ