ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ եւ ողջամտություն կգտնեք՝ այլեւս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ. Արտակ Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին 12/09/2020 15:53 | ԼՐԱՀՈՍ
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։
Թովմասյանի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա Ձեր հրաժարականի պահանջով։ Խորը զարմանքով պետք է արձանագրել, որ Դուք, անձնական շահը և իշխանությունը պահպանելու ձգտումը վեր դասելով ազգային ու պետական շահից, շարունակեցիք համառ պայքարը իշխանությունը պահպանելու համար նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ՀՀ նախագահը, տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, համայնքների ղեկավարներ և ավագանիներ, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը և բազմաթիվ գիտական կենտրոններ, ծանրակշիռ հասարակական գործիչներ և գործարարներ սփյուռքից, և, ըստ էության, հայության գերակշիռ մեծամասնությունը: Ձեր իշխանավարության յուրաքանչյուր օրը ևս մեկ պարտության օր է հայ ժողովրդի համար, որովհետև երկրում կատարյալ քաոս և անիշխանություն է։
Աշխարհաքաղաքական որևէ կարևոր կենտրոնում Ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Դուք պետք է հեռանաք, որովհետև ամբողջովին տապալել եք իշխանության գործառույթները և ի զորու չեք իրականացնելու Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները: Այս պատերազմը ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականության, բանակցությունները սեփական կետից սկսելու, «Արցախը Հայաստան է և վերջ» ու նմանատիպ պոպուլիստական ձևակերպումների և դիվանագիտության մասին տարրական պատկերացումների բացակայության արդյունք է։
ա) Դուք մինչ օրս որևէ լուծում չեք կարողացել գտնել ռազմագերիների, անհայտ կորածների և մեր զոհված հայորդիների մասունքների հետվերադարձի հարցերով: Տեսնելով ձեր անզորությունը՝ հայ ժողովուրդը այս հարցերի լուծման հույսերը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ուղիղ դիմում է նրան՝ խնդրելով իր միջամտությունը։
բ) Ամեն օր սահմանների ճշտման և քարտեզագրման պատրվակով ադրբեջանցիները մտնում են մեր գյուղերը և նորանոր տարածքներ են զավթում, ՏԻՄ-երն ու կամավորական խմբերն են փորձում ինքնուրույն լուծումներ գտնել` բանակցելով թշնամու հետ։
գ) ՀՀ պետական բյուջեի կատարողականները տապալված են։ Դուք այլևս ի զորու չեք ապահովելու եկամուտների նորմալ հավաքագրումը։ Շուտով կարող են առաջանալ խնդիրներ թոշակների և աշխատավարձերի վճարումների գործընթացում, ինչի հետևանքը կարող է լինել աղետալի սոցիալական պայթյունը։
դ) Այս իրավիճակը մեծամասամբ Ձեր և Ձեր թիմի երկուսուկես տարվա հակառուսական քաղաքականության արդյունքն է: Դուք Ձեր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկարողացաք համոզել, որ Ձեր վերջին տասնամյակների հակառուսական դիրքորոշումները անկեղծորեն փոխվել են, ավելին, արեցիք ամեն ինչ՝ ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները հետևողականորեն խաթարելու համար:
Մեզ հարկավոր է կառավարություն՝ մեծամասամբ նոր մարդկանցից բաղկացած, որն ի զորու կլինի գործընկերային և ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, ում ջանքերով և շնորհիվ, ի դեպ, կանգնեցվեց հենց Ձեր կողմից հրահրված արյունահեղությունը: Վստահ եմ, որ միայն որակապես նոր քաղաքական թիմը կարող է հաստատել փոխադարձ վստահության և պետական շահի վրա հիմնված հարաբերություններ ՌԴ քաղաքական էլիտայի հետ և համատեղ ջանքերով ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգությունը և դուրս հանել մեր երկու պետությունները քաղաքական և տնտեսական կոլապսից:
Այժմ, ըստ էության, ձևավորված է համազգային կոնսենսուս Ձեր հրաժարականի պահանջի շուրջ, մինչդեռ դուք շարունակում եք ձևացնել, թե չեք նկատում այդ ամենը, և ոչինչ տեղի չի ունենում: Պարոն վարչապետ, ո՞ւր եք տանում մեր երկիրը։ Դեպի հաջորդ կապիտուլիացիա՞։ Չէ՞ որ Ձեր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածը ձախողումների և անկման ժամանակագրություն է: Այս օրերին ամբողջ հանրապետության տարածքում կառավարության և անձամբ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում:
Իմ թիմակիցներին և կողմնակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոց և օրենքով չարգելված բոլոր ձևերով արտահայտել իրենց քաղաքացիական կամքն ու երկրում նոր, հմուտ և արհեստավարժ իշխանություն ձևավորելու վճռականությունը: Ուժային կառույցների աշխատակիցներին կոչ եմ անում բացառել ճնշումները և հալածանքները վարչապետի հրաժարականը պահանջող անձանց նկատմամբ։ Տղանե՛ր, այդ մարդիկ պայքարում են նաև ձեր և ձեր երեխաների ապագայի համար, և համոզված եմ, որ գալու է այն օրը, որ դուք էլ եք միանալու այդ պայքարին։
Վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված և կոտրված չի եղել, և միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար: Ձեզ մնացել է մեկ բան՝ հրաժարական տալ՝ թույլ տալով, որ ձևավորվի պետական և ազգային արժեքներ կրող նոր իշխանություն, որն ի զորու կլինի համախմբել հայ ժողովրդին և սպասարկել նրա կենսական շահերը: Ձեր հրաժարականից հետո կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ և ժողովուրդը մեզ հետ միասին կորոշի, թե ում է վստահում պետության կառավարման ղեկը առաջիկա տարիների համար։
Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը չի կարող և չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի։ Սա պայքար է ոչ թե իշխանության, այլև մեր ժողովրդի արժանապատիվ գոյության և զարգացման համար։ Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ և ողջամտություն կգտնեք՝ այլևս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ և, հրաժարական տալով, հնարավորություն կտաք փրկելու Հայաստանի Հանրապետությունը հետագա կործանարար զարգացումներից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ