ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերիների մասին համացանցում պտտվող հոլովակներից հետո, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր՝ մեր գերիներին լավ են վերաբերվում. Մարիա Կարապետյանի պարզաբանումը 12/09/2020 12:49 | ԼՐԱՀՈՍ
«Հնչած սուտը ընդամենը ձև է փակ նիստում մեզ պատժելու համար։ Այ տեսեք, դուք նիստը փակ եք անում, հետևաբար ես նիստից դուրս կգամ և ձեզ կվերագրեմ մի սուտ միտք, դե հիմա եկեք դրա տակից դուրս եկեք»,- Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքում է, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: Դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո նման հայտարարություն Մարիա Կարապետյանի անունից արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը:
Վերջինս նշեց, որ ստիպված է անցնել՝ «Ինքն ասաց, ես ասացի» բովանդակության պարզաբանման.
«ԱԺ-ն փակ նիստից հետո կոչ հրապարակեց։ Սա ըստ էության նամակ է, որը կարելի է ուղղել նաև առանց նիստը անելու ու առանձին հարց է, թե ինչ տեղեկություններ ունի պետությունը ռազմագերիների մասին։ Եթե նույնիսկ Ադրբեջանում մեկ ռազմագերի կա, կարելի է այդ նամակն ուղարկել։ Մենք առաջարկեցինք, որ նիստը փակ կայանա, որպեսզի այդ հարցերի պատասխանները հնարավոր լինի հնչեցնել, քանի որ զգայուն հարցեր են։ Ես ենթադրում եմ, որ միաձայն ընդունմանը պատրաստ չէր «Լուսավոր Հայաստան»ը։ Գուցե ընդդիմադիր երևալու բարդույթը չհաղթահարելու պատճառով ԱԺ նիստը երեկ բացվեց սկանդալով՝ կրկին նիստի փակ, կամ բաց լինելու թեմայով վեճ առաջացավ։ Ես ասացի, որ դրա մասին աղմուկ-աղաղակ ստեղծելը ընդամենը հերթական անգամ գերիների հարցի շուրջ քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ է»,- ասաց Կարապետյանը։
Ըստ նրա՝ փակ նիստի ժամանակ Էդմոն Մարուքյանն ասել է, թե պատգամավորը չպետք է նման հայտարարություն անի, վերջինս էլ պատասխանել է՝ «եթե շարունակեն շահարկել հարցը, ապա ինքն էլ շարունակելու է օրինակներ բերել, թե ընդդիմադիրները ինչպես են քաղաքական դիվիդենտներ հավաքում գերիների հարցի շուրջ»։ Մարիա Կարապետյանը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:
«Խնդրի մասին բարձրաձայն աղաղակելը և փակ նամակով գրելը՝ միջազգային դերակատարների տեսանկյունից նույն ազդեցությունն էր ունենալու»,- ասաց իմքայլական պատգամավորը, հավելելով, որ Մարուքյանը շքերթի մասին սուտ տեղեկությունը հանրայնացրել է՝ դառնալով ամենալուրջ աղբյուրը, որը խոսել է այդ մասին, ապա հերոսաբար այդ խնդիրը լուծել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ