ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի թեկնածուն չունի ժողովրդի աջակցությունը, հենարան, չունի նույնիսկ հեռանկար. Փաշինյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին 12/09/2020 17:48 | ԼՐԱՀՈՍ
«Ժողովուրդ ասելով շահարկում եք ժողովրդի գործոնը։ Որ ասում եք ժողովուրդ՝ ձեր հրաժարականի պահանջը ներկայացնող մարդիկ ժողովրդի ոչ մի սեգմենտ չեն ներկայացնո՞ւմ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետին, երկար ցանկով թվարկեց, թե ովքեր են պահանջում Փաշինյանի հրաժարականը։
«Ես էլի պետք է հղում անեմ ժողովրդին, որովհետև շատ կարևոր է ընդգծել մի հանգամանք՝ իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, չեն պահանջում օրինակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերն ու էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն միայն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ», - ասաց Փաշինյանը, հավելելով, թե ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ «խամաճիկային» իշխանություն։
«Ինչու, որովհետև առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանումում, որը չունի նույնիսկ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի, հետևաբար, այս պայմաններում եթե տեղի ունենա փոփոխություն ու նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի հենարան, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու ու ո՞ւմ է պատկանելու իշխանությունը, իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերելու ու այդ կարգավիճակին են հասցրել», - ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այդ մեկ տարվա ընթացքում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի ընտրակեղծարարության փուլ։
«Էդ մարդկանց, ըստ էության, 100 տոկոսը, ովքեր հրաժարական են պահանջում, էն մարդիկ են, ովքեր 2018 թվականի հունիսին արդեն հրաժարական էին պահանջում, նրանց մի մասը ներքուստ էր պահանջում, մի մասը՝ հրապարակային, հիմա ուղղակի առիթ է, որպեսզի այդ պահանջը բարձրաձայնվի։ Եթե հետ նայենք՝ պատերազմից առաջ՝ կտեսնենք կազմը և ասելիքը չի փոխվել։ Ես չեմ ասում՝ 7 տոկոսանոց ուժը ոնց կարա ժողովրդի անունից խոսա, ես ասում եմ՝ ժողովրդի անունից կարող է խոսել ժողովուրդը», - ասաց վարչապետը։
ԼՀԿ ղեկավարը պատասխանեց՝ ընտրություններ այս պահին դժվար է կազմակերպել, որովհետև կան բազմաթիվ զինված խմբեր, այդ թվում՝ Փաշինյանի կողմնակից զինված խմբեր։
«Այդ զինված խմբերը մինչև չզինաթափվեն, այո, ընտրություններ չի կարելի անել, զինաթափեք այսօր ու վաղը արեք ընտրություններ։ Դա մեր պահանջն է։ Դուք էլ եք Լևոն Տեր Պետրոսյանի հոդվածի գծի մեջ, որ մենակ դուք եք ու ուրիշ թեկնածուներ չկան, մենք էլ ենք թեկնածու առաջարկել՝ մյուս ընտրություններին մասնակցելու ենք, կարող ենք զինաթել նրանց, որոնց չեք կարողանաում զինաթափել։ Չունեք իշխանություն», - ասաց Մարուքյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ իրենք զինված կողմնակից չունեն, բայց զինված խմբերը կզինաթափվեն ու զինաթափվում են։ Վարչապետը հայտարարեց, թե իրենք կազմակերպել ու ի վիճակի են կազմակերպել ազատ ընտրություններ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ