ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործը հասցնում են աբսուրդի, օրինակ՝ Քյարամյանի հայրը գուցե թուրք է, դժվա՞ր էր ճշտել՝ ով է Քյարամյանի հայրը. Իսագուլյան 12/11/2020 15:11 | ԼՐԱՀՈՍ
Մինչև այս իշխանությունները չփոխվեն, բոլոր գործերի բացահայտումն անհնար է։ Քանի դեռ երկիրը «հոգեկան հիվանդի» ձեռքին է, վերջիններիս գործողությունների տրամաբանությունը հասկանալը դժվար է։ Իրավապահ համակարգը, հատկապես՝ ՀՔԾ-ն առաջնորդվում են այդ «հոգեկան հիվանդ» մարդու տրամաբանությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հանդես էր եկել աղմկահարույց հայտարարություններով, մասնավորապես նշել , որ հակառակորդի 400 հոգանոց խումբը Հադրութ քաղաք է մտել թիկունքից՝ Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել մինչև Հադրութի թիկունք։ Բացի այդ նշել էր, որ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների։ Մյուս աղմկահարույց բացահայտումը վերաբերում է Շուշիին։
ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Փոխարենը քրեական գործ է հարուցվել Իսագուլյանի դեմ՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։
Իսագուլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ուղղություն է ցույց տվել՝ ինչպես ստուգեն, ամենևին բարդ չէր սուգել, թե 2018թ մայիսից առ այսօր անձնագրային բաժիններն ինչքան անձնագրեր են բաժանել տարբեր մարդկանց, արդյոք այդ մարդիկ գոյություն ունեն։
«Շատ պարզ մեխանիզմ է։ Իրենք նման ճշգրտում արե՞լ են՝ չեն արել։ Եթե որևէ մեկը, այդ թվում՝ ԱԱԾ-ն, դատախազությունը պահանջեին բոլոր համապատասխան անձնագրային բաժիններից տեղեկություններ այն մասին, թե վերջին 2.5-3 տարվա ընթացքում հայկական անձնագրեր ովքեր են ստացել, կպարզեին՝ այդ մարդիկ գոյություն ունեն, որտեղ են գտնվում։ Իրենք ինչպե՞ս ճշտեցին՝ ես ճիշտ եմ ասել, թե սուտ, քանի որ նման ուսումնասիրություն որևէ մեկը չի արել»,- նշեց Իսագուլյանը՝ ընդգծելով, որ ամբողջ ողբերգությունն այն է, որ հոգեկան հիվանդին բերեցին իշխանության, այդ հոգեկան հիվանդը շատ կարևոր պաշտոններում նշանակեց այլ հոգեկան հիվանդների, որոնք կուրորեն իր հրամանն էին կատարում։
Իսագուլյանը փաստեց, որ շատ կարևոր հայտարարություններ է արել, քանի որ 400 հոգին ոչ թե ինչ-որ տեղից են եկել Հադրութի թիկունք, այլ՝ ՀՀ տարածքով Նախիջևանից մտել և գնացել են և այդ հանգամանքները ստուգելու փոխարեն, ասում են՝ ինչպես կարող է 1400 ադրբեջանցի հայերեն խոսել իմանա, մինչդեռ միայն Մասիսում ժամանակին 40.000 թուրք է ապրել, որոնք հիանալի տիրապետել են հայերենի։
«Էլ չեմ ասում մյուս շրջանները, այդ թվում՝ Երևանը, բայց այնքան տխմար են, որ ասում են՝ ինչպես կարող է 1400 ադրբեջանցի հայերեն իմանալ։ Հիմա Հայաստանում առնվազն 100.000 հայ կա, որոնք հրաշալի տիրապետում են ադրբեջաներենին, որովհետև նախկինում ապրել են Բաքվում, Սումգայիթում և այլ տարածքներում։ Այսինքն՝ գործը հասցնում են աբսուրդի։ Օրինակ՝ Քյարամյանի հայրը թուրք է։ Դժվա՞ր էր ճշտել՝ ով է Քյարամյանի հայրը։ Պատրաստ եմ արյուն տալ՝ գուցե իմ տղան է։ Բա ԱԱԾ-ի տնօրենի հորը ճշտե՞լ են ով է, մարդը հայր չունի չէ, հայրը հայտնի չէ»,- նշեց Իսագուլյանը։
Իսագուլյանը նշեց, որ դեռևս նախապատրաստվող նյութերի շրջանակներում հրաժարվել էր ՀՔԾ-ում բացատրություն տալ՝ օգտվելով իր լռելու իրավունքներից և որևէ բան ասելու ցանկություն չունի, քանի դեռ ՀՀ վարչապետն է Նիկոլ Փաշինյանը, իսկ այդ կառույցները սպասարկում են հոգեկան հիվանդ հայրենիքի դավաճանին և նրա կնոջը։
«Գնամ այնտեղ ինչ -որ մարդկանց անուններ տամ, որոնց կալանավորեն, ստիպեն, սպանեն և այլն»,- ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ իշխանափոխությունից հետո ամեն ինչ կբացահայտվի, ըստ օրենքի, կկանչեն բոլոր անձնագրային հիմնարկների ղեկավարներին և կհետաքրքրվեն՝ անձնագրերը և այդ անձինք որտեղ են։
Իսագուլյանն ընդգծեց, որ ինքը բավականին համեստ թիվ է ասել և խոսքը տասնյակ հազար անձնագրերի մասին է, ինքն ասել է միայն այնքան, որքան տվել են ազերի հատուկ ծառայության աշխատակիցների, որոնք տարբեր ջոկատների կազմերում և խմբերի կազմում հայտնվել են Արցախում։
«Նրանք, որոնք չեն հավատում, պարզապես չեն պատկերացնում՝ ինչ ասել է Նիկոլ Փաշինյան՝ հոգեկան հիվանդ, մարդ, որ իր ամբողջ կյանքի ընթացքում քարոզել է թուրքասիրություն։ Նույնիսկ վստահ եմ՝ իր հայրը թուրք է»,- նշեց Իսագուլյանը։
Իսագուլյանը գտնում է, որ հետագայում և գլխավոր դատախազը, և ՀՔԾ պետը կենթարկվեն պատասխանատվության՝ պետական դավաճանության համար, քանի որ վերջիններս իրենց գործողություններով իրենք նպաստել են մի ուրիշ պետական դավաճանության։ Իսագուլյանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ անց հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազի գործողությունների դեմ, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, մասնավորապես, վերջինս գիշերային հավաքարարի հեռախոսով զանգում և սպառնում էր Իսագուլյանին և իր ընտանիքին և, թեև հավաքարար կինը ճանաչել էր գլխավոր դատախազին, գործի վարույթը կարճվել է։ Իսագուլյանը վստահ է, որ հետագայում այս գործը ևս կվերաբացվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից