ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային անվտանգության ծառայությունն անհապաղ պետք է ձերբակալի Նիկոլ Փաշինյանին. Ղազարյան 12/13/2020 12:44 | ԼՐԱՀՈՍ
Ազգային անվտանգության ծառայությունն անհապաղ պետք է ձերբակալի Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ամբողջ կյանքում խորը հարգանք և ակնածանք եմ տածել Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ։ Պետական ծառայությունների համակարգում ծառայության այս տեսակն ամենաբարդերից է և պատասխանատուն։ Իր առջև դրված խնդիրները լուծելու համար, այս ոլորտի ծառայողները ստիպված են զգոն ու աչալուրջ լինել հանրային կյանքի բոլոր ոլորտների, հասարակության բոլոր շերտերի նկատմամբ՝ հասարակ մարդկանցից սկսած՝ մինչև ամենաբարձր դիրքում գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Այս ծառայությունում կարող են աշխատել բացառիկ, ազնիվ և առաքինի մարդիկ, որոնց համար պետականության զգացողությունից թանկ ոչինչ չի կարող լինել։ Այս ծառայության անաղարտությունը պահանջում է քաղաքական իշխանություններին ծառայել միայն այնքանով, որքանով դա բխում է պետության և ժողովրդի, նրա անվտանգության շահերից։ Հետևելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկա գործունությանը՝ ես ապշում եմ։ Հարգարժան սպաներ և գեներալներ․ միթե՞ դուք նույնպես կորցրել եք իրականության զգացողությունը, չե՞ք կարողանում այս ամենից հետո անգամ հասկանալ, որ մեր վտանգված պետականության հիմնական դերակատարն ու սպառնալիքը վարչապետի պաշտոնում հայտնված անձն է։ Չեք հասկանու՞մ արդյոք, որ նրան ազատության մեջ թողնելով դուք ցուցաբերում եք հանցավոր անգործություն։ Եթե հասարակության մտավոր շերտի ահազանգերն ու մտահոգությունները ձեզ չեն բավարարում, կարո՞ղ եք հիմնվել մի քանի ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենների ներկայացրած հրապարակային որակումներին։
Դուք իսկապե՞ս մտածում եք, որ այս օրերին ՀՀ ազգային անվտանգությանը սպառնում են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Այվազյանը, Աշոտ Մինասյանը, Արա Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Ավետիք Իշխանյանը, Իշխան Սաղթելյանը և այլոք։ Չեք գիտակցում արդյո՞ք, որ վարչապետի պաշտոնում հայտնված արկածախնդիր սրիկան կործանել է մեր երկիրը, և նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումը նոր սպառնալիք է մեր պետության և ժողովրդի անվտանգության համար։ Նրա հանցավոր գործունեության հետևանքով անզեն աչքով նկատելի է, որ հասարակության մեջ ոչ թե դժգոհություն, այլ ատելություն է հասունանում, որը լի է անկանխատեսելի զարգացումներով։ Ակնհայտ է, որ ոչ մի բանական խոսք ու քննադատություն նա ի վիճակի չի ընդունել, ոչ մի կշռադատված և ռացիոնալ որոշում նրանից հնարավոր չի ակնկալել։ Գիտակցելով իր գործած հանցանքների լրջությունն ու դրանց հետևանքները՝ նա ինքնակամ երբեք չի գնա՝ մարդկանց մղելով ռադիկալ քայլերի, ինչը կարող է հանգեցնել արյունահեղությունների։
Խնդրում եմ Ձեզ, վերադարձե՛ք ձեզ սազական, ձեզ բնորոշ, ձեզնից պահանջվող ռացիոնալ հարթություն, ձերբակալե՛ք Նիկոլ Փաշինյանին, մեկուսացրե՛ք նրան իշխանությունից և հասարակությունից։ Փրկե՛ք ձեր կառույցի երբեմնի հեղինակությունը։ Դուք հաշվետու և պատասխանատու եք ազգային անվտանգության ապահովման համար, տասնամյակներ շարունակ ձեր ծառայության երևելի զինակիցների հիշատակի, վետերանների վաստակի, ապագա ծառայողների հաջողությունների առջև։ Դա դու՛ք պիտի անեք և ուրիշ ոչ ոք։ Ուրիշների արածը կործանարար կլինի հենց իր և բոլորիս համար։ Միևնույն է դա տեղի է ունենալու, ավելի լավ է, որ դա դուք անեք, այլ ոչ թե հասարակությունը»,֊գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից