ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ղեկավարության կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության վերաբերյալ Արթուր Ղազինյանի հաղորդումը կցվել է Մովսես Հակոբյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործին 12/09/2020 14:38 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ղեկավարության կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության, պետական գաղտնիքի հրապարակման, վնասարարության վերաբերյալ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը կցվել է ԶՈՒ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։
Նշենք, որ ՀՔԾ-ում քննվում է Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը հանդես է եկել մի շարք սենսացիոն հայտարարություններով` նշելով, որ այս պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Ըստ նրա՝ 2018թ մայիսից հետո պատերազմող երկրում իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: Բացի այդ` պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և զորահավաք չի եղել:
Հիշեցնենք, որ Ղազինյանը նոյեմբերի 26-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդգծելով, որ ՀՀ ղեկավարությունն առերևույթ կատարել է ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի և 304-րդ հոդվածի և 306-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններ։
Մասնավորապես, Ղազինյանը պահանջում է քրեական գործ հարուցել և պարզել, թե ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշի քաղաքը, ձեռնարկվել են արդյո՞ք բոլոր անհրաժեշտ միջոցները և քայլերը Շուշի քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար, մասնակցել են արդյո՞ք ՀՀ և ԱՀ ԶՈՒ ստորաբաժանումները, հնարավոր էր արդյոք խուսափել նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը Շուշի քաղաքն առանց մարտերի հանձնելուց, պետք է պարզել, թե ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել Շուշի քաղաքի պաշտպանության համար մարտեր մղող կամավորականներին Շուշի քաղաքից անվտանգ դուրս բերելու համար և արդյոք տեղեկացված են եղել Շուշին պաշտպանող մեր հայորդիները՝ Շուշին հանձնելու որոշման մասին, հնարավորություն եղել է արդյոք փրկել մարտեր մղող կամավորականներին, թե ինչ գործողություններ են իրականացրել ՀՀ քաղաքական իշխանությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից ներկայացված վտանգը չեզոքացնելու ուղղությամբ, գնահատի՝ արդյոք բավարար են եղել այդ գործողությունները սպասվող պատերազմը կանխելու կամ այն հետաձգելու համար, թե ՀՀ վարչապետը Պուտինի այդ պահին հայանպաստ առաջարկությունը մերժելուց առաջ, որ իրավասու մարմինների հետ է խորհրդակցել, խորհրդակցել է առհասարակ, թե ոչ, տեղյակ է եղել արդյոք ԳՇ պետը Պուտինի այս առաջարկի մասին և ինչ պայմաններում և ինչ պատճառերով է մերժվել ՌԴ նախագահի առաջարկությունը, ինչպես նաև հարկ է պարզել, թե որքան տարածքային և մարդկային կորուստներ են արձանագրվել հոկտեմբերի 19-ից հետո և գտնել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գործողությունների շարժառիթները և դրդապատճառները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ