ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
5000 մարտական ընկեր, երիտասարդ ավյուն զոհ տալով՝ վաճառեց ամբողջը, արժանապատվությունը, հպարտությունը, ինչ այս տարիներին ձեռք էինք բերել. Գևորգյան 12/13/2020 15:04 | ԼՐԱՀՈՍ
Բանակը կամավորական շարժման վերածելը հանցագործություն է, երբ ունենք պետություն և բանակ։ Դա առաջին մեծ հանցագործությունն է, որն արել է այս իշխանությունը։ Կամավորները և աշխարհազորը պետք է գտնվեն երրորդ-չորրորդ գծերում, առաջին գծում պետք է լինի կանոնավոր բանակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը` ավելացնելով. «ի վերջո, ունենք պետություն և ստեղծել ենք բանակ, ուստի՝ պատասխանատուն պետությունն է, բանակը, ոչ թե՝ կամավորները»։
Գևորգյանի խոսքով՝ կանոնավոր բանակը չի կարողացել կենտրոնացված մարտ վարել, որովհետև մարտավարությունն անընդհատ շեղվել է, այսինքն, չեն ունեցել կոնկրետ հանձնարարություն։
«ՄՈԲ-ը գալիս էր և չէր հասկանում՝ դիմացին ով է, թիկունքում ով է, կողքերին ովքեր են։ Այսօր խոսում են՝ զինվորների կյանք փրկելուց, խոսու՞մ է ինչ-որ մի սպա, որը ոչ մի կապի միջոց չի ունեցել, տեղանքում շրջափակման մեջ է եղել և ստիպված քայլ է արել՝զոհելով 15 հոգու կյանք՝ փրկելով 40 հոգունը, թե խոսում ենք մի մարդու մասին, որն, ի սկզբանե, 2.5 տարի առաջ, երբ ստանձնեց վարչապետի պաշտոնը, ասում էր, որ իր գերագույն գլխավոր հրամանատարի ունակության վրա կասկածել պետք չէ և դրանով իսկ վարկաբեկում էր բանակը, սպայական կազմը, գեներալիտետը, իրենց փորձով իրական ճանապարհ անցած մարդկանց»,- ասաց նա։
Գևորգյանն ընդգծեց, որ պատերազմն սկսելուց առաջ Փաշինյանը շատ լավ տիրապետում էր մեր սպառազինությանը, հնարավորություններին, իրեն մեկ անգամ չէ, որ զեկուցվել է, որ բանակն այս պահի դրությամբ պատրաստ չէ պատերազմելուն, որ բանակը պետք է համալրել նոր զինտեխնիկաներով, հրթիռներով, շտկել առկա թերությունները, բանակում պետք է բարձրացնել հայրենասիրության, ռազմական, ազգային ոգին։
«Իրեն ամեն ինչ զեկուցվել է, նա ամեն ինչից տեղյակ է եղել։ Նա գիտեր, որ չի կարելի անընդհատ հրահրել, ռազմատենչ հայտարարություններ անել և բանակցությունները տանել փակուղի»,- նշեց նա՝ հավելելով, որ դա ռազմական տակտիկա է, օրինակ, եթե գիտես, որ ինչ-որ դիրքում զենք-զինամթերքի կարիք կա, շեղում ես կրակով՝ մինչև զենք-զինամթերքը հասցվի։ Այլ խոսքով՝ երկրի ղեկավարը պետք է հասկանար, որ պետք է թույլ չտար, որ դիվանագիտական կորպուսը, ընդ որում, իր քայլերի, հայտարարությունների պատճառով փակուղում հայտնվեր: Միևնույն ժամանակ չպետք է հարաբերությունները խզեր հարևանների և ռազմավարական դաշնակից երկրների հետ՝ դրանով իսկ չդարձնելով Հայաստանը և Արցախը մեկ ափի մեջ թիրախավորված, բզկտված և անպաշտպան, խոցելի։
Գևորգյանն ընդգծեց, որ երկրի ղեկավարը ոչ թե պետք է թվարկի, թե ինչ խնդիրներ ենք ունեցել, այլ՝ պետք է լուծեր խնդիրները: Ի վերջո, նա իշխանության էր եկել խնդիրները լուծելու համար:
«Բոլոր երկրներում էլ կան խնդիրներ, եթե դու զբաղեցրել ես վարչապետի պաշտոնը, պետք է լուծես այդ խնդիրները։ Դրա համար, ի սկզբանե, դեռևս 2018թ ապրիլից ասում էի՝ սա եկել է հող հանձնելու և ասում էի՝ հողը ոչ ոք ձեռքով ստորագրությամբ չի հանձնում, ինչպես արյունով են պահում, արյունով ազատագրում, այդպես արյունով էլ տվեց՝ հենց 5000։ Մարտական իմ ընկերների արյամբ ազատագրեցինք Արցախը, կերտեցինք Հայաստանի երկու հանրապետություն, բերեցինք մեծ հպարտություն և փառք մեր երկրի պետականությանը՝ թողնելով 5000 մարտիրոսված մարտական ընկերներ, իսկ այս սրիկան 5000 մարտական ընկերներ, երիտասարդ ավյուններ տալով՝ վաճառեց ամբողջն, այն արժանապատվությունը, հպարտությունը, ինչ-որ ձեռք էինք բերել»,- ասաց նա՝ նշելով, որ ինչ-որ անհասկանալի թեզեր կարող է շրջանառվել այն մասին, որ խայտառակ կապիտուլյացիոն ակտ չստորագրելու դեպքում 20.000 մարդ մնալու էր շրջափակման մեջ։
«Բա դու ղեկավար էիր, ախմախ, դու ինքդ չէի՞ր իմանում ինչքան հնարավորություն ունես մարտնչելու, դու ինչ իրավունք ունեիր շարունակել մարտերը, դու ընդհանրապես իրավունք չունեիր թույլ տալու, որ պատերազմ վերսկսվեր, իսկ այդ պատերազմը դու էիր հրահրում, դու, հենց դա պետք է անեիր, հակառակ դեպքում՝ դու չէիր կարող հող ծախել, դու եկել էիր հող ծախելու և այդ արյունները դրա համար էր քեզ պետք, որ կարողանայիր շահարկել »,- ասաց Գևորգյանը, ապա, դիմելով «Նիկոլամաններին», ավելացրեց. «Իրենց բացատրել ոչինչ պետք չէ։ ՀՀ-ն միայն նիկոլամանների համար չէ ստեղծված, ՀՀ-ն հայ գիտակից մարդկանց համար է, որտեղ ապրում են նման տարբեր մարդիկ։ Եթե նրանց ազգանունները «յան»-ով են ավարտվում, դեռ չի նշանակում հայ են։ Եթե հայը կորցրել է հայրենիքը, կորցրել է սահամանները, անվտանգությունը, արժանապատվությունը և դրանից հետո ինչ-որ մի հայ զինվոր կարող է ասել՝ բա լավ է, եթե չստորագրեր, չէի գա իմ երեխաների մոտ, դու ում ես պետք, դու որպես տղամարդ ոնց պետք է պահես, դու ինչ տղամարդ ես։ Դու ոչ մի բան ես, դու տուն էլ չունես արդեն, արդեն թուրքն այդ տունը վերցրել է, այս տունն էլ է եկել հասել։ Այդ մասսային պետք է մոռանալ։ Հայն արժանապատվություն ունի, տեսակ է, որը ծնկի իջնող չէ, արժանապատիվ է»։
Նրա խոսքով՝ այս ամենը որքան երկարաձգվում է` ավելի խայտառակ է դառնում, տարածվող թեզերը միայն շեղում են և կատարվածին շատ լավ տիրապետել է գլխավոր պատասխանատուն, ինքն ամենից տեղյակ է եղել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից