ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևն ու Էրդողանն իրենց ելույթներում ցույց տվեցին, որ դեռ պետք է պայքարեն Հայաստանի դեմ․ թուրքագետ 12/10/2020 18:56 | ԼՐԱՀՈՍ
Բաքվում տեղի ունեցածը միջանկյալ հաղթանակի շքերթ էր։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ելույթներում ցույց տվեցին, որ դեռ պետք է պայքարեն Հայաստանի դեմ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Ալիևը և Էրդողանն իրենց խոսքում որևէ տեղ պատերազմի վերջնական ավարտի մասին չնշեցին։ Ավելին, երկուսի խոսքում էլ կար, որ սրանով չի ավարտվում, այլ պետք է պայքարել։ Էրդողանի կողմից հիշատակվեցին Ադրբեջանին այսպես ասած հասցված վնասները, փլված շենքերը։ Այսինքն իրենց ելույթներում ցույց տվեցին, որ դեռ պետք է պայքարեն Հայաստանի դեմ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ Ալիևը փորձում էր թուրքերեն խոսել, այլ ոչ թե ադրբեջաներեն»,-նշեց թուրքագետը։
Անդրադառնալով Ալիևի ելույթի այն հատվածին, որտեղ վերջինս ասում է՝ Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանն իրենց պատմական հողն է, Անդրանիկ Իսպիրյանը նկատեց՝ սա ցույց է տալիս, որ ստորագրված եռակողմ փաստաթուղթը խաղաղության փաստաթուղթ չէ․ «Ալիևն էլ իր ելույթում ասաց՝ կապիտուլյացիա է ստորագրել Հայաստանի վարչապետը։
Այսինքն՝ այն խաղաղության, հաշտության մասին չէ։ Դե ֆակտո պատերազմը դեռ շարունակվում է։ Չկա ո՛չ գրավոր փաստաթուղթ, ո՛չ որևէ հայտարարություն, որ պատերազմն ավարտվել է և պետք է խաղաղություն լինի»,-ասաց թուրքագետը՝ նշելով, որ պատերազմի վտանգը կա, սակայն կլինի, թե ոչ՝ դա այլ հարթությունում է և ըստ նրա՝ ամեն ինչ կախված կլինի Հայաստանի հետագա վարած քաղաքականությունից տնտեսական, քաղաքական, ռազմական, արտաքին քաղաքականության ոլորտներում։
Հարցին՝ արդյոք Հայաստանի վարած քաղաքականությունն ինչ-որ կերպ կկարողանա՞ զսպել Էրդողանի մեծ ցանկությունները, Անդրանիկ Իսպիրյանը նկատեց՝ քաղաքականության մեջ ոչինչ չեն բացառում․ «Հնարավոր չէ ասել՝ այո հենց լինի, ուրեմն էլ պատերազմ չի լինի, բայց գոնե դրանով երկրի անվտանգությունը պետք է մաքսիմալ ապահովել։ Խոսքը սրա մասին է, որ Հայաստանը կարողանա հավանական պատերազմների ժամանակ իր անվտանգությունը մաքսիմալ ապահովել։ Սա է կարևոր»,-ասաց թուրքագետը։
Անդրադառնալով հարցին՝ հիմա գնու՞մ ենք այդ ուղղությամբ, թուրքագետն ասաց․ «Այս կառավարության պայմաններում ոչ։ Այսինքն` մինչև հիմա չենք գնացել, հետո չգիտեմ»։
Անդրանիկ Իսպիրյանը չի կարծում, որ առաջիկա 6 ամսվա մեջ նոր պատերազմ կլինի։ Նրա խոսքով Ադրբեջանը ևս պատերազմում բավականին հյուծվել է և խոսել, որ հենց 6 ամսվա ընթացքում կվերականգնվի և ունակ կլինի նոր պատերազմ վարել, տեղին չէ․ «Իրենց էլ է ժամանակ պետք։ Բացի այդ հաշվի առնենք, որ Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանի դեմ ոտնձգությունները Ռուսաստանի խառնվելու համար ուղիղ առիթ են։ Այս դեպքում չեմ կարծում, որ 6 ամսվա կտրվածքով պատերազմ կլինի»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ Էրդողանի ցանկությունը չի սահմանափակվում միայն Արցախով, թուրքագետն ընդգծեց՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներն ու ցանկություններն ավելին են, քան այս պատերազմում ստացածը։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում տեղի ունեցավ հաղթանակի շքերթ, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից