ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ալիևի հաջորդ քայլը լինելու է՝ տարածք գումարի դիմաց բանաձևը, թիրախում Սյունիքն է». թուրքագետ 12/10/2020 20:36 | Հարցազրույց
Ադրբեջանում այսօր մեծ զորահանդես է: Հարևան երկրում տոնում են արցախյան պատերազմում տարած հաղթանակը: Զորահանդեսը պատվել են երեսուն տարի հաղթանակը միայն երազում տեսած Իլհամ Ալիևն ու հայերի նոր ցեղասպանությունն արդեն պլանավորած Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Հաղթանակի անչափելի բերկրանքը չթաքցնելով, Բաքվի կենտրոնից Ալիևն ու Էրդողանը հրապարակում են այս անգամ արդեն՝ Հայաստանի Հանրապետության ոչնչացման ճանապարհային քարտեզը՝ Սյունիք- Սևան- Երևան…Ձեռքերն Ալլահին մեկնած՝ Էրդողանը հանգիստ շունչ է քաշում. «Էնվեր փաշայի հոգին այսօր փառավորվեց»,- ասում է Թուրքիայի առաջնորդը:
Իսկ թե ինչո՞ւ է Բաքվում հայ – ադրբեջանական պատերազմի հաղթանակին նվիրված զորահանդեսի ընթացքում Թուրքիայի նախագահը հիշատակում երիտթուրքերի ցեղասպան առաջներդ Էնվեր փաշային, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզեցինք թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Ռուբեն Մելքոնյանից. .
- Պարոն Մելքոնյան, Ադրբեջանը Բաքվում այսօր տոնում էր իր հաղթանակը: Իսկ ի՞նչ էր անում այնտեղ Էրդողանը:
- Էրդողանը նույնպես տոնում էր՝ հաղթանակի իր բաժինը…Սա թուրք- ադրբեջանական համատեղ ծրագիր էր: Հետևաբար, պատերազմի հաղթական զորահանդեսի ժամանակ, բնականաբար, Էրդողանի ներկայությունը նույնիսկ չէր էլ քննարկվում, ինչը, ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի ու Ադրբեջանի միասնականությունը, ինչպես նաև նրանց միասնական ջանքերը՝ ընդդեմ Արցախի, Հայաստանի և հայության: Այս փաստը բացահայտ և ընկալելի է բացառապես բոլորի համար, նույնիսկ այլ երկրների, բացի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններից և նրանց սատարող անընկալելի զանգվածից, որը չտեսնելով իրական և վտանգավոր թշնամուն, շարունակում է մտացածին թշնամիներ փնտրել երկրի ներսում:
- Ի՞նչ տողատակով Էրդողանը Բաքվում հիշատակեց երիտթուրք պարագլուխ Էնվեր փաշայի անունը:
- Էրդողանի այսօրվա ելույթը հատուկ ուշադրությամբ պետք է վերլուծել, որը ոչ պակաս ագրեսիվ և վտանգավոր ակնարկներ էր պարունակում, քան Ալիևինը: Մասնավորապես, երկու կետի վրա կուզենամ հրավիրել ձեր ուշադրությունը: Առաջինը որոշ առումներով սիմվոլիկ է և վերաբերում էր ձեր կողմից նշված՝ Էնվեր փաշայի հիշատակությանը: Այո, Էրդողանը կարծում է, թե այսօր փաշայի հոգին փառավորվել է: Մենք գիտենք, որ սրանից հարյուր տարի առաջ Էնվեր փաշայի եղբայրը, իր իսկ հորդորով Արցախի որոշակի տարածքներ էր գրավել, որտեղ հայերի կոտորած էր կազմակերպել: Եվ, ահա, այսօր Էրդողանը Բաքվում զորահանդեսի ընթացքում, հիշելով Էնվեր փաշային, ցանկացավ ցույց տալ, որ իրենք ևս երիտթուրքական պարագլուխների գործի ուղիղ շարունակողն են: Երկրորդ դրվագը, որը ցանկանում եմ առանձնացնել այդ ելույթից, այն է, որ Էրդողանը խոսեց որոշ նյութական վնասների մասին, որն իբրև հասցրել է հայկական զինուժը՝ Ադրբեջանի տարածքում ավիրելով շենքեր և շինություններ, այդ թվում նաև, իբր մզկիթներ և այլն: Էրդողանը խոսեց այն մասին, որ այդ վնասների հատուցման նպատակով պետք է պատասխան պահանջել հայկական կողմից: Սա չափազանց վտանգավոր շեշտադրում էր այն առումով, որ ստացվում է՝ Հայաստանը պետք է նաև ֆինասական հսկա փոխհատուցում տա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմին հասցված իբր վնասների համար, ինչը վստահաբար միլիարդների հասնող գումարների հայց է լինելու: Այլ կերպ ասած, Էրդողան - Ալիև ելույթն այսօր չափազանց վտանգավոր սպառնալիքների արսենալ էր, որը թուրք - ադրբեջանական տանդեմը փորձելու է ներկայացնել Հայաստանի դեմ, լավ իմանալով, որ Հայաստանի այս իշխանությունները որևէ տեսակի դիմադրողականություն չունեն այս ամենին հակադարձելու և երկիրը վերջնական կործանման չտանելու համար:
- Պարոն Մելքոնյան, նման հայտարարությամբ վերջերս հանդես եկավ նաև Ալիևը՝ խոսելով պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմին հասցված նյութական վնասների մասին, որի առնչությամբ, խոսակցությունների մակարդակով տեղեկություն տարածվեց, թե, իբր այդ վնասները փոխհատուցելու համար Ադրբեջանին կարող են զիջվել նաև հարավային սահմանից՝ Սյունիքի որոշ տարածքներ: Փաստորեն, Էրդողանն այսօր շարունակեց Ալիևի վտանգավոր թեզը՝ ինչ-որ կերպ հաստատելով դա …
- Այո, ասեմ ավելին՝ սա թուրք- ադրբեջանական արդեն իսկ ուրվագծվող ապագա ծրագիրն է: Ադրբեջանն անպայման շարունակելու է արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ռազմատենչ քաղաքականությունը, արդեն հենց այս ուղղությամբ: Պատրաստվենք, որ Ալիևի հաջորդ քայլը լինելու է՝ տարածք գումարի դիմաց բանաձևը, թիրախում Սյունիքն է: Սա արդեն իսկ հստակ ուրվագծված սպառնալիք է:
- Հաշվի առնելով այսօրվա զորահանդեսին Ալիև - Էրդողան տանդեմի լկտի և ամբարտավան վարքը, կարո՞ղ ենք հետևություն անել, որ մեզ առաջիկայում, գուցե ամենամոտ ապագայում, նոր պատերազմ է սպասվում, այս անգամ արդեն՝ Հայաստանի Հանրապետության հետ :
- Եթե մինչ այս մենք տարիներով բարձրաձայնում և ահազանգում էինք այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը ռեալ սպառնալիք են Արցախի և Հայաստանի Հանրապետության ու հայության գոյության համար, ապա վերջին պատերազմի արդյունքում մենք մեր աչքերով տեսանք դա: Չգիտես ինչի, կամ միգուցե արդեն հայտնի է թե ինչու, վերջին երկուսուկես տարիների ընթացքում մեր երկրում իշխում էր լիովին հակառակ՝ բարի թուրքերի հետ երկխոսության գնալու և նրանց ներելու տրամադրվածությունը: Սրանով այդ ուժերն ու մարդիկ թուլացնում էին իրական սպառնալիքի նկատմամբ մեր հասարակության և ժողովրդի ունեցած զգոնությունը: Այսօր էլ Թուրքիան շարունակում է ռեալ և խիստ վտանգավոր սպառնալիք մնալ՝ Հայաստանի և հայության գոյության համար, առհասարակ, իսկ թե ապագայում ի՞նչ դրսևորումներ կունենա այդ սպառնալիքը ուղիղ Հայաստանի Հանրապետության վրա, դժվար է ասել: Մի բան հաստակ է՝ Թուրքիան, ինչպես հարյուր տարի առաջ, այսօր նույնպես և գուցե ավելի շատ, չի ցանկանում հանդուրժել հայի գոյությունը, այլ կերպ ասած, Թուրքիան պատրաստ է նոր ցեղասպանություն իրականացնել՝այս անգամ արդեն վերջնական հայաջնջման նպատակով:
Այսօր արդեն նրանք բացահայտ հռչակեցին իրենց հաջորդ թիրախները: Մասնավորապես Ալիևի խոսքում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ այսօր կոնկրետ վիրավորանք և սպառնալիք հնչեց, ընդ որում, հստակ տեղանունների տեսքով՝ Սյունիք – Սևան- Երևան: Բոլորովին այլ հարց է, թե ի՞նչ է այս մասին մտածում այսօրվա հայաստանյան իշխանությունը: Զարմանալի է, որ այս իշխանություններն ու Փաշինյանը հատկապես, «դուխով» են միայն իրենց երկրի ներսում, իրենց իսկ հայրենակիցների նկատմամբ՝ ձերբակալելով Արցախի գոյության համար պայքար մղած նախկին նախագահներին, հեղինակազրկելով նույն թուրքի նկատմամբ փայլուն հաղթանակներ տարած գեներալներին, նվաստացնելով հերոսից մինչև ամենահասարակ հայ ժողովրդին և այսպես շարունակ: Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ այս վարչապետը որևէ կերպ չի արձագանքում իր հասցեին հնչեցրած Ալիևի բազմաթիվ, մինչև անգամ՝ անձնական բնույթի նվաստացուցիչ վիրավորանքներին: Ես վստահ էլ չեմ, որ այսօրվա՝ Ալիև - Էրդողան հոխորտանքներից հետո, պարտված իշխանության պարտված ղեկավարը որևէ կերպ կհակադարձվի նրանց:
- Իսկապես, պարոն Մելքոնյան, սա ուղղակի անհավատալի է՝ այսօրինակ լռությունը…Էլ վիրավորանք չմնաց, որ Ալիևը չհնչեցնի սրա հասցեին և ի պատասխան՝ ձայն բարբառո անապատի…
- Սա իմ պատկերացումներից դուրս բան է՝ ո´չ ղեկավարի, ո´չ զուտ տղամարդկային արժանապատվության տեսանկյունից դատելով, ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդու լռությունը: Չգիտեմ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել սա …
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից