ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանը երկսայր սուր կիրառեց՝ իր նկրտումների մասին անթաքույց կերպով հայտարարելով Բաքվի կենտրոնից, Սյունիքը տանդեմի կոկորդին է մնացել. Վարդան Ոսկանյան 12/11/2020 22:36 | ԼՐԱՀՈՍ
«Երեկ Բաքվում, Էրդողանն իր հրապարակային,ես կասեի՝ լկտի ելույթում, ակնհայտ սպառնաց Հայաստանի Հանրապետությանը՝ակնարկելով, որ Թուրքիան, առնվազն չի հրաժարվել իր վաղեմի քաղաքականությունից՝ ցեղասպանելու հայ ժողովրդին: Հայոց Ցեղասպանության գաղափարախոսներից մեկի՝ Էնվերի մասին իր հիշատակումը հենց այդ մասին է հուշում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ վերլուծելով երեկ Բաքվի կենտրոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը։
Իրանագետի դիտարկմամբ՝ ելույթն առնվազն մի քանի վտանգավոր թիրախներ է պարունակում՝ ուղղված՝ Հայաստանին, Իրանին և Ռուսաստանի Դաշնությանը. Էնվերի հիշատակման համատեքստում նրա մյուս ակնարկն, ակնհայտ կերպով ուղղված էր Ռուսաստանի Դաշնությանը:
«Պատկերավոր ասած, Էրդողանը երկսայր սուր կիրառեց՝ իր նկրտումների մասին անթաքույց կերպով հայտարարելով Բաքվի կենտրոնից: Երրորդ վտանգավոր ակնարկն, իհարկե ուղղված էր տարածաշրջանի գլխավոր խաղացող Իրանի Իսլամական Հանրապետությանը: Արտասանելով ադրբեջանցի բանաստեղծի ստեղծագործությունից մի հատված, նա հստակ տարածքային ակնարկ ուղղեց, այս անգամ՝ Իրանի տարածքային ամբողջականությանը, խոսքը՝ Ատրպատականի մասին է, որ Արաքսով կիսված «Մեծ Ադրբեջանի» կամ, այլ կերպ ասած՝ «իրանական գերության մեջ գտնվող՝ հարավային Ադրբեջանի» մասին է։ Սա բնականաբար, պետք է անհանգստացներ Իրանին: Այս առիթով Իրանի արտաքին գործոց նախարարի պատասխանն, իհարկե չուշացավ, ընդ որում, բավականին կոշտ տոնայնության մեջ»,- նշեց Վարդան Ոսկանյանը:
Իրանագետը նկատում է՝ իրականում Էրդողանի վերջին ելույթը պետք է գնահատել խիստ վտանգավոր և սադրիչ, այն անպայման համարժեք պատասխան և միջոցներ պետք է ենթադրի: Միաժամանակ, Էրդողանի այս ելույթը, ըստ Վարդան Ոսկանյանի, հօդս է ցնդեցնում տարիներ շարունակ բարձրաձայնված թուրք – ադրբեջանական այն թեզը, թե, իբր, հայերն այս տարածաշրջանում կարող են բաց սահմաններ և անվտանգ համակեցություն վարել արևելյան և արևմտյան հարևանների հետ:
«Այսպիսով, որպես խորամանկ քաղաքական գործիչ, Էրդողանն օգտագործում է նաև մտրակի ու թխվածքաբլիթի քաղաքականությունը, ակնարկելով բաց սահմանների ենթադրելիության մասին, բայց ակնհայտ է՝ ցեղասպանություն կազմակերպող անձին ամենաբարձր մակարդակով հիշատակողների հետ մենք քայլելու ճանապարհ չունենք», համոզված ասում է Վարդան Ոսկանյանը:
Իրանագետն ահազանգում է՝ այսօր թուրք - ադրբեջանական՝ Մեծ Թուրանի կառուցման պատրանքի ախորժակն ամբողջապես ուղղված է արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և կենսական նշանակություն ունեցող մարզի՝ Սյունիքի ուղղությամբ. «Սյունիքը ադրբեջանա- թուրքական հանցավոր տանդեմի կոկորդում մնացած ոսկոր է, որը նրանք հիմա փորձում են խլել մեզանից. «Այս համատեքստում, Հայաստանում պատրանքներ չպետք է լինեն, թե մենք այս երկու՝ թող ներվի ասել, պետությունների հետ, «բարիդրացիական» հարաբերություններ ունենալու քողի տակ, որևէ գործարքի կգնանք: Ամենևին ոչ: Ճիշտ հակառակը՝ Հայաստանը պետք է պատրաստվի այս ցեղասպան և հանցավոր տանդեմի հերթական սպառնալիքի դիմակայմանը, որոնք գրեթե ամենօրյա են դարձել, այլևս»:
Անդրադառնալով Էրդողանի կողմից բարձրաձայնված՝ հայկական զինուժի կողմից, իբր, ադրբեջանական կողմին հասցված միլիարդների հասնող վնասների թեմային, Վարդան Ոսկանյանը նկատում է՝ սա հոգեբանական պատերազմի բաղադրիչ է, ճնշում գործադրելու հոգեբանական հնարք, ճիշտ այնպիսին, ինչպիսին հենց Բաքվում կազմակերպված զորահանդեսն էր: Իրանագետը համոզված է՝ թուրք –ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել իրենց արսենալում եղած ողջ գործիքակազմը՝ այս փուլում վերջնականապես ծնկի բերելու համար Հայաստանին: Նպատակը մեկն է՝ ստանալ առավելագույնը, որ հնարավոր է այս պարագայում և առաջին հերթին Սյունիքն՝ ամբողջությամբ. «Այս նպատակով են նաև Ալիևի կողմից՝ Հայաստանի և իշխանությունների հասցեին հնչող ծաղրական և վիրավորանք պարունակող ելույթները: Ես կարծում եմ, ի պատասխան, նրանք հայ ժողովրդից ստացել են հակառակը՝ առավել մեծ ծավալների հասնող վրեժի և ատելության չափաբաժին:
Իրեն հարգող որևէ հայ կամ հայաստանցի երբեք չի հանդուրժի նման վարք կամ պահվածք՝ իր կամ պետության հասցեին: Ինչ վերաբերում է իշխանությունների և, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի որդեգրած լռության քաղաքականությանը, ապա սա, մեղմ ասած, անհասկանալի է: Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը գենետիկորեն և ծագումնաբանությամբ հայ է, բայց նրա վերաբերմունքը՝ ալիևյան վիրավորանքներին, ամենևին չի տեղավորվում մշակութային և պատմական իմաստով հայ լինելու տրամաբանության մեջ»,- եզրափակում է զրույցը իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից