ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր երկիրը ղեկավարում է օտարերկրյա գործակալական ցանցի՝ թշնամու շահերը սպասարկող մի անձնավորություն». Ռուբեն Մելիքյան 12/10/2020 23:15 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ հեռանալու մտքի հետ չի հաշտվում, որովհետև շատ լավ գիտի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայության նկատմամբ ինքը ոչ թե մեկ կամ մի քանի, այլ բազմաթիվ ծանրագույն քրեական հանցագործություններ է իրականացրել, որի հետևանքներն իր համար չափազանց ծանր են լինելու, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ըստ նրա` այդ հանցագործությունների մի մասը հասարակական լայն զանգվածներին արդեն իսկ հասանելի են: «Միայն այդքանն արդեն բավարար է՝ մոտավոր պատկերացում կազմելու, թե մարդկային ինչպիսի որակի հետ մենք գործ ունենք, էլ չեմ խոսում երկրի ղեկավարին հատուկ վարքի մասին, որովհետև, ըստ էության, նա երկիր չի ղեկավարել, այլ պարզապես և ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության տարածքում սպասարկել է օտարերկրյա գործակալական ցանցի շահերը», - նշել է Ռ.Մելիքյանը:
Իրավապաշտպանն ընդգծում է՝ վերջին երկուսուկես տարիների և, մասնավորապես, արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի գործած սարսափելի հանցանքների ողջ համապատկերը պարզ կդառնա այն ժամանակ, երբ նա օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության կենթարկվի դրանց համար. «Մինչ այս պահը մենք փաստացի գիտենք այն, ինչ վերջերս մամուլի ասուլիսի ընթացքում բարձրաձայնեց գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը: Նորից եմ կրկնում, միայն այսքանն էլ բավական պետք է լիներ, որպեսզի այդ անձը խստագույն քրեական պատասխանատվության ենթարկվեր, բայց, վստահ եմ, նրա հանցանքների ողջ ծավալին մենք դեռ առիթ կունենաք ծանոթանալու առաջիկայում: Այնպես, որ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ այդ մարդը ոչ մի կերպ չի հեռանում իշխանության ղեկից, պետք է ասեմ՝ նա պարզապես սարսափում է իրեն սպասվելիք, միաժամանակ, հայ ժողովրդի նկատմամբ որևէ իշխանությունների կողմից երբեւէ իրականացված ամենածանր հանցագործությունների համար պատասխանատվության բեռից»:
Անդրադառնալով Փաշինյանի կողմից վարչապետի աթոռին մնալու մեկ այլ և ոչ պակաս վտանգավոր թեզին, ըստ որի, վերջինս տարածքային զիջումների գաղտնի պայմանավորվածություն ունի ադրբեջանական կողմի հետ, որի արդյունքում, այսօր արդեն իրական վտանգի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանը, մասնավորապես՝ Սյունիքը, Ռուբեն Մելիքյանը պատասխանում է՝ այդ վտանգն ակնառու և իրական է.«Մեր երկիրն այս պահին ղեկավարող անձի պարագայում, բոլորովին չեմ բացառում, որ օրակարգում դրված է նաև այդ հարցը՝ այլ երկրների ղեկավարներին հանձնելու Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող այլ տարածքներ ևս: Այդ մասին արդեն այսօր բացահայտ կերպով խոսում էր Ադրբեջանի նախագահը՝ հավակնոտ պահանջներ ներկայացնելով Սյունիքի, Սևանի և մինչև անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ`հայտարարելով, թե դրանք նույնպես պատմական ադրբեջանական հողեր են, որոնք պետք է այս կամ այն ձևով վերադարձվեն Ադրբեջանին: Այսպիսի պայմաններում, ես վստահ պնդում եմ, որ մենք գործ ունենք մի այնպիսի իրավիճակի հետ, որը շատ նման է ազգային ազատագրական պայքարի տրամաբանությանը:
Արդեն կասկած չի հարուցում, որ մեր երկիրը ղեկավարում է օտարերկրյա գործակալական ցանցի, այլ կերպ ասած՝ թշնամու շահերը սպասարկող անձնավորություն, որի հեռացումն ու օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու խնդիրը օրակարգային հարց է դարձել մեր պետության և պետականության լինելիության համար»,- եզրափակում է զրույցը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ