Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Հայաստանը նոր վնասներ է կրում, նոր տարածքներ է կորցնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/11/2020   13:12  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.

- Պարո՛ն Շահնազարյան, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի աջակցությունը, չունի հենարան խորհրդարանում, նկատենք, որ 2018թ-ին՝ վարչապետ ընտրվելիս, խորհրդարանում նա ևս չուներ հենարան և ընտրվեց ժողովրդի միջոցով խորհրդարանի վրա ճնշում գործադրելով: Ձեր գնահատականը։

-Նիկոլ Փաշինյանի հակափաստարկները անտրամաբանական են և հակասում են իր իսկ կողմից արված բազմաթիվ գործողություններին: ԱԺ-ում կան քաղաքական ուժեր, որոնք աջակցում են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, բացի դա, երկիրը չի սկսվում և ավարտվում խորհրդարանով: Նախորդ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը չի ստացել ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը, ինչպես ինքն է կրկնում: Այդ ընտրություններին մասնակցության շատ ցածր ցուցանիշ կար և հիմա, որ ինքը հայտարարում է՝ ընտրվել է ժողովրդի մեծամասնության կողմից, իրականությանը չի համապատասխանում։ Հիմա էլ այդ ընտրողների հիմանական մասը հիասթափվել է, փոշմանել ընտրության համար և ճանապարհներ փակելով, այն նույն ճանապարհով, որով բերել է Փաշինյանին իշխանության, պայքարում է իր դեմ: Ուստի Փաշինյանի այդ հայտարարությունները իրականությունից կտրված են՝ առանց հասկանալու, թե ինչ իրավիճակ է երկրում և որքան ցավ է պատճառել մեր ժողովրդին:

- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում նշեց, որ դեռևս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման իրավական փաստաթուղթ ընդունված չէ, չկան արձանագրված իրավական սահմաններ: Այս դեպքում ի՞նչ հիմքով է կատարվում սահմանազատման գործընթացը և ի՞նչ սկզբունքով են տարածքները հանձնվում հակառակորդին։

-Այս կառավարությունը ոչինչ չի անում Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար, թե ինչ սահմաններ կունենա ՀՀ-ն, փաստացի որոշում է Ալիևը և Ադրբեջանի զինվորականությունը, որոնք ընդամենը GPS-ի սարքը ձեռքերին գալիս և պարտադրում են մեր զինվորականներին տարբեր բնագծեր զիջել, հետ նահանջել: Սա պայմանավորված է բացառապես մեկ փաստաթղթով և իրականությամբ, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի համաձայնագիր, նա պարտվել է պատերազմում, ընդունել է իր պարտությունը, և սա առիթ է տվել թշնամուն, օգտվելով Փաշինյանի ստորագրությունից, իր կամքը թելադրել առաջնագծում։  Ադրբեջանի գործողությունները բացառապես պայմանավորված են այն փաստով, որ կա ՀՀ-ի կողմից ստորագրված կապիտուլյացիայի համաձայնագիր։

- Երեկ ընդդիմադիրները իրենց ելույթներում վարչապետին դիմում էին բացառապես հրաժարականի պահանջով՝ արձանագրելով, որ նա պարտության և ձախողման մարմնավորումն է և պարտված առաջնորդը չի կարող արդյունավետ ղեկավարել երկիրը: Նիկոլ Փաշինյանն այս ամենին, ըստ էության, չէր պատասխանում, փոխարենը հղում էր անում ժողովրդին ու պնդում լեգիտիմությունը:  Ինչո՞վ էր սա պայմանավորված:

- Փաշինյանը հասկացել է, որ իրեն ուղղված մեղադրանքներին չի կարող հակադարձել, հասկանում է, որ իր ագրեսիվ պայքարը իրականության դեմ ավելի շատ կրքեր է բորբոքում հասարակության շրջանում, ուստի ընտրել էր այսպես ասած ամեն ինչ կուլ տալու և շրջանցելու մարտավարությունը, իրեն ասում են ՝ դու դավաճան ես, ինքն ասում է՝ դա պետք է որոշի ժողովուրդը, էլ ինչպե՞ս պիտի որոշի այդ ժողովուրդը, եթե դրսում կանգնած բացականչում է՝ Նիկոլ դավաճան: Երեկ էլ նա բոլոր հարցրին նույն պատասխան էր տալիս՝ հղում անելով ժողովրդին՝ օգտվելով այն փաստից, որ ձևաչափը հարց ու պատասխան է և իր ասածներին չեն կարող հակադարձել, ընդդիմադիրներն ասում էին՝ մեր հարցերին չպատասխանեցիք, ինքն ասում էր՝պատասխանեցի և գնում էր:

- Իսկ ժողովրդին այդքան հղում անելը և այն, որ վարչապետը իր գրեթե բոլոր ելույթներում նշում է՝ իր հրաժարականը չունի հասարակական լայն պահանջ, արդյոք չի՞ վկայում այն մասին, որ, այնուամենայնիվ, այդ պահանջը կա և ինքն էլ հստակ գիտակցում է դա։

- Վարչապետը պարզապես ստում է, նա փորձում է խաբել մարդկանց, ուզում է ապացուցել փողոց դուրս եկող մարդուն, որ ինքը դեմ չէ Նիկոլ Փաշինյանին, իր պահանջածը վարչապետի հրաժարականը չէ, այլ ուրիշ բան: Սա ես վիրավորանք եմ համարում ժողովրդի հանդեպ։

- Նիկոլ Փաշինյանը երեկ, դիմելով ընդդիմությանը ասաց՝ ինչու՞ եք պահանջում իմ հրաժարականը, այլ ոչ թե՝ արտահերթ ընտրություններ, սա կարո՞ղ է դիտարկվել որպես որոշակի կոմպրոմիս։

Այն որ ընդդիմությունը արտահերթ ընտրություններ չի պահանջում դրա պատճառները փաստարկված և տրամաբանական են: Նախ այն, որ երկիրը գտնվում է ցնցումային վիճակում, և այս դեպքում կշռադատված ընտրություններ անցկացնելու որևէ հնարավորություն չկա, ճգնաժամում կատարված ընտրությունը հանգեցնելու է հերթական ճգնաժամին: Հաջորդ պատճառն այն է, որ երկիրն այս պահին ընտրություններ անցկացնելու ռեսուրս չունի, ընտրական պրոցեսի կազմակերպումը բավական թանկ գործընթաց է, դրա համար մեծ բյուջե է անհրաժեշտ, որոնք այս պահին ավելի անհրաժեշտ են պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, վիրավոր զինվորներին բուժօգնություն ցույց տալու համար: Արտահերթ ընտրությունների կազմակերպումը երկարաձգելու է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում ամեն օր Հայաստանը նոր վնասներ է կրում, նոր տարածքներ է կորցնում, քաղաքական կշիռն է կորցնում, մենք այդքան ռեսուրս չունենք, որ թողնենք Նիկոլ Փաշինյանը ևս երկու ամիս շարունակի իր պետականակործան գործունեությունը: Չորրորդ պատճառն այն է, որ եթե ընտրություններն անց կացվեն Նիկոլ Փաշինյանի օրոք, նա փորձելու է ընտրությունները կեղծել և հասնել իր համար ցանկալի լուծման։ 

- Վարչապետի հրաժարականի պահանջին են միացել քաղաքական դաշտի խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերը, եկեղեցին, հասարակական, մշակութային կազմակերպություններ, մտավորականները, տարբեր համայնքներ: Արդյո ՞ք սա բավարար է հրաժարականի համար, եթե այո, երկարաձգումն ինչ միտում ունի։

-Չգիտեմ՝ միգուցե նա իշխանամոլ է, միգուցե իշխանության մնալով անվտանգության երաշխիքներ է որոնում: Պետք է հասկանա, որ այս դավաճանությունը իրավական գնահատական է ստանալու և չի կարողանալու անպատիժ մնալ, գրեթե ամեն օր լինում են նոր փաստարկներ այն մասին, այս իշխանությունը կործանման կտանի երկիրը։ Կարող եմ վստահ ասել, որ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ մենք չենք ունենալու շատ կարճ ժամանակ անց։

- Եվ վերջում, ստեղծված իրավիճակում, ի ՞նչ լուծումներ եք տեսնում.

-Նիկոլ Փաշինյանի ժամ առաջ հրաժարական, Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանին վարչապետի պաշտոնում նշանակել, կարճաժամկետ հեռանկարում լուծումը սա է, իսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կայունացած, խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ մեր քաղաքացիները, կշռադատելով տարբեր քաղաքական ուժերի առաջարկները, կկողմնորոշվեն, կկարողանան ընտրություն կատարել, սա է լուծումը։


Հարցազրույցը՝ Քրիստինե Մուշեղյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:26 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Եթե վաղը Փաշինյանը փորձի հրահանգել զենք կիրառել ժողովրդի նկատմամբ, վստահ եմ՝ ոչ ադեկվատ և դավաճան վարչապետի նման պահանջը ոչ ոք կյանքի չի կոչի». Հրանտ Մելիք Շահնազարյան
19:40 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը. քաղաքագետ
18:36 03/12/2020  |  ՄեկնաբանությունՔաղաքը պարալիզացված է,սա է դավաճանության հետեւանքը. Հրանտ Մելիք Շահնազարյան
13:46 01/12/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլը մարդ չի գտնում, ում հետ կարող է աշխատել, եղածները լքում են իրեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:59 28/11/2020  |  ՄեկնաբանությունՄիթե՞ մինչ այս պահը չհասկացաք, որ մեր ազգային ողբերգության հիմնական պատճառը մտավորականության լռությունն էր. քաղաքագետ
20:48 26/11/2020  |  ԼՐԱՀՈՍՑավն այն է, որ մեր պետության մեջ չկա ուսադիր կրող գեթ մեկը, որ գնա ու կանգնացնի այդ ստոր դավաճանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
00:22 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱնժխտելի փաստ օրվա լրահոսից. Մնացած մասը լցված էր իշխանական լկտիությամբ, ագրեսիայով. Մելիք-Շահնազարյան
13:18 12/11/2020  |  ՄեկնաբանությունՀամազգային աղետին մնացել է երեք օր, ժամանակ չունենք. քաղաքագետ
18:32 09/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այն պաշտոնյաները, որոնք համոզված են, որ Շուշին ընկել է` իրենք իրենց պիտի հարց տան` ի՞նչ գործ ունեն իրենց աթոռներին նստած. Հրանտ Մելիք-Շահնազարյան
14:10 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զենքի ուժով հայկական կողմին պարտադրվում է որոշում, որն ակնհայտորեն չի բխում մեր շահերից. Քաղաքագետ

Արխիվ

[]