ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանապետի նախկին տեղակալը դիմել է ոստիկաններին` թույլ չտաք ձեզ դարձնել ստոր նպատակների կույր ու բութ գործիք 12/13/2020 01:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյանը դիմել է ոստիկանության ծառայողներին`կոչ անելով թույլ չտալ, որ իրենց դարձնեն ստոր նպատակների կույր ու բութ գործիք, ու օգտագործեն դավաճանություն չհանդուրժողների նկատմամբ բռնություններ իրականացնելու համար։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Հանրապետության հրապարակում, Ազգային Ժողովի պարիսպների տակ, Պարոնյան փողոցում եւ այլ վայրերում ծառայություն կատարող ոստիկանության շարքայիններ ու սպաներ, եւ վերջապես ոստիկանության բաժիններում, զորամասերում ու կենտրոնական ապարատում իրենց հերթափոխին սպասող ոստիկանության աշխատակիցներ՝ այսօր ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկության սուրբ ցործի համար պայքարի դուրս եկած ժողովուրդը Ձեր ընտանիքի անդամներն են, Ձեր հարազատները, ընկերները կամ նրանց ընտանիքի անդամները։
Նրանց ու մեր բոլորի նպատակը մեկն է՝ փրկել ՀԱՅՐԵՆԻՔԸ այն կործանել ցանկացող դավաճանների ձեռքից։
Սիրելի ոստիկաննե՛ր, դուք միշտ կանգնած եք եղել հանցագործությունների եւ հանցագործների դեմ պայքարի առաջնագծում։
Բայց արի ու տես, որ դուք վճռական պահին թերացաք ու աչքաթող արեցիք ՀԱՅՐԵՆԻՔԻ ու ԺՈՂՈՎՐԴԻ նկատմամբ կատարված դարի մեծագույն հանցագործությունը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ դավաճանությունը եւ կատարող հանցագործներին՝ վարչապետի աթոռին կպած անձնավորությանը ու նրա հանցավոր խմբի անդամներին՝ նրա շրջապատին։
Այդ ծանրագույն հանցագործության հիմքերը դրվեցին դեռեւս 2,5 տարի առաջ, եթե կուզեք հենց այն ժամանակ, երբ տրանսգենդերների, գեյերի խումբը մուտք գործեց ոստիկանության կենտրոնի բաժին, հաշվեհարդար տեսավ Ձեր կոլեգաների նկատմամբ ու մնաց անպատիժ։ Անպատիժ մնաց, քանի որ նրանց հովանավորում էր այս ապազգային ու հանցավոր իշխանությունը ու նրանց գործիք հանդիսացող Ձեր խամաճիկ ղեկավարությունը։ Եւվ դուք լավ գիտեք, որ չպատժված հանցագործությունը, անպատժելիությունը ծնում է նոր հանցացործություններ։ Եւվ ինչու չէ, այդպես հնարավոր դարձավ եւ՛ պետական բյուջեի թալանը պարգեւավճարների տեսքով, եւ՛ սահմանադրական կարգի տապալումը՝ Սահմանադրական դատարանի հետ կապված, բազում, հարյուրավոր այլ ծանրագույն հանցագործություններ եւ որպես դրանց տրամաբանական հետեւանք՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ դավաճանությունը։ Եւվ կրկնում եմ՝ դուք , զբաղված լինելով մանր ու միջին սովորական հանցագործություններով, աչքաթող արեցիք երկիրը կործանող ծանրագույն հանցագործներին։
Կոլեգաներ՝ դուք այսօր ատեստացիոն քննություն եք հանձնում։ Եւվ ձեզ քննողները ձեր խամաճիկ ու պաշտոնամոլ ղեկավարները չեն։
Այսօր ձեզանից ատեստացիոն քննությունն ընդունում են ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։ Նրանք պատասխանելու համար ձեզ առաջադրել են 3 հարց՝
— դուք ունեք հայրենաաիրություն, թե՞ ոչ
— դուք գիտակցու՞մ եք հայրենիքի ու ժողովրդի իրական շահերը, թե՞ ոչ
— դուք ունեք Ձեր ուսադիրներին ու Հայ տղամարդուն ի վերուստ տրված պատիվ ու արժանապատվություն, թե՞ ոչ
Ես, որպես Ձեր ավագ ընկեր ու կոլեգա, համոզված եմ եւ շատ մեծ հույսով, որ այդ հարցերին Ձեր կեցվածքով կտաք դրական պատասխան եւ թույլ չեք տա, որ Ձեզ դարձնեն իրենց ստոր նպատակների կույր ու բութ գործիքն ու օգտագործեն դավաճանություն չհանդուրժողների նկատմամբ բռնություններ իրականացնելու համար։ Ես համոզված եմ, որ իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնող քաղաքացիների վրա ավտոմեքենան վարելու հրաման տվող ստահակը դժբախտ պատահականություն է ձեր շարքերում։ Համոզված է նաեւ ժողովուրդը, քանի որ այդ մեկ ստորի կողքին արդեն երեւացին տասնյակների հասնող պատիվ ունեցող ոստիկանության սպաներ, ովքեր, չհանդուրժելով այս ամենը, աշխատանքից ազատվելու զեկուցագրերը շպրտեցին խամաճիկ ոստիկանապետի երեսին։
Հայրենիքի փրկության գործում ժողովուրդն անչափ շատ է զգում ձեր կարիքը։ Խնդրում եմ՝ եղե՛ք Ձեր բարձրության վրա։
Մեր համատեղ ուժերով պետք է ամեն ինչ անենք, որ տարեմուտի ամանորյա ուղերձով ժողովրդին դիմի նոր, հայրենասեր ու հաղթող վարչապետը։
Թող Աստված լինի պահապան մեզ բոլորիս ու մեր Հայրենիքին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան