ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը հետախուզում է հայտարարել միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ հանդիսացող Աբու Համշայի նկատմամբ, որը համարվում է թուրքական հետախուզության սիրիացի գործակալ 12/10/2020 20:27 | Քրեական խրոնիկոն
Հայաստանի Հանրապետությունը հետախուզում է հայտարարել «Սուլթան Սուլեյման շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Համշա մականունով անձի, նույն ինքը՝ Մուհամմեդ Հուսեյն Ալ Ջասեմ նկատմամբ՝ Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով վարձկաններին հավաքագրելու, ուսուցանելու, ռազմական գործողություններում օգտագործելու և միջազգային ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունից։
Այսպես՝ ՔԿ-ից հայտնել են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ԱՀ դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ցեղասպանություն ուղղակի և հրապարակային հրահրելու, հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հոդվածներով հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնք միացվել են 2020 սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ, իսկ նույն թվականի սեպտեմբերի 28-ից՝ ՀՀ դեմ սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի դեպքերով ՀՀ ՔԿ քրեագիտական վարչությունում 2020թ սեպտեմբերի 29-ին հարուցված թիվ 69108320 քրեական գործին։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մասնավորապես, ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում ազգությամբ արաբ, ՍԱՀ քաղաքացի 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Եւս 5 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրանց թվում՝ ազգությամբ արաբ, ՍԱՀ երեք քաղաքացի հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Աբու Համշա մականունով հայտնի Մուհամմեդ Հուսեյն Ալ Ջասեմի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-389-րդ հոդվածով ( միջազգային ահաբեկչության կազմակերպման), 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (վարձկան հավաքագրելը, ուսուցանել, ֆինանսավորելը, զինված ընդհարումների կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը) հոդվածներով։
Ադրբեջանի Հանրապետության մեկ քաղաքացու (ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարի -խմբ.) նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 397.1-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշենք, որ սիրիական լրատվամիջոցների համաձայն՝ Աբու Համշան կամ Մուհամմեդ Հուսեյն Ալ Ջասեմն ազգությամբ թուրքմեն է, Սիրիայի Համա նահանգի Ջուսա գյուղից: Նա Թուրքական ազգային հետախուզական ծառայության սիրիացի գործակալ, Սուլթան «Սլեյման Շահ» բրիգադի հիմնադիրն ու հրամանատարն է ու համարվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի վստահելի ահաբեկիչներից մեկը:
Այս նույն մարդուն է վերագրվում. «Ես Էրդողանի համար կկռվեմ նույնիսկ Մարսում» նախադասությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ