ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղի կեսն ադրբեջանցիները վառել են. Կիսված Թաղավարդի բնակիչները լույս, գազ ու ջուր չունեն 12/10/2020 14:49 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում պատերազմի ընթացքում թեժ մարտեր են ընթացել, բայց գյուղն ամբողջությամբ փրկել չի հաջողվել։ 100 տարեկան Թաղավարդը կիսվել է՝ մի մասում ապրում են արցախցիները, մյուսում՝ ադրբեջանցիները։
«Մեր գյուղի երկարությունը 7 կմ է, որից 3,5-ը թուրքերինն է։ 600 բնակիչ է մնացել առանց օթևան, 135 տուն մնացել է թուրքերին, նստած են էնտեղ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։
Վեց հարյուր բնակչի կյանքն այլևս առաջվանը չի լինի, ստիպված են լինելու հույսով սպասել, մինչև իրենց նոր՝ մշտական բնակության վայր կհատկացնեն, ցավոք, նրանցից ոմանք արդեն արտագաղթել են։
«Հլը անորոշ է՝ ինչ են անելու։ Կեսը Ստեփանակերտում են, կեսը Հայաստանում, մի մասը մեկնել է Ռուսաստան։ Հույս ունենք, որ մենք ադրբեջանցիներին չենք տեսնի, որովհետև դա հնարավոր չի։ Ռուս խաղաղապահները էստեղ են, մեզ պաշտպանում են։ Ո՞նց եք պատկերացնում՝ մարդ կա երեխան է զոհվել, կամ եղբայրը՝ ո՞նց պիտի էդ մարդը ադրբեջանցու հետ շփվի»։
Կիսված Թաղավարդի մի եկեղեցի, մի ակումբ, մի դպրոց ու գերեզմանն է մնացել ադրբեջանական կողմում։ Բնակիչները հեռադիտակով հետևել են, ինչպես են իրենց տարիներով պահածն ու ստեղծածն այրվում։
«Ակումբը, 1994 թվականին զոհված ազատամարտիկների թանգարան ունեինք, դա էլ են վառել, հին գյուղապետարանի շենքը ևս վառել են։ Գյուղի կեսը վառել են, կեսում էլ նստած են»։
Գյուղում փորձում են նորից ապրել, բայց պայմաններ չկան։ Շարժիչով են ապահովում էլեկտրաէներգիան, իսկ Արցախի իշխանություններն ապահովում են սնունդով։
«Այսօրվա դրությամբ իշխանություններն օգնում են, սնունդ են տալիս, շարժիչներ են տալիս։ Ներքևի գյուղի մասին է խոսքը։ Լույս, գազ ու համարյա ջուր չկա։ Մահճակալ, անկողին, հեռուստացույց, լվացքի մեքենա կառավարությունն է օգնելու, որ հատկացնեն»։
Համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանն էլ է տունը կորցրել, ասում է՝ ցուցաբերվող օգնությունն իրենց չի բավարարում ։
«Մեր տունը էլ չկա, արդեն վառել են թուրքերը։ Մենք հասցրել ենք մի հատ անձնագիր վերցնենք ու դուրս գանք։ Իրանք վառել են ու մեջը հիմա նստած են։ Ի՞նչը բավարարի՝ անտուն մարդիկ ենք, չգիտենք ինչա լինելու վերջը։ Մեր գյուղը պիտի հետ տան, թուրքերը պիտի հետ քաշվեն։ Սենց բան Ղարաբաղում չկա։ Գյուղը կամ իրանցնա, կամ մերը, բայց մեր գյուղը կիսվելա»։
Համայնքի ղեկավարը բնակիչների պես մի օր ապրում է բարեկամի տանը, մի օր Ստեփանակերտում։ Տունը կորցրած 600 բնակիչներից ոմանք էլ վարձով են ապրում։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ պաշտոնական Ստեփանակերտի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հսկողության տակ է անցել Արցախի 118 համայնք և բնակավայր։ Այդ թվում Թաղավարդը, որի մի մասը եւս անցել է ադրբեջանցիներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ