ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս վիճակում ձեր պատիվն ու արժանապատվությունը, մասնագիտական հեղինակությունը փրկելու մեկ տարբերակ կարող է լինել. Ղազարյանը՝ դիվանագետներին 12/09/2020 11:35 | Մեկնաբանություն
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել է ՀՀ բոլոր դիվանագետներին՝ կոչ անելով հրապարակային հայտարարություններով դատապարտել վարչապետի պաշտոնում հայտնված դավաճանի որոշումը, հրաժարվել նրան և իր հանցավոր կառավարությունը ներկայացնելու առաքելությունից և նրա ազգադավ հանձնարարությունները կատարելուց։
«Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագետներին
Հարգելի գործընկերներ
Ես շատ լավ հասկանում եմ առաքելության մեջ գտնվելու ընթացքում Ձեր քաղաքական զսպվածություն ցուցաբերելու օրենսդրական պահանջը, բայց նաև հասկանում եմ, որ առանձին հարցերի վերաբերյալ լռությունն ու անտարբերությունը մասնագիտական անգործություն է։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով դեսպանի պաշտոնը դասակարգված է իբրև պետական հայեցողական պաշտոն, ուստի այդ պաշտոնը զբաղեցնող յուրաքանչյուր ոք, մասնագիտական ծառայությունից իրականացնելուց զատ, ունի սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք և նաև պարտավորություն։ ՀՀ ԱԳՆ կայքում ամրագրված է, որ Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է «Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը»՝ ամրագրելով դրա սկզբունքները:
Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված անձը, խախտելով արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն հանդիսացող խնդրի լուծման Հայկական կողմի համար ընդունելի բոլոր սկզբունքները, ստորագրել է մի պարվողական փաստաթուղթ, որը հետևանք էր արտաքին քաղաքականության ոլորտում նրա կողմից իրականացված անհեռատես և անմիտ գործողությունների պատճառով հրահրված պատերազմի։ Պարզվում է, որ ստորագրված պարտվողական փաստաթղթի գոյության մասին տեղյակ չի եղել անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարը, հետևաբար ողջ դիվանագիտական կազմը։ Դա պատճառ է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարի, նրա տեղակալի մի շարք դիվանագետների հրաժարականի համար։
Եթե ձեր շարքերում դեռևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են ներկայացնել այդ դավաճանական փաստաթուղթը ստորագրած, միանձնյա որոշումներ կայացրած մարդուն և նրա ղեկավարած կառավարությունը, կնշանակի, որ դուք դուրս եք գալիս ծառայողական, հայրենանվեր աշխատանքի տիրույթից և ակամայից դառնում եք այդ դավաճանական ուժի մի մասը, անկախ ձեր նախկին պրոֆեսիոնալ գործունեությունից, դուք վերածվում եք գործող դիվանագետի համար անընդունելի քաղաքական գործիչների։
Այս վիճակում ձեր պատիվն ու արժանապատվությունը, մասնագիտական հեղինակությունը փրկելու մեկ տարբերակ կարող է լինել․ հրապարակային հայտարարություններով դատապարտել վարչապետի պաշտոնում հայտնված դավաճանի որոշումը, հրաժարվել նրան և իր հանցավոր կառավարությունը ներկայացնելու առաքելությունից և նրա ազգադավ հանձնարարությունները կատարելուց։ Այդ պարագայում դուք պետք է շարունակեք մնալ ձեր դիրքում՝ սպասելով նոր կառավարության ձևավորմանը և ձեր առաքելության հետագա իրականացմանը։
Լուսանկարում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից հրավիրված Եվրոպական երկրներում և Եվրոպայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպանների և պաշտոնական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցություն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Վիենա, 09, դեկտեմբերի 2017թ․»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից