ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարցը լուծվել է դեռևս 1984 թ-ին և վերահաստատվել 88 թ-ին. Խոսրով Հարությունյան 12/10/2020 19:46 | ԼՐԱՀՈՍ
Ներկայիս վարչապետի 2.5 տարվա գործունեությունը կարելի է մեկ բառով անվանել՝ տապալված: Նա տապալել էր մեր սոցիալ-տնտեսական բնականոն գործունեությունը կազմակերպելու խնդիրը՝ մինչ համավարակը, նա տապալեց համավարակը և խայտառակ ձևով ժողովրդին կանգեցրեց փաստի առջև՝ պատերազմի արդյունքներով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ արձանագրելով, որ այսօր ՀՀ-ում կառավարությունը, ըստ էության չի գործում, պարալիզացված է։
«ֆորմալ պատերազմում պարտվել ենք, , ռազմական գործողություններն ավարտել են, սակայն շարունակում ենք պարտվել, ինչը խոսում է այն մասին, որ չկա պետություն, այն կազմալուծված է, այլապես մեր գյուղապետերը իրենց ջոկատներով չէին փորձի դիմագրավել ադրբեջանական զինուժին՝ համայնքի սահմանները պահպանելու համար»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Զրուցակիցը ընդգծեց, որ նոյեմբերի 10-ի ստորագրված համաձայնագրի շուրջ անորոշություններն այնքան շատ են, իսկ դրանք հստակեցնելու ուղղությամբ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր հենց համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը:
Նախկին վարչապետը նշեց նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեմարկացիա սկսվել է դեռևս 1938թ-ին, որից հետո 1984թ-ին կրկին իրականացվել են սահմանների որոշակի ճշգրտումներ և սրանց վերաբերյալ կան փաստաթղթեր.
«Այդ փաստաթղթերին, հավանաբար, այս իշխանությունները ծանոթ չեն, եթե ծանոթ լինեին, կհասկանային, որ տարածքային վեճ, գոնե Սոթքի մասով, գոյություն չունի, այդ հարցը լուծվել է դեռևս 1984թ-ին և վերահաստատվել է 88 թ.-ին»,-ասաց Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ վարչապետի ստորագրած փաստաթուղթը , որը վերաբերվում է մեր տարածքային ամբողջականությանը, որևէ իրավական հիմք չի կարող ունենալ, քանի որ այն դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում և Սահմանադրական դատարանում.
«Վտանգ կա, որ այդ համաձայնագրի իրավական կոնստրուկցիան կարող է մոտ ժամանակներում դառնալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև մեծ քաղաքական պայմանագրի հենք, սա կլինի անդարձելի խոչընդոտ ՀՀ-ի և Արցախի զարգացման համար:Հայաստան-Արցախ, Արցախ-Ադրբեջան հարաբերությունները պետք է իրավական պայմանագրի տեսք ստանան, այդ պայմանագրի համար պետք է լինեն բանակցություններ,իսկ եթե մնա ներկայիս կառավարությունը, ապա այս վիճելի դրույթներով փաստաթուղթը կդառնա ապագա բանակցությունների, այդ մեծ քաղաքական պայմանագրի իրավական հիմքը»,-ասաց զրուցակիցը՝ հավելելով, որ այդ պայմանագրին է միտված լինելու հետագա բանակցային պրոցեսը,ուստի անհրաժեշտ է այդ պայմանագրի մեջ ֆիքսել Արցախի կարգավիճակը,Արցախ-Հայաստան, Արցախ-Ադրբեջան հարաբերությունները.
«Այդ պայմանագիրը պետք է վավերացնի Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը, եթե չվավերացվի, չի կարող կյանքի կոչվել, բայց եթե մնա այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական մեծամասնությունը, ապա հնարավոր է այդ համաձայնագիրը վավերացվի ԱԺ-ում»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն ժողովրդի անունից, սակայն համաձայնագիրը ստորագրելիս ժողովրդի կարծիքը հաշվի չառավ.
«Հիմա, երբ պետք է ձեր իշխանությունը արհեստականորեն ձգձգել, հղում եք կատարում ժողովրդին, ժողովրդի մասին հիշեիք փաստաթուղթը ստորագրելուց»,-ասաց Խոսրով Հարությունյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ