ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուտակումներ կան Նախիջևանում, իսկ Մարտակերտի մոտ էլ Թուրքիան նախատեսում է տեղակայել մոնիտորինգի կենտրոնը, լուրջ ռիսկեր կան. Միքայել Մելքումյան 12/11/2020 23:09 | ԼՐԱՀՈՍ
Մեր օրակարգում միայն Փաշինյանի հրաժարականի հարցն է, որ պարտված ղեկավարը հեռանա,այլ հարցեր իմաստ չկա քննարկել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ մենք արդեն մեծ ռիսկի ենք գնացել՝ տալով Հայաստանի տարածքի 1/3- ից ավելին,որի հիմնական մասը տվել ենք առանց պատերազմի,հիմա որևէ երաշխիք չկա, որ հետագայում մենք Սյունիքի հետ կապված խնդիրներ չենք ունենա.
«Կուտակումներ կան Նախիջևանում, իսկ համատեղ մոնիտորինգի կենտրոնը,որը Թուրքիան նախատեսում է տեղաբաշխել Բարդա-Միրբաշիր հատվածում՝ Մարտակերտի հյուսիսարևելյան շրջանում է և կրկին լրացուցիչ ռիսկեր է առաջացնում»,-ասաց Մելքումյանը:
Պատգամավորն արձանագրում է՝պետական կառավարման համակարգը անկառավարելի և կիսալուծարված վիճակում է, պետական ապարատը չի աշխատում և դրանից բխում են լրջագույն խնդիրներ.
«Կան փոխարժեքի հետ կապված խնդիրներ, թանկացումներ, արդյո՞ք դա կկանգնի, լրջագույն ռիսկեր կան բանկային համակարգի հետ կապված, մեր պահուստներն ինչպե՞ս կօգտագործվեն և ի՞նչ վիճակում կհայտնվեն կարճ ժամանակ հետո, եթե քաղաքական կայուն վիճակ չկա, կան բացասական սպասումներ , բիզնեսը որևէ բան չի ծրագրի, ներդրումներ չեն լինի»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ներդրումներ չկային նաև պատերազմից առաջ, երկրից ներդրումները հոսում էին, և այդ ամենը կառուցվում էր ստի և կեղծիքի վրա:
Պատգամավորը չբացառեց, որ հիմա էլ ինչ կատարվում է,իշխանությունը խորությամբ չի ներկայացնում.
«Տնտեսական անկումը սկզբում նախատեսված էր -2% ապրիլին, հիմա արդեն -7% է, բայց կարծում ենք կհասնի մինչև -10 %-ի:Կան փախստականներ և տներից զրկված քաղաքացիներ, որոնք եկել են Արցախի տարբեր շրջաններից,սահմանամերձ գյուղերից էլ մարդիկ դուրս են գալիս, որովհետև անվտանգ չէ, արոտավայրեր և ցանքատարածություններ են կորցրել:Անվերջանալի շարք է, թե ինչ ռիսկեր կառաջանան:Այսօր նայում են ԵԱՏՄ նիստում վարչապետի ելույթը, այս խնդիրների հետ կապված որևէ հարցադրում չտեսա, թե ԵԱՏՄ ինտեգրման շրջանակներում ի՞նչ աջակցություն է պետք Հայաստանին»,-ասաց ԲՀԿ պատգամավորը:
Մելքումյանը նշեց, որ վարչապետի հեռանալու դեպքում պետք է Ռուսաստանի հետ արժանապատիվ բանակցություններ վարել՝ արդեն ոչ պարտվողի դիրքերից և պետք է փորձել առկա բոլոր ռիսկերը մեղմել:
«Փաստինֆո»-ի դիտարկմանը՝ստեղծված իրավիճակում և ֆինանսական ռեսուրսների սղության պայմաններում՝ի՞նչպես են արտահերթ ընտրություններ անցկացնելու, պատգամավորը նշեց.«Մենք չենք ասում՝ այս պահին ընտրություն կազմակերպենք, այն կազմակերպենք մեկ տարի հետո, երբ վարչապետը հրաժարական տա, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և երբ վիճակը կայունանա, այդ ժամանակ էլ կանենք ընտրություններ»,-ասաց Մելքումյանը:
Այն հարցին, թե իշխանությունները ինչու՞ ականջալուր չեն լինում ընդդիմության ներկայացուցիչների և փորձագետների ահազանգերին, որ այս անգամ էլ վտանգված է Զանգեզուրը, պատգամավորը նշեց, որ սա ևս փաստում է, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և պետք է հեռանա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից