ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իսկ կարո՞ղ է սա որպես քաղաքական ճնշման գործիք քողարկված փայլուն հետախուզական օպերացիա էր». Կարեն Վրթանեսյան 12/10/2020 21:36 | ԼՐԱՀՈՍ
Միշտ դիտարկել եմ 2016թ. ապրիլի ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը՝ որպես նիկոլական գործիք բարձրաստիճան զինվորականներին և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներին ճնշելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Պատերազմում Ադրբեջանին պարտվելուց և Արցախը թշնամուն հանձնելուց հետո, մեջիս պարանոյիկը գիշերները չի քնում և ասում է. «Իսկ կարո՞ղ է սա որպես քաղաքական ճնշման գործիք քողարկված փայլուն հետախուզական օպերացիա էր»։
Հիմնավորումներս հնարավորինս հակիրճ եմ ներկայացնում, բոլոր լրացուցիչ հղումներն աղբյուրներին կդնեմ մեկնաբանություններով։
Սկսենք...
ՆԱԽ՝ աշխատանքի ընթացքում հանձնաժողովի անդամները, ինչպես նաև հանձնաժողովից դուրս ինչ-որ անհասկանալի մարդիկ (օր.՝ պատգամավորների ծանոթներ, ընկերներ ևն) ստացել են ահռելի քանակով գաղտնի տեղեկություններ Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության համակարգի, զինված ուժերի, դրանց թույլ տեղերի մասին։
Կարծում եք չափազանցնո՞ւմ եմ։
Կարդացեք հանձնաժողովի ստեղծման ժամանակ իրանցքայլական պատգամավորներն ինչ իրավասություններ և հետաքրքրության ոլորտներ էին ուրվագծել հանձնաժողովի համար.
«... զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, ... զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն ... ինչպես նաև հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության համարժեքության գնահատում ... »:
Հանձնաժողովի անդամները կարող էին ստանալ (և ստանում էին) հետևյալ փաստաթղթերը.
«... հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվություններ ... և այլն»։
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը, խոսելով հանձնաժողովի աշխատանքի մասին, ասում է. «թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ հույժ գաղտնի զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին»։
Եւ այո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշ ժամանակ անց հաստատում է, որ այդ հույժ գաղտնի զեկույցն իրենց հասել է, կարդացել են։
Ավելին՝ նույն մարդը ասում էր նաև, որ չնայած գաղտնիության, բայց զոհվածների ծնողներին հնարավորություն կտան ծանոթանալու [էն որ մտածում ես՝ սրանք գժվե՞լ են]։
Ավելին. բացի գաղտնի փաստաթղթերից, բազմաթիվ զգայուն կամ գաղտնի տեղեկություններ ստացվում էին նաև բարձրաստիճան զինվորականներին և պաշտոնյաներին հանձնաժողովում հարցաքննելու ժամանակ։
ԵՐԿՐՈՐԴԸ՝ առնվազն 2 դեպք կարող եմ նշել, որ այդ նյութերից գոնե մի մասը երրորդ անձանց հասու է եղել, օրինակ՝ հանձնաժողովի անդամ չհանդիսացող Արման Բաբաջանյանի (!!!) օգնականին, օրինակ՝ Քոչարյան Անդրանիկի հին ընկեր ու նախկին շեֆ Վաղարշակ Հարությունյանին, ով այդ պահին որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում և ընդամենը մասնավոր անձ էր։
ԵՐՐՈՐԴԸ՝ հանձնաժողովի անդամներին էլ լիքը հարցեր կան իրենց կասկածելի կապերի և լրջության մասով։
Օրինակ՝ ի՞նչ եք կարծում, կարելի՞ է Սիփան Փաշինյանին վստահել գաղտնի տվյալներ Հայաստանի զինված ուժերի և պաշտպանության համակարգի մասին։
Կարելի՞ է ռազմական և պետական գաղտնիքներ վստահել իրանցքայլական Քրիստինե Պողոսյանին, ով հայտնի է Նիկոլին արված հանրային խոստովանությամբ. «... եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի ձեզ ու կողմ էի քվեարկելու»։
Կարելի՞ է վստահել տարիներով սորոսական ծրագրերին մասնակցած ու նաև Արման Բաբաջանյանի 1in.am-ում աշխատած Արեն Մկրտչյանին։ Ի դեպ, Արենի մասին լսել եմ, որ ԵԿՄ-ին մահացու հարված հասցրած այն հայտնի «տուշոնկագեյթի» ֆիլմի հեղինակը հենց ինքն է։ [Ընդ որում գեներալ Մանվելին երբեք այդպես էլ մեղադրանք չներկայացվեց տուշոնկա գողանալու թեմայով, այսինքն զրպարտություն էր]։
Ի դեպ, «սորոսական» թևից նաև Դանիել Իոաննիսյանի ակտիվությունն էր հետաքրքիր այս թեմայով...
Բացարձակապես չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ այդ գաղտնի տվյալները ստացած մարդկանցից ոմանք հավաքագրած են եղել Թուրքիայի, Ադրբեջանի կամ ոչ բարեկամ որևէ այլ երկրի հետախուզությունների կողմից։
Անհավանակա՞ն է թվում։
Հաշվի առնելով Նիկոլի նշանակած թրաշամանուկի աղետալի ներկայությունը ԱԱԾ-ի պետի պաշտոնում (ում ստիպված եղան պաշտոնից հանել պատերազմի ամենաթեժ օրերին)՝ ինձ այդ տարբերակը բացարձակապես անհավանական չի թվում։
Փնթիության ու բառադիության գործոնն էլ դե չասեմ։
Ընդ որում հաշվի առեք, որ 1 տարի աշխատելուց հետո այդ հանձնաժողովն այդպես էլ ոչ մի ամփոփիչ փաստաթուղթ չհրապարակեց, էլ չասեմ՝ միջանկյալ փաստաթղթեր, թեպետ կարծես թե խոսք եղել էր ինչ-որ «փուլային զեկույցների» մասին։
Չգիտեմ դուք ինչպես, բայց ես բացարձակապես չեմ զարմանա, եթե 20–30–40 տարի հետո պարզվի, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների դասագրքեր ապրիլյան ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը մտել է՝ որպես Հայաստանի դեմ փայլուն հետախուզական օպերացիայի օրինակելի նյութ։
Պատկերացրեք՝ մինչ պատերազմ սկսելը ստանալ հակառակորդի (Հայաստանի) զինված ուժերի և պաշտպանական համակարգերի մասին բոլոր տվյալները, ներառյալ բոլոր թույլ և ուժեղ կողմերի, որոշումների կայացման գործընթացների մասին ու նույնիսկ հնարավորություն ունենալ ճշտող հարցեր տալ դրանց վերաբերյալ։
Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքն էլ ավարտվել էր հենց պատերազմի նախօրեին...»
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից