ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
6-7-ամյա տղան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության. Ինչո՞ւ է կոծկվում մանկապղծությունը.ԼՀԿ պատգամավորն ահազանգում է 12/10/2020 16:15 | Մեկնաբանություն
Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պատասխանատուներ, այսօր քաղաքական խառն ու բուռն իրադարձությունների ֆոնին մեր երկրում առօրյա քաղաքացիական խնդիրները հետին՝ հարյուրերորդական պլան են մղվում։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խոսելու եմ մի սարսափելի իրողությունից, որ մասին բարձրաձայնել եմ դեռեւս ընթացիկ տարվա սկզբին։ 2016-ին այն ժամանակ 6-7-ամյա տղա երեխան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության։ Հարուցվել էր երկու քրեական գործ՝ մեկը 2016-ին եւ 2019-ին՝ բռնությունը կրկնվելուց հետո, որը սույն թվականի հունվար ամսին դեռեւս գտնվում էր նախաքննության փուլում։
2017-ի հունիսի 26-ին Փորձաքննության ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի ամբուլատոր զննության եւ ուսումնասիրության հաշվետվության արդյունքներով՝ երեխային սեռական բռնության ենթարկելու հանգամանքը ՉԻ ԲԱՌԱՑՎԵԼ, ավելին, հստակ նշվել է, որ երեխայի մոտ ի հայտ են եկել ֆիզիկական այնպիսի ձեւափոխումներ, որոնք կարող էին առաջանալ նրան պարբերաբար սեռական ոտնձգությունների ենթարկելու հետեւանքով։
Սա թերեւս միակ այն հանգամանքն է, որից կառչելով պետք է հնարավոր լիներ բացահայտել այս սարսափելի դեպքը։ 2019-թվականին կարճվել է 2016-ի քրեական գործը՝ հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ։ Դատահոգեբանական փորձաքննության արդյունում արձանագրվել է, որ երեխան ադեկվատ է եւ նրա խոսքերը հավաստի են։
Քանի որ խոսքը հատկապես մանկահասակ երեխայի մասին է, փորձել եմ գնալ քրեական գործի հետքերով՝ հնարավորինս ծանոթացել մանրամասներին, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, կես տարի առաջ Երեւան քաղաքի դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին։ Բոլորը միաձայն ընդունում են, որ նման սարսափելի գործերը պետք է բացվեն, բայց․․․ Ինչպես միշտ, չգիտեմ, թե ինչպես է ստացվում, Հայաստանում բավարար հանցակազմերի բացակայության պատճառով գործերը կարճվում են։
Ստացվում է՝ մանկահասակ տուժած երեխան՝ բռնության ենթարկվելով, շարունակում է ապրել հոգեբանորեն ճնշված վիճակում՝ փակի տակ, իսկ կեղծ արդարադատությունն այսօր շարունակում է չբացահայտել կամ կոծկել կամ միամիտ քողարկել տասնամյա երեխայի ողբերգական դեպքը։
Հոգեբանական ծանր վիճակով պայմանավորված, նաեւ իրավապահ համակարգի հանդեպ ի սպառ կորցնելով վստահությունը, երեխայի մայրը մի քանի ամիս առաջ հրաժարվեց երկրորդ քրգործի քննությունից։ Այսքանից հետո էլ ընդունված ո՞ր կոնվենցիան կարող է օգնել բացահայտել նմանօրինակ ահասարսուռ դեպքերը, երբ երեխայի ճակատագիր է խեղվել, երբ մորն ու երեխային պարբերաբար ահաբեկել են, ճնշումներ գործադրել, որպեսզի չշարունակի պահանջել արդարությունը։
Ինչու՞ է մինչեւ հիմա Հայաստանում իրավապահ համակարգը շարունակում գործել նախկին տրամաբանությամբ, ինչու՞ են քրեական այսպես կոչված կեղծ հեղինակությունները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի պղծմանը, շարունակում հանգիստ ապրել ազատության մեջ, իսկ 27-ամյա մայրն արդարության հաստատման ամենօրյա տառապանքով, հոգեպես բանտված է, 10-ամյա երեխան, ինքնամեկուսացած, տարանջատված տարեկիցներից, կորցնում է իր իր գունավոր մանկությունը, զրկվում պատանեկության պայծառ օրերն անցկացնելու հնարավորությունից եւ իրավունքից։
Այսպիսի՞ն է արդարադատությունը Հայաստանում, այսպես են մարդու իրավունքները գերակա այս Հայաստանում, այսպե՞ս է բարեփոխվել իրավապահ համակարգը, այսպե՞ս է ապահովված մանուկների անվտանգությունը մեր երկրում։
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ երեխայի մայրը, վստահ է, որ մանկապղծությունը կոծկվում է, քանի որ իրավապահ համակարգի օղակներում կան պաշտոնյաներ, ովքեր ըստ երեւույթին հմտորեն խոչընդոտել են գործի բացահայտմանը։
Եվ եթե իրոք ունենք քաղաքացիների շահերը պաշտպանող իրավապահ համակարգ, ապա անկախ երեխայի մոր կողմից քրեական գործի քննության հրաժարվելու հանգամանքից, այն պետք է մինչեւ վերջ քննվեր, ինչը չի արվել։
Անկախ նրանից, թե ովքեր են առնչվել այս գործին, թե ովքեր են մասնագիտորեն կոծկել հանցագործների բացահայտումը, ԱԺ պատգամավորի լիազորություններից բխող բոլոր գործիքակազմերն օգտագործելու եմ, որպեսզի օր առաջ բացահայտվեն ազատությունը վայելող եւ հավանաբար նոր հանցագործություններ իրականացնող՝ մարդ կոչվելու իրավունքը կորցրած սուբյեկտները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ