ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա 12/11/2020 19:29 | Հարցազրույց
Ադրբեջանի նախագահն այլևս չի թաքցնում՝ զավթողական քաղաքականության հաջորդ թիրախը Հայաստանի հարավային դարպասն է՝ Զանգեզուրն ու Սյունիքը: Ստանալով Հայաստանի Հանրապետության հարավն՝ ամբողջությամբ, դրանից հետո նա կպահանջի Գեղարքունիքի մարզը՝ մասնավորապես նրա հետաքրքրության շրջանակներում է Վարդենիս համայնքը: Սևանի ջրերում ոտքերը թրջելուց հետո, ինչպես ինքն է ասում՝ նա թեյ կխմի Երևանում…
Հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել՝ ինչպես Արցախի դավադիր հանձնման գործողություններից, այնպես նաև ահազանգ հնչեցնում՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետության հարավը, վտանգված է նաև Գեղարքունքի մարզը.
- Սկսենք նրանից, որ պատերազմի սկզբում հայկական իշխանությունները դավադիր պայմանավորվածություն են ունեցել՝ պատերազմը պետք է տևեր 10 օր, որի ընթացքում ադրբեջանական զորքերն անխոչընդոտ պետք է առաջ շարժվեին՝ հասնելով մինչև Սյունիքի մարզ: Պատահականություն չէ, որ պատերազմի սկսվելուց առաջ Գորիսի, Կապանի և Մեղրիի գնդերն ամբողջովին դատարկված են եղել: Զինուժն այդ բնակավայրերից ուղղակի տարհանվել է, թե կոնկրետ ո՞ր ուղղությամբ, այս մասին չեմ կարող ասել: եթե հիշում եք, պատերազմի առաջին տասնօրյակում Գորիսի, Մեղրիի ու Կապանի քաղաքապետարանների կողմից առաջին անգամ ժողովրդին զինվելու հայտարարություն տարածվեց: Գիտե՞ք ինչու՝ որովհետև այդ օրերին հենց այդ բնակավայրերում, իսկ ավելի ուշ նաև՝ Նախիջևանի հետ սահմանին ակտիվ մարտեր էին ընթանում, հայկական կողմը, նույնիսկ զոհեր է տվել: Եվ միայն այս մասին հասարակական լայն շերտերում և մամուլում բարձրացված մեծ աղմուկի հետևանքով է, որ նախապես պլանավորած դավադիր պլանը՝ ողջ Արցախի հետ հանձնել նաև Սյունիքը, կամ դրա մի հատվածը՝ չհաջողվեց իրականացնել:
- Փաստորեն, դուք նույնպե՞ս հաստատում եք շրջանառության մեջ մտած այն տեղեկությունը, որ նախապես պլանավորված է եղել հանձնել ողջ Արցախը:
- Իհարկե, ողջ Արցախը, դրան գումարած նաև՝ Սյունիքն ամբողջությամբ, կամ, վատագույն դեպքում, դրա մի հատվածը՝ Զանգեզուրը: Միայն ռուսական կողմի միջամտության արդյունքում է, որ մենք հիմա ունենք Արցախից մնացած մոտ 2500 կմ. տարածք, որտեղ ապրող բնակչությունը հետագայում կարող է հողերը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնել: Արցախն ամբողջությամբ գրավելու պարագայում, ինչպես պլանավորված էր եղել, ի սկզբանե, այդ հնարավորությունից հայկական կողմն իսպառ զրկված էր լինելու
- Ինչպես պատերազմի օրերին, այնպես նաև դրանից հետո՝ հենց երեկ, Թուրքիան Բաքվում բացահայտ կերպով հայտարարեց Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Արդեն ակնհայտ է՝ Հայաստանը շատ է խանգարում մեծ Թուրանի իրականացման գաղափարին…
- Այո, ամենամեծ գերխնդիրն այստեղ, իհարկե, հենց Թուրանի հարցն է, որ ծրագրավորում են իրականացնել Անգլիան՝ գլոբալիստների և Էրդողանի հետ միասին: Այս նպատակի համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի հարավային դարպասը գտնվի թուրք- ադրբեջանական վերահսկողության տակ: Սրանով նրանք կկարողանան արդեն լիարժեք կերպով շրջափակման մեջ դնել Իրանին: Պատերազմի օրերին, նույնիսկ, նախատեսված է եղել Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից և մտցնել ՆԱՏՕ-ի կազմ, որը ինչ – ինչ պատճառներով նույնպես խափանվել է: Մեծ իմաստով, այս ամենի իրականացումը խափանել են նաև պատերազմի առաջին օրերից առաջնագիծ մեկնած հայ կամավորներն ու ժամկետային զիծառայողները, ովքեր մինչև վերջին պահը՝ թեժ մարտեր մղելով, փորձել են չեզոքացնել այս ծրագրի իրականացումը, որն, իհարկե, աղետալի էր լինելու նաև Հայաստանի լինելիության իմաստով:
- Պարոն Գրիգորյան, ամենատարբեր աղբյուրներից տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ օրվա վարչապետը, բացի արդեն հայտնի՝ նվաստացուցիչ կապիտուլյացիայի համաձայնագրից, փակ, գաղտնի պայմանավորվածություն ունի Ադրբեջանի ղեկավարի հետ, ինչը կարող է ամենաուղիղ իմաստով վտանգել պետականության պահպանմանն , առհասարակ: Ի՞նչ պայմանավորվածության մասին կարող է խոսք գնալ:
- Երբ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ, սրանով արդեն նա մեծ հարվածի տակ դրեց Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Այս հայտարարությունը նշանակում էր, որ ՀՀ-ն պարտավորություն է վերցնում միջազգային հարթակներում իրականացնել Արցախի Հանրապետության առնչվող բոլոր իրավական գործողությունները, այնինչ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է միայն, իսկ Արցախն, ինքնին, ինքնորոշման իրավունք ունեցող չճանաչված պետությունն է, այլ կերպ ասած՝ առանձին միավոր, որն ունի իր պետական համակարգը՝ նախագահ, ԱԺ, Սահմանադրություն բանակ և այլն: Այսքանից հետ, երբ Հայաստանի ղեկավարությունը կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրում, որի համաձայն, պարտավորվում է ադրբեջանական կողմին հանձնել արդեն հայտնի շրջանները, սրանով նաև, ըստ 1969 թվականին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթի, որպես պատերազմում պարտված կողմ, պարտավորվում է հաղթող կողմին ռազմական տուրք փոխհատուցել: Ստացվում է, որ ըստ այս փաստաթղթի, Հայաստանը պարտավորություն է ստանձնել Ադրբեջանին փոխանցել 50 մլրդ. դոլլար, որը հայկական կողմն, իհարկե, ի վիճակի չի լինելու փոխհատուցել: Սրա փոխարեն, Ադրբեջանը միջազգային ամենատարբեր կառույցների միջոցով հայկական կողմին կստիպի անել դա տարածքային փոխհատուցման տեսքով, ինչը հայկական կողմը շրջանցելու որևէ տարբերակ չունի: Հետևաբար, ինչպես երեկ բացահայտ հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը, ամենամոտ ապագայում նա ստիպելու է Հայաստանին իրեն հանձնել նաև Սյունիքի մարզը:
- Ե՞րբ կարող է դա տեղի ունենալ
- Իմ կարծիքով դրա մասին մենք կիմանանք մի քանի օրից՝ դեկտեմբերի 22-ից անմիջապես հետո: Ինչպես գիտենք, կապիտուլյացիայի հայտնի համաձայնագիրն այս պահին գտնվում է Սահմանադրական դատարանում, որից հետո այն մտնելու է Ազգային ժողով, որպեսզի ստանա ԱԺ պատգամավորերի մեծամասնության վավերացումը: Փաստաթղթի վավերացման նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 22-ին: Հետևաբար, անմիջապես դրանից հետո Ադրբեջանը, միջազգային կառույցների միջոցով, պահանջելու է Սյունիքը կամ Զանգեզուրը:
- Կա՞ որևէ ճանապարհ՝ դա թույլ չտալու համար:
- Առաջին ճանապարհն, իհարկե այս իշխանությունների անհապաղ հեռացումն է, ինչպես նաև՝ արագ տեմպերով ստորագրահավաքի նախաձեռնումը, որով անվստահություն կհայտնվի Սահմանադրական դատարանին, սրանով, կանխելով կապիտուլյացիա փաստաթղթի փոխանցումը Ազգային Ժողովին:
- Պարոն Գրիգորյան, ամենապարզ վերլուծությունն անգամ հուշում է, որ այս իշխանությունը դավադիր կերպով հրահրել և նույն ճանապարհով տանուլ է տվել պատերազմը: Արդյունքում, նա ստորագրել է պարտության մի այնպիսի փաստաթղթի տակ, որով, մեծ իմաստով, կործանման է գնում նաև Հայաստանի Հանրապետությունը:
- Իհարկե: Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը ձեռք է բերել մի կարևոր հանձնառությամբ՝ ոչ միայն հանձնել Արցախը, այլ քարտեզից ջնջել նաև Հայաստանը: Ավելի բացելով փակագծերը, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է: Քարտեզից մաքրելով Հայաստանը, նա կանաչ լույս է վառում Թուրքիային՝ ընդարձակելու թուրքալեզու պետությունների սահմանները՝ մինչև Չինաստան, ինչն, ինքնին, պանթուրքիզմի գաղափարը կյանքի կոչելու ամենակարևոր նախապայմանն է: Այստեղ վտանգվում է միանգամից 4 գերտերության հետագա ճակատագիր՝ Իրան, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստանի Դաշնություն: Հայաստանի հետ հարցերը լուծելուց հետո, Թուրքիան, ըստ հերթականության, կանցնի Իրանի, հետո Հնդկաստանի, այնուհետև Չինաստանի և միայն վերջում՝ Ռուսաստանի Դաշնության վերացման ճանապարհային քարտեզով: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն, ի հաշիվ իր աշխարհագրական դիրքի, այս ամենը կանխելու միակ պոտենցիալ ունեցող երկիրն է, որով էլ կարող է հանդիսանալ պանթուրքիզմի իրականցման միակ խոչընդոտը: Հետևաբար, նվաստացուցիչ կապիտուլյացիայի համաձայնագիր ստորագրած իշխանությանը հեռացնելու հարցն այսօր օրակարգի գլխավոր խնդիրն է, որից հետո՝ արդեն նոր և լեգիտիմ իշխանությունը պետք է իր ուսերին վերցնի դիվանագիտական հզոր և ագրեսիվ աշխատանք տանելու կարևորագույն պատասխանատվությունը, փորձելով դիվանագիտական խողովակներով թույլ չտալու Թուրքիայի նախաձեռնած չափազանց վտանգավոր և աշխարհակործան պլանը: Սա է թերևս մեր փրկության և լինելիության միակ ուղին և կենսական բանաձևը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից