ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին․ ու՞ր է նայում դատախազությունը 12/10/2020 22:42 | ԼՐԱՀՈՍ
Քանի դեռ Հայաստանի կառավարությունը համայնքների հույսին է թողել սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ իրենց խնդիրներով հանդերձ, Ադրբեջանը շարունակում է երկու պետությունների սահմանը զատել իր ցանկությամբ և ուժի զոռով։ Հարցը, թե՝ ինչի՞ հիման վրա է Հայաստան-Ադրբեջան սահման գծվում Սյունիքի մարզում, այսօր գերհրատապ է։ Բայց այդ հրատապությունը որքանո՞վ է գիտակցում ներկա իշխանությունը, եթե օրենսդիրների առջև գործադիրի ղեկավար կազմը, մասնավորաբար, Փաշինյանը և Ավինյանը հայտարարում են, թե սահմանազատման համատեքստում որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Ի՞նչ է սա, եթե ոչ հաղորդում հանցագործության մասին։ Այսինքն, ստացվում է, որ ՀՀ ամբողջականությունը խախտվում է, քանզի առանց որևէ իրավական փաստաթղթի սահման է գծվում միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված պետությունների միջև։
Ավելին` Նիկոլ Փաշինյանը չհերքեց ԱԺ «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթութը չի անցել վավերացման ընթացակարգ Հայաստանում, այն ուժի մեջ չի մտել, բայց Փաշինյանն այն իրագործում է:
«Ստորագրել եք մի փաստաթուղթ, որը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքը, ոտնահարված է հայկական շահը, փաստաթուղթը ուժի մեջ չի մտել սահմանված կարգով, բայց շարունակվում է իրագործվել։ Ի՞նչ իրավական հիմքով եք դուք շարունակում կիրառել այս փաստաթուղթը, եթե դա ուժի մեջ չի մտել», - հայտարարել էր Տարոն Սիմոնյանը, ինչին վարչապետը չպատասխանեց, չհերքեց, որ խախտել է. ՀՀ Սահմանադրությունը:
Առնվազ երկու դեպքում Փաշինյանի հայտարարությունները պարունակում էին հանցագործության հատկանիշներ` Սահմանադրությունը խախտելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վտանգելու վերաբերյալ, որոց ուղղությամբ քայլերը կատարվում են Փաշինյանի բանավոր հանձնարարությամբ:
ՀՀ օրվա իշխանությունը թույլ է տալիս, որ ազերիները թիզ առ թիզ առաջ տան իրենց սահմանը, այսինքն, գործնական քայլերի դիմեն, իսկ տեսականը, փաստաթղթայինը, փաստորեն, կհաջորդի սրան։
Տպավորությունն այնպիսին է, որ ինքնակամ հողազավթումների օրինակով իմքայլական իշխանությունը սրանց ազատություն է տվել, թե՝ դուք մտեք, վերցրեք, մենք հետո օրինական դաշտ կտեղափոխենք հարցը։ Արդյո՞ք սա չէ պատճառը, որ ադրբեջանցիները մեր գյուղացիների դիմադրությունը կոտրելով, առաջ են գալիս։
Այս՝ ենթադրյալ հանցավոր համաձայնությունը երեկ փաստվեց նաև Ազգային Ժողովում, երբ ի պատասխան ԼՀԿ-ական պատգամավորի հարցապնդման, թե՝ Սյունիքի որոշակի հատվածներում GPS-ը ցույց է տալիս Ադրբեջան, հնարավո՞ր է, որ GPS-ով դեմարկացիայի ժամանակ ադրբեջանցիները հասնեն մինչև մայրուղի և ստիպված լինենք, ասենք, սիսիանցիներով գնալ ու պարզաբանում տալ, որ դա մեր տարածքն է՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե՝ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման իրավական փաստաթուղթ ընդունված չէ և այդ գործընթացում կարևոր են բանակցությունները, որոնք կարճ ժամկետում կլինեն և արդյունքում կիրականացվի սահմանազատում և տեղի է կունենա դեմարկացիա»։ Ըստ նրա, «այդ պայմանավորվածությունների և փաստաթղթերի համաձայն էլ, որ կընդունվեն մեր և Ադրբեջանի ԱԺ-ների կողմից, կհստակեցվի իրավական սահմանը երկու երկրների միջև»։
Նկատենք, որ այս խնդիրն առկա է արդեն Սյունիքի սահմանային բոլոր ուղղություններում, մասնավորաբար, Սյունիքի մարզի Տեղ, Արավուս գյուղերում ադրբեջանցիներն օգտվելով ՀՀ իշխանությունների անգործությունից, զգալի առաջ են եկել՝ խախտելով Հայաստանի սահմանը, ընդ որում՝ տեղ-տեղ մտնելով սեփականաշնորհված տարածքներ։
Ի դեպ, ԱԺ-ում հարցուպատասխանի օրը Ավինյանը հստակ չպատասխանեց նաև այն հարցին, թե՝ բանակցությունների հիմքում ի՞նչն է դրվելու՝ GPS-ը, 1990-ականների Հայաստանի սահմանները, թե՞ ՀՀ-ում սահմանների մասին օրենքը։ Ըստ նրա՝ «դեմարկացիայի գործընթացը բավականին բարդ է և երկրներ կան, նաև մենք՝ մեր հարևան երկրների հետ, Ադրբեջանն իր որոշ հարևան երկրների հետ, մինչ այսօր վերջնական այդ գործընթացը չեն իրականացրել»։
Ցավոք, սա այդ դեպքը չէ, քանի որ գործ ունենք մեր հայրենիքը մեզնից խլած թշնամական հարևանի հետ։
Թե ինչ կլինի հետո, հստակ չէ, իսկ այն, ինչ այսօր է տեղի ունենում մեր սահմանային մարզերում՝ Ադրբեջանի կողմից, ակնհայտորեն՝ օրենքից դուրս է, որևէ փաստաթղթային հիմք չունի։ Այսինքն, հանցագործություն է տեղի ունենում, ինչի մասին երեկ, Ազգային Ժողովում հաղորդում տվեցին ՀՀ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ փոխվարչապետ Ավինյանը։
Մնում է այս մասին հասկանա նաև ՀՀ գլխավոր դատախազությունը և ընթացք տա։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից